Չարլզ Կետոն
Չարլզ Կետոն, (սեպտեմբեր 1728[1], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - օգոստոսի 28, 1798[1], New Road) RA, երբեմն անվանում են Չարիզ Կետոն ավագ, ականավոր նկարիչ, բնանկարիչ, 18-րդ դարի անիմալիստական, ֆիգուր ժանրի նկարիչ և Գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Լոնդոն) հիմնադիր անդամներից մեկը[3]։
![]() | |
Ծնվել է | սեպտեմբեր 1728[1] |
Ծննդավայր | Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 28, 1798[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | New Road |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Զավակներ | Charles Catton the younger?[2] |
![]() |
Կյանք և գործունեություն
խմբագրելԿետոնը ծնվել է 1728 թվականին Նորվիչում, Նորֆոլք։ Նա իր հոր 35 երեխաներից մեկն էր, որոնց ունեցել էր երկու ամուսնությունից[4]։ Նա Լոնդոնում նկարչություն է սովորում մի ուսուցչի մոտ, ըստ որոշ աղբյուրների, հյուսնի մոտ, ում անունն էր Մաքսվել[4]։ Այնուհետև սովորում է Սուրբ Մարտինի Լեյն Ակադեմիայում։ Նա հայտնի է իր բնանկարներով և կենդանիների նկարներով, մաև տաղանդավոր ծաղրանկարիչ էր։ 1781 թվականին հրատարակում է «Մարգեյթի փաթեթը» փորագրանկարը[5]։
Նա դառնում է Նկարիչների միության անդամ և 1760–1764 թվականներին տարբեր պատկերասրահներում բազմաթիվ նկարներ է ցուցադրության ներկայացնում։ Ցուցադրում էր կառքերի գծապատկերներ, բուսական աշխարհի զարդանախշեր, պատկերում էր զինանշանների բարձրակարգ սխեմաներ։ Նա դարձել է Ջորջ երրորդ արքայի նկարիչ-ուսուցիչը[5]։
Նա Գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Լոնդոն) հիմնադիր անդամներից էր և 1784 թվականին Ուորշիփֆուլի նկարիչների միությունում ուսուցիչ էր։ Նա իր աշխատանքները ցուցադրել է Ակադեմիայում հիմնադրումից մինչ իր կյանքի վերջ։ Նրա աշխատանքները հիմնականում բնապատկերներ էին, երբեմն էլ պատկերում էր կենդանիներ, որոնցից է «Յուպիտերը և Լեդան», «Երեխան խաղալիս»: Նա նկարել է նաև եկեղեցական նկարներ, ինչպես «Հրեշտակը հաղորդում է Սուրբ Պետրոսին»։ Այն Նորվիչի Սուրբ Պետրոս Մանքրոֆթ եկեղեցու համար էր[5]:
Կետոնը դադարեց նկարել մահվանից մի քանի տարի առաջ։ Նա մահացել է 1798 թվականի օգոստոսի 28-ին, Լոնդոնի Նյու Րոուդ փողոցում գտնվող իր տանը։ Նրան հուղարկավորել են Բլումսբերի գերեզմանատանը[5][6]։
Նրա որդին՝ Չարլզ Կետոն կրտսերը (1756–1819), Թագավորական ակադեմիայի մատյանների համաձայն, ապրում էր իր հայրիկի տանը՝ Գեյթ փողոցում։ Չարլզ Կետոն կրտսերը դարձել է նկարիչ, տոպոգրաֆիստ[5][6]։ Չարլզ Կետոնը մեկնում է Միացյալ Նահանգներ[4]։ Նրա աշակերտներից էին Ջոն Դյուրանդը, նրա որդի Չարլզ Կետոն կրտսերը, եղբայրը՝ Ջեյմսը և Վիլյամ Օուենը։ Վերջինս դառնում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Լոնդոն) անդամ[7][8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ Union List of Artist Names — 2018.
- ↑ Charles Catton, the Elder, R.A. (Royal Academy, London).
- ↑ 4,0 4,1 4,2 John Chambers (1829). A General History of the County of Norfolk. Vol. 3. Norwich: John Stacy. էջ 1096.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Stephen, 1887
- ↑ 6,0 6,1 Nos 3 and 4 Gate Street (British History Online).
- ↑ David Webb Fowler. «COLONIAL AMERICAN DIGRESSIONS». davidwebbfowler.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Charles Catton | Artist | Royal Academy of Arts». www.royalacademy.org.uk. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
Գրականություն
խմբագրել- Philip H. Highfill, Kalman A. Burnim, Edward A. Langhans. A Biographical Dictionary of Actors, Volume 3 p116 (SIU Press, 1975).
Արտաքին հղումներ
խմբագրել- The Catton Collection (Norwich Castle Museum – 2 Jan 2010)
- Charles Catton Senior (1728–1798) (Norwich Castle Museum – 2 Jan 2010)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Կետոն» հոդվածին։ |