Չարինգ Կրոս կամուրջ (նկարների շարք)
«Չարինգ Կրոս կամուրջ», ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի երեսունյոթ նկարներից բաղկացած շարքը, որը վրձնել է 1899-1904 թվականներին, դրանք մեծ մասամբ իմպրեսիոնիստական ոճով պատկերում են Լոնդոնի Չարինդ Կրոս կամուրջը՝ մառախուղի ժամանակ։
Չարինգ Կրոս կամուրջ | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Կլոդ Մոնե |
տարի | 1900 |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ինդիանապոլիսի արվեստի թանգարան |
հատվածն է | Charing Cross Bridge?, Charing Cross Bridge?, Charing-Cross Bridge in London?, Charing Cross Bridge, The Thames?, Charing Cross Bridge? և Charing Cross Bridge, Fog? |
Ծանոթագրություններ | |
Hungerford Bridge by Claude Monet Վիքիպահեստում |
Ցիկլի պատմություն
խմբագրելՎեց տարվա ընթացքում (1899—1904 թվականներին) Մոնեն պարբերաբար այցելել է Լոնդոն, որպեսզի Սավոյ հյուրանոցի հինգերորդ հարկի պատշգամբից նկարի քաղաքի բնապատկերը։ Կլոդ Մոնեն հմայված է եղել լոնդոնյան մառախուղի տեսարաններով, նույնիսկ այն պարագայում, որ Լոնդոնի ուշագրավ մթնոլորտը արդյունաբերական հեղափոխության հետևանքով տեսանելիորեն վատանում էր օդի ծանր մշուշապատումից։ Նա նկարել է Վեստմինստերյան տաճարի տարբեր տեսարաններ, Վաթեռլոո կամուրջը, ինչպես նաև Չարինգ Կրոս կամուրջը նորից ու նորից, ինչպես Ֆրանսիայում Ռուանի ծղոտե դեզերը՝ արագորեն ուրվագծելով նկարները, որպեսզի բաց չթողնի թռուցիկ պահերի տպավորությունների։ Մոնեի համար Լոնդոնում աշխատելը շատ արգասաբեր է եղել, նա այստեղ վրձնել է ավելի քան հարյուր աշխատանքներ[1], որոնցից երեսունյոթը պատկերել են Չարինգ Կրոս կամուրջը և միայն այդ շարքի նկարներից տասներկուսն է նա ավարտել Լոնդոնում, մնացածներն ավարտել է Ժիվերնիում։
Նկարների գտնվելու վայրը
խմբագրելՄոնեի չարինգ կրոսյան շարքի նկարները գտնվում են աշխարհի շատ երկրների թանգարաններում և հավաքածուներում։ Անավարտ կտավները, որոնք պահպանվել են Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարանի հավաքածուում, ամերիկացի գրող Թերի Թիչաուտի կողմից «Ուոլ-սթրիթ» ամսագրում ծիծաղի առարկա են դարձել՝ ապացուցելով, որ նույնիսկ «հանրաճանաչ վարպետները նույնպես անհաջող օրեր են ունենում»[2]։
Նկարների մնացած տարբերակները պահպանվում են Չիկագոյի արվեստի ինստիտուտում[3], Բալտիմորի գեղարվեստի թանգարանում, Բոստոնի գեղարվեստի թանգարանում, Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահում, Տիսեն-Բորնեմեսի թանգարանում։ Նկարներից մեկը (վրձնված 1901 թվականին) 2012 թվականի հոկտեմբերի 16-ին գողացվել է Ռոտերդամի «Կյունստխալ» գեղարվեստի պատկերասրահից[4]։ 2013 թվականին ոստիկանությունը դուրս էր եկել գողերի հետքի վրա, նույն թվականի հուլիսին, կասկածյալ Ռադու Դոգարոյի մայրը՝ Օլգա Դոգարուն խոստովանել է, որ իր տան վառարանում այրել է նկարը, որպեսզի վերացնի ապացույցները։ Նրա տան խուզարկության ժամանակ վառարանում հայտնաբերել են գունանյութ և մեխեր, որոնք համապատասխանում են նկարի ստեղծման ժամանակաշրջանին։
Պատկերասրահ
խմբագրել«Չարինգ Կրոս կամուրջ» շարքից մի քանի նկարներ
-
Չարինգ Կրոս կամուրջ, 1899, Տիսենա Բորնեմիս թանգարան, Մադրիդ
-
Չարինգ Կրոս կամուրջ, 1899-1901, մասնավոր հավաքածու
-
Չարինգ Կրոս կամուրջ, Լոնդոն, 1899-1901, ԱՄՆ Սենտ Լուիսի գեղարվեստի թանգարան
-
Չարինգ Կրոս կամուրջ, Լոնդոն, 1901, Ռոտերդամ
-
Չարինգ Կրոս կամուրջ, Լոնդոն, 1902, Արևմտյան մշակույթի Ազգային թանգարան, Տոկիո
-
Չարինգ Կրոս կամուրջ, 1903, Լիոնի գեղեցիկ արվեստների թանգարան
-
Չարինգ Կրոս կամուրջ մառախուղ, 1903, Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ A>Lee, Ellen Wardwell; Robinson, Anne (2005). Indianapolis Museum of Art: Highlights of the Collection
- ↑ «Eye on Indianapolis». eyeonindianapolis.blogspot.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ https://www.artic.edu/artworks/16544/charing-cross-bridge-london Charing Cross Bridge, London
- ↑ «Ռոտերդամի թանգարանից գողացել են Պիկասոյի ու Մոնեի կտավները». style.news.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.