Ալեքսեյ Չադով

ռուս դերասան
(Վերահղված է Չադով Ալեքսեյից)

Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Չադով (ռուս.՝ Алексей Александрович Чадов, սեպտեմբերի 2, 1981(1981-09-02), Solntsevo, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասան, Անդրեյ Չադովի կրտսեր եղբայրը։

Ալեքսեյ Չադով
Ծնվել էսեպտեմբերի 2, 1981(1981-09-02) (42 տարեկան)
ԾննդավայրSolntsevo, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրոնՌուս ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Ագնիա Դիտկովսկիտե

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյ Չադովը ծնվել է Մոսկվայի ծայրամասում՝ Սոլնցևոյում[1]։ Երբ նա եղել է հինգ տարեկան, մահացել է հայրը[1]։ Անդրեյ և Ալեքսեյ Չադովներին դաստիարակել է նրանց մայրը՝ Գալինա Պետրովնան, որը կապ չի ունեցել կինոաշխարհի հետ։ Դպրոցում սովորելու տարիներին հաճախել է մանկական թատերական խմբակ։ Նրա առաջին դերը եղել է ճագարի դերը Եվգենի Շվարցի «Կարմիր գլխարկ» հեքիաթում։ Ալեքսեյ Չադովի առաջին դերը եղել է աննշան, սակայն դրա համար սկսնակ դերասանն արժանացել է «Դափնեկիր» (ռուս.՝ «Лауреат») մրցանակի, ինչպես նաև ստացել է Անթալիայի ուղեգիր[1]։

Դպրոցն ավարտելուց հետո Ալեքսեյ Չադովն ընդունվել է Մ. Շչեպկինի անվան թատերական ուսումնարան, որտեղ սովորել է Վլադիմիր Սելեզնյովի կուրսում։ 2003 թվականին եղբոր՝ Անդրեյ Չադովի հետ ավարտել է Մ. Շչեպկինի անվան թատերական բարձրագույն ուսումնարանը[2]։ Արդեն ուսանողական տարիներին Ալեքսեյ Չադովն սկսել է իր կինոկարիերան[1]։

Կարիերա խմբագրել

Առաջին ֆիլմը, որում նկարահանվել է Ալեքսեյ Չադովը, եղել է ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի «Պատերազմ» կինոնկարը (2002)[1]: Ֆիլմի էկրան բարձրանալուց հետո Ալեքսեյ Չադովն արժանացել է մեծ ճանաչման։ Այդ դերի համար նա ստացել է Մոնրեալի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում[1]։ «Պատերազմ» ֆիլմի շնորհիվ Ալեքսեյ Չադովն արժանանում է ռեժիսորների ուշադրությանը։ Շուտով նա նկարահանվում է Վյաչեսլավ Նիկիֆորովի «Անանուն բարձունքի վրա» (ռուս.՝ «На безымянной высоте») ֆիլմում՝ կատարելով Կոլյա Մալախովի դերը։

2003 թվականին Ալեքսեյ Չադովը ռեժիսոր Անդրեյ Պրոշկինի կողմից հրավիրվել է «Թիթեռների խաղերը» (ռուս.՝ «Игры мотыльков») ֆիլմում կատարելու Կոստյա Զոտիկովի գլխավոր դերը։ 2004 թվականին Ալեքսեյ Չադովը կատարել է վամպիր Կոստյայի դերը Թիմուր Բեկմամբետովի «Գիշերային պահակախումբ» (ռուս.՝ «Ночной дозор») բլոքբաստերում։ 2005 թվականին Ալեքսանդր Վելեդինսկին հրավիրում է Ալեքսեյ Չադովին՝ կատարելու հոգևորականի դերը «Կենդանի» (ռուս.՝ «Живой», նախնական անվանումը՝ «Ինչպիսին մենք չենք լինի», ռուս.՝ «Какими мы не будем») ֆիլմում։ Այդ ֆիլմում նա նկարահանվել է իր եղբոր՝ Անդրեյ Չադովի հետ[1]։ Ալեքսեյ Չադովը նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «9-րդ վաշտ» (ռուս.՝ «9 рота»), «Տապ» (ռուս.՝ «Жара»), «Սերը մեծ քաղաքում» (ռուս.՝ «Любовь в большом городе»)[1]:

Հասարակական գործունեություն խմբագրել

2012 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես գրանցվել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկանածու և գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի վստահված անձ[3]։

