«9-րդ վաշտ» (ռուս.՝ 9 рота), 2005 թվականի գեղարվեստական ֆիլմ։ Միջազգային վարձույթում ներկայացվել է «The 9th Company» վերնագրով։

9-րդ վաշտ
ռուս.՝ 9 рота
Երկիր Ռուսաստան[1]
 Ուկրաինա[1]
 Ֆինլանդիա[1]
Ժանրդրամա[2][3], մարտաֆիլմ[2] և ռազմական ֆիլմ[1]
ԹեմաՃակատամարտ 3234 բլրի համար, «Մագիստրալ» գործողություն, Աֆղանական պատերազմ[1], զինվոր[1] և ԽՍՀՄ Զինված ուժեր[1]
Թվականսեպտեմբերի 29, 2005[4]
Լեզուռուսերեն
ՌեժիսորՖեոդոր Բոնդարչուկ[5][2][3][…]
ՊրոդյուսերԱլեքսանդր Ռոդնյանսկի, Ֆեոդոր Բոնդարչուկ, Իսկանդեր Գալիև, Ելենա Յացուրա և Սերգեյ Մելքումով
Սցենարի հեղինակՅուրի Կորոտկով[1] և Իսկանդեր Գալիև
ԴերակատարներԱրթուր Սմոլյանինով[6][1], Ալեքսեյ Չադով[6][1], Իվան Կոկորին[1], Կոնստանտին Կրյուկով[6][1], Ֆեոդոր Բոնդարչուկ[6], Միխայիլ Եֆրեմով, Անդրեյ Կրասկո[6], Ալեքսեյ Սերեբրյակով, Արտյոմ Միխալկով, Ստանիսլավ Գովորուխին[6], Միխայիլ Պորեչենկով[6], Միխայիլ Եվլանով[7][3][6][…], Ալեքսեյ Կրավչենկո, Իրինա Ռախմանովա, Ամադու Մամադակով, Ալեքսանդր Շեյն, Ալեքսանդր Բաշիրով, Ալեքսանդր Լիկով, Սվետլանա Իվանովա և Միխայիլ Վլադիմիրով
ՕպերատորՄաքսիմ Օսադչի[1]
ԵրաժշտությունԴաթո Եվգենիձե և Իվան Բուրլյաև
Պատմվածքի վայրԱֆղանստան
ԿինոընկերությունՍլովո[8], Art Pictures Studio[8], ՍՏՍ (հեռուստաընկերություն)[8], Ukrainian Media Group[8], 1+1[8] և MRP Matila Röhr Productions[8]
Տևողություն130 րոպե
Բյուջե9 500 000 $
Շահույթ25 555 809 $
Պաշտոնական կայքէջ
 The 9th Company Վիքիպահեստում

Ֆիլմը պատմում է յոթ նորակոչիկներից կազմված ոչ մեծ խմբի ճակատագրի մասին, որոնք զորակոչվել են Խորհրդային Միության զինված ուժեր 1980-ականների վերջին Կրասնոյարսկից և մի քանի ամիս ուսումնական զորմասում անցկացնելուց հետո ուղարկվել են Աֆղանստան, և մասնակիորեն ներկայացնում է 1988 թվականի սկզբին «Մայրուղի» (ռուս.՝ «Магистраль») գործողության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, երբ 345-րդ առանձին պարաշյուտադեսանտային գնդի 9-րդ վաշտի դեսանտայինները մարտ են ընդունել 3234 բարձունքի մոտ։

Ֆիլմը նկարահանվել է 2004 թվականի մայիսի 25-ից հոկտեմբերի 12-ը Ղրիմում, Ուզբեկստանում և Մոսկվայում։ Թողարկվել է 2005 թվականի սեպտեմբերի 29-ին։ Կինոնկարի բյուջեն կազմել է 9,5 մլն դոլար, ամենաթանկ տեսարանը եղել է զորացրվածների ինքնաթիռի պայթյունը հրթիռային հարձակումից հետո (450 հազար դոլար)։

