Չարիբաշ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 14 կմ հարավ-արևելք, Փերի գետի ձախակողմյան Օրոր վտակի աջ ափին։

Գյուղ
Չարիբաշ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներՉարիպաշ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 12 տուն հայ և 18 տուն թուրք, իսկ 1909 թվականին՝ 15 տուն հայ և 3 տուն թուրք բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 350 բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Չարիբաշն ուներ Ս. Հակոբ անունով եկեղեցի, որը կառուցված էր 1229 թվականին։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ հայկական վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 223

Աղբյուրներ խմբագրել