Ընտանիք և անձնական կյանք խմբագրել

Մայրը՝ Գալինա Պետրովնան, ինժեներ է։ Ավագ եղբայրն է դերասան Անդրեյ Չադովը։

2006 թվականից մինչև 2009 թվականը հանդիպել է ռուս դերասանուհի Ագնիա Դիտկովսկիտեի հետ[4], ում հետ ծանոթացել էր «Տապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Մի քանի տարի անց՝ «Պատվի գործ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, նրանք կրկին սկսել են հանդիպել, իսկ 2012 թվականի օգոստոսի վերջին ամուսնացել են։ 2014 թվականի հունիսի 5-ին ծնվել է նրանց որդին՝ Ֆեոդորը[5]։ 2015 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Ալեքսեյ Չադովն ու Ագնիա Դիտկովսկիտեն բաժանվել են[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ֆ Պատերազմ Война Իվան Երմակով
2003 ֆ Թիթեռները խաղեր Игры мотыльков Կոստյա
2003 ֆ Անանուն բարձունքի վրա На безымянной высоте Կոլյա Մալախով
2004 ֆ Գիշերային պահակախումբ Ночной дозор վամպիր Կոստա Սաուշկին
2004 ֆ 32 դեկտեմբերի 32 декабря Անտոն / Սերգեյ Պետրովիչը պատանեկան տարիքում
2005 ֆ Երկրորդ ճակատ Второй фронт Բիկով
2005 ֆ Ամերիկացին Американец Ալեքսեյ Բոլոտով
2005 ֆ 9-րդ վաշտ 9 рота շարքային Վորովյով
2006 ֆ Սերկո Серко կազակ Դմիտրի Պեշկով
2006 ֆ Ցերեկային պահակախումբ Дневной дозор վամպիր Կոստա Սաուշկին
2006 ֆ Կոմս Մոնտենեգրո Граф Монтенегро Անդրեյ Իստոմին
2006 ֆ Կենդանի Живой հոգևորական
2006 ֆ Տապ Жара Ալեքսեյ
2007 ֆ Նարնջագույն սեր Оранжевая любовь Ռոման[7]
2007 ֆ Տերերի ծառան Слуга государев Էնժի
2008 ֆ Սթրիթռեյսերներ Стритрейсеры Ստեփան
2008 ֆ Պատրանք Мираж Միշա
2008 ֆ Կնգումի պարը Танец горностая Ալեքսանդր Բերեժնոյ, քննիչի օգնական
2008 ֆ Վալերի Խառլամով։ Լրացուցիչ ժամանակ Валерий Харламов. Дополнительное время Վալերի Խառլամով
2009 ֆ Սերը մեծ քաղաքում Любовь в большом городе Արտյոմ
2010 ֆ Սերը մեծ քաղաքում 2 Любовь в большом городе 2 Արտյոմ
2010 ֆ Սիրո հեգնանք Ирония любви Իվան
2011 ֆ SLOVE. Ուղիղ սրտին SLOVE. Прямо в сердце Ալեքսեյ Ռոնին
2011 ֆ Мой любимый раздолбай Միշա Վորոբյով
2011 ֆ Կրկնակի հոծ։ Սեր Двойная сплошная. Любовь Ալեքսեյ
2013 ս Պատվի գործ Дело чести Իվան
2013 ֆ Սերը մեծ քաղաքում 3 Любовь в большом городе 3 Արտյոմ
2014 ֆ Չեմպիոններ Чемпионы Իլյա Կովալչուկ
2014 ֆ ЧБ Յարոսլավ
2014 ֆ Վիյ Вий Պետրուս
2016 ֆ 99%-ով մեռած է Мёртв на 99% Արտյոմ Արտով / «Օձ»
2016 ֆ Սիրո մասին О любви Ալեքսանդր
2016 ֆ Մուրճ Молот Վիկտոր Ստրոև

Աշխատանք հեռուստատեսությունում խմբագրել

  1. 2003-2005 – Pro Kino (Муз ТВ)
  2. 2008 – Կնգումի պարը (ռուս.՝ «Танец горностая»)

Հնչյունավորում խմբագրել

  1. 2010 – 127 ժամ – Արոն Ռալստոն (Ջեյմս Ֆրանկո)
  2. 2011 – Կապիկների մոլորակի ապստամբությունը – Ուիլ Ռոդման (Ջեյմս Ֆրանկո)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Биографии звезд на Cosmo.ru: Алексей Чадов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  2. Биография от первого лица // Официальный сайт Алексея Чадова Արխիվացված 2009-09-03 Wayback Machine. (ռուս.) — 03.09.2009.
  3. «Постановление ЦИК РФ № 96/767-6, 6 февраля 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  4. Агния Дитковските: Праздники Любви | Известные и популярные звезды кино, театра, телевидения и спорта
  5. «Новости Российского Шоу-Бизнеса :: Агния Дитковските стала мамой». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  6. «Андрей Чадов назвал причину расставания брата и Агнии Дитковските». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  7. Orange Love — The Movie

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Չադով» հոդվածին։