Չանգաա (սվահիլի՝ Changaa), ավանդական տնական թունդ (50-ից 60 աստիճան) ալկոհոլային խմիչք, որը տարածված է Քենիայում։ Արտադրվում է կորեկի, եգիպտացորենի և սորգոյի հատիկների խմորման և թորման միջոցով[1]։

Չանգաա
Տեսակինքնաթոր օղի
Ենթատեսակալկոհոլային թունդ խմիչքներ
Ալկոհոլի պարունակություն50-60 աստիճան
Ծագման երկիր Քենիա
Չանգաայի անօրինական արտադրության գործընթաց

«Չանգաա» բառը բառացի թարգմանվում է «սպանիր ինձ արագ»[2]։

Պատմություն խմբագրել

Մինչև 2010 թվականը Քենիայում արգելված էր չանգաայի արտադրությունը, սակայն հետո կառավարությունը որոշեց օրինականացնել այն, որպեսզի եկամտից զրկի այն հաստատությունների սեփականատերերին, որոնք լրացուցիչ թնդություն տալու համար գարեջրին թունավոր քիմիական նյութեր էին ավելացնում[3]։ Նոր օրենքի համաձայն՝ չանգաան պետք է արտադրվի, տարածվի և վաճառվի ապակե շշերով, իսկ մանրածախ առևտրով զբաղվողները պետք է տեղադրեն նրա՝ առողջությանը վնաս տալու մասին նախազգուշացնող նշաններ։ Խմիչքի վաճառքը մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև վաճառքի սարքերի միջոցով արգելվում է[4]։

Յուրաքանչյուրին, ով արտադրում կամ վաճառում է կեղծ չանգաա, սպառնում է հինգ միլիոն շիլինգի տուգանք կամ հինգ տարվա ազատազրկում։ Չանգաան սովորաբար շատ ավելի էժան և թունդ է, քան մյուս ալկոհոլային խմիչքները, ինչն էլ այն դարձնում է շատ քենիացիների սիրելի խմիչքը[5]։

Արտադրություն և վաճառք խմբագրել

Քաղաքային հետնախորշերում չանգայի արտադրությունն ու վաճառքը շատ դեպքերում վերահսկում են որոշ հանցավոր խմբավորումներ, սակայն Քենիայի մնացած մասում խմիչքի արտադրությամբ շարունակում են զբաղվել ավանդական գարեջրագործները[6]։ Ապօրինի թորած չանգաան նախկինում հասանելի էր մեկ բաժակի դիմաց մոտ 0,20 ԱՄՆ դոլարից մինչև 0,40 ԱՄՆ դոլարով[7]։

Սպառնալիք առողջությանը խմբագրել

Չանգաայի արտադրության ժամանակ կեղծելու դեպքերը հազվադեպ չեն. ի թիվս այլ բաների, խմիչքին ավելացնում են զմռսման հեղուկ, ինքնաթիռի վառելիք կամ կուտակիչի թթու, ինչը, ըստ արտադրողների, խմիչքին «բարկահամություն» է հաղորդում[8]։

Անօրինական պատրաստված չանգաան խմելը կարող է դառնալ կուրության պատճառ, շատ մարդիկ մահանում են նաև մեթանոլով թունավորվելու պատճառով[9]։ Անօրինական գարեջրագործարաններում խմիչքը պատրաստելու համար օգտագործվող ջուրը հաճախ չի համապատասխանում սանիտարական նորմերին և երբեմն աղտոտված է լինում կոյուղաջրերով[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lacey, Marc (2005 թ․ հուլիսի 7). «A Poor Man's Solace Once Again Delivers a Deadly Blow». The New York Times. 0362-4331. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  2. «Кенийский самогон чанга и традиционные ценности | Общество | Блог Толкователя». www.ttolk.ru. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  3. Alyssa (2022 թ․ սեպտեմբերի 29). «Changaa: The Deadly Kenyan Drink | Banyan Pompano». Banyan Treatment Center (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  4. «Standard Digital News - Kenya : Chang'aa now legal but must be bottled». web.archive.org. 2015 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  5. «Changaa – stunning Kenyan moonshine – Healthy Food Near Me». healthy-food-near-me.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  6. «The Worst Booze on the Planet». Gizmodo (անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  7. Roberta (2019 թ․ նոյեմբերի 5). «Chang'aa, a Liquid Nightmare». Parallelozero | Digital Communication Agency | Journalism | Web Content Management and Production | (իտալերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  8. «issues changaa». web.archive.org. 2012 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  9. «In pictures: Kenya's deadly drink». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  10. Kenya Insights (2019 թ․ ապրիլի 29). «Catastrophic Chang'aa Drinking Competition | Kenya Insights» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.