Չազմա (խորվ.՝ Čazma), քաղաք Խորվաթիայում, երկրի կենտրոնական մասում, Բելովարսկո-Բիլոգորսկա ժուպանությունում։ 2001 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 2 878 մարդ, իսկ համայնքում՝ 8 895 մարդ։ Բնակչության 96,8 % խորվաթներ են[1][2]։

Քաղաք
Չազմա
խորվ.՝ Čazma
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունԲելովարսկո-Բիլոգորսկա
ՂեկավարԴինկո Պիրակ
Առաջին հիշատակում1904
Մակերես239,9 կմ², 8,5 կմ²
ԲԾՄ130 մ
Բնակչություն2 878 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+385 43
Փոստային ինդեքս43240
Փոստային դասիչ43 240
Ավտոմոբիլային կոդBJ
Պաշտոնական կայքcazma.hr
Չազմա (Խորվաթիա)##
Չազմա (Խորվաթիա)

Աշխարհագրություն խմբագրել

Չազման գտնվում է Զագրեբից 60 կմ հարավ-արևելքում գտնվող Մոսլավինայի պատմական շրջանում և Բելովարի մայրաքաղաքից 30 կմ հարավ-արևմուտք։ Քաղաքը ընկած է երկու մայրուղիների խաչմերուկում` D43 (Իվանիչ-Գրադ - Չազմա - Բելովար - Ջյուրջևաց) և D26 (ավտոմայրուղի A4 - Վրբովեց - Չազմա - Գարեշնիցա)։ Քաղաքով հոսում է Չասմա գետը։

Պատմություն խմբագրել

Չազման հնագույն քաղաք է։ Նա առաջին անգամ հիշատակվել է 1094 թվականին Լասլո I թագավորի հիշատակության մեջ, ով քաղաքը նվիրեց Զագրեբի եպիսկոպոսին։ 1226 թվականին Չազման ստացավ քաղաքի կարգավիճակ։ Այդ ժամանակահատվածում Սբ. Մարիա Մագդաղենացին օծեց Չազման և բացվել է Դոմինիկյան միաբանության վանքը։ Եկեղեցին հրաշքով պահպանվել է մինչև մեր օրերը, որը եզակի է ռոմանական ոճով մայրցամաքային Խորվաթիայի ճարտարապետական հուշարձանների շարքում։ Ավելի ուշ երկու զանգակատուն միացվեցին դրան։

1552 թվականին քաղաքը գրավվեց թուրքերի կողմից, ովքեր Չազմայի կենտրոնում ստեղծեցին նահանգ։ 1606 թվականին քաղաքը ազատվել է թուրքերից Խորվաթիայի արքա Էրդյոդի բանակի շնորհիվ։

Տնտեսություն խմբագրել

Չազմայի շրջակայքը տարբերվում է հողի բերրիությամբ, այստեղ զարգանում է գյուղատնտեսությունը։ Չասման և նրա վտակները ժամանակի ընթացքում մի քանի նախկին ճահիճների հետ վերածվել են ձկնաբուծական լճակների։ Չազմայում հիմնվել է «Չազմատրանս» տրանսպորտային ընկերությունը, որը Խորվաթիայի ուղևորատար ավտոբուսների փոխադրման շուկայում խոշորագույնն է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չազմա» հոդվածին։