Սյուժե խմբագրել

1988 թվական։ Կրասնոյարսկի զորակոչային զորամասում «Չուգուն», «Անգութ», «Ճնճղուկ», «Ջոկոնդա», «Ստաս», «Ռյաբա» մականուններով նորակոչիկներն ու այլք զորակոչվում են Խորհրդային Միության զինված ուժեր և ընկնում «աֆղանական թիմ»։ Նրանց ուղարկում են ուսումնական զորամաս Ֆերգանայում, որտեղ նրանց է միանում նորակոչիկ «Պինոչետը»։ Նրանց հրամանատարն է դառնում ավագ ենթասպա Դիգալոն, որը մասնակցել էր պատերազմի։ Մի քանի ամիս ուսումնական զորամասում անցկացնելուց հետո բոլոր զորակոչիկները տրանսպորտային ինքնաթիռով ուղարկվում են Բագրամի օդանավակայան։ Նրանց աչքի առաջ դուշմանները խոցում են դեսանտայինների ինքնաթիռը, որը հետ էր թռչում դեպի Խորհրդային Միություն[9]։ Նորակոչիկները (բացի «Ռյաբայից» և «Պինոչետից») ընկնում են 345-րդ առանձին գվարդիական պարաշյուտադեսանտային գնդի 9-րդ վաշտ, որտեղ արդեն ծառայում են սերժանտ Աֆանասին, ենթասպա «Խոխոլն» ու ավագ սերժանտ «Կուրբաշին»։ Դեսանտայինների խումբը առաջադրանք է ստանում գրավել Խոստ պրովինցիայի բարձունքը և պահել այն՝ պաշտպանելով անցնող շարասյուները։ Ճանապարհին վաշտը կանգ է առնում դեսանտայինների Անավա բազայում (Փանջշեր), որպեսզի գիշերեն։ Այնտեղ նորակոչիկները մասնակցում են դուշմանների հետ առաջին կռվին։ Նորակոչիկ «Ճնճղուկն» սպանում է դուշման Ահմեդին։

Դեսանտայինները զբաղեցնում են բարձունքը և կռվում դուշմանների հետ, որոնք գնդակոծում են շարասյունը։ Փոխհրաձգությունից հետո հակառակորդը գնում է կիշլակ, որը զանգվածային գնդակոծության է ենթարկվում «Գրադներից»։ Այդ մարտում զոհվում են ավելի վաղ ջոկատին միացած «Ռյաբան» ու «Ստասը» և վաշտի հրամանատար կապիտան Բիստրովը։ Նոր տարին դիմավորելուց հետո դեսանտայինները կատաղի պայքարի մեջ են մտնում թվաքանակով իրենց գերազանցող դուշմանների ջոկատի հետ։ Դեսանտայինները հետ են մղում մի քանի հարձակումներ՝ կորցնելով մարդկանց և թշնամուն հետ մղելով գրաված դիրքերից։ Կենդանի է մնում միայն «Անգութը»։ Ուղղաթիռներ են ժամանում, և գնդապետը հայտնում է, որ այդ մարտն անիմաստ էր, քանի որ շարասյուններ այլևս չեն լինելու։ Վերջին կադրում աֆղանական հողում (Չաուգանի, Բագլան) շարժվում է խորհրդային բանակի շարասյունը։ ԲՄՊ-ի զրահի վրա նստած է «Անգութը», որի կրծքին Կարմիր աստղի շքանշան է։

Դերերում խմբագրել

  • Արթուր Սմոլյանինովշարքային / կրտսեր սերժանտ Օլեգ Լյուտաև «Անգութ» (ռուս.՝ «Лютый»)
  • Ալեքսեյ Չադովշարքային Վլադիմիր Վորոբյով «Ճնճղուկ» (ռուս.՝ «Воробей»)
  • Կոնստանտին Կրյուկովշարքային Ռուսլան Պետրովսկի «Ջոկոնդա» (ռուս.՝ «Джоконда»)
  • Իվան Կոկորին – շարքային Չուգայնով «Չուգուն» (ռուս.՝ «Чугун»)
  • Միխայիլ Եվլանով – շարքային Ռյաբոկոն «Ռյաբա»
  • Արտյոմ Միխալկովշարքային Սերգեյ Ստասենկո «Ստաս»
  • Սոսլան Ֆիդարով – շարքային Բեկբուլատով «Պինոչետ»
  • Իվան Նիկոլաև – Սերի
  • Միխայիլ Պորոչենկովավագ ենթասպա Ալեքսանդր Դիգալո
  • Ֆեոդոր Բոնդարչուկենթասպա Սերգեյ Պոգրեբնյակ «Խոխոլ»
  • Դմիտրի Մուխամադեև – «Աֆանասի», սերժանտ
  • Իրինա Ռախմանովա – «Սպիտակաձյունիկ»
  • Ամադու Մամադակով – ավագ սերժանտ Կուրբանգալիև «Կուրբաշի», «Медицина»
  • Ալեքսանդր Շեյն – «Պատեֆոն»
  • Ալեքսեյ Կրավչենկո – կապիտան Բիստրով «Կոխրաման»[10]
  • Ալեքսանդր Բաշիրով – «Պոմիդոր», ենթասպա
  • Միխայիլ Եֆրեմովավագ
  • Ստանիսլավ Գովորուխինգնդապետ, գնդի հրամանատար ուսումնական զորամասում
  • Անդրեյ Կրասկո – գնդապետ, գնդի հրամանատարն Աֆղանստանում
  • Ալեքսանդր Լիկով – մայոր, սակրավոր-հրահանգիչ
  • Ալեքսեյ Սերեբրյակովկապիտան-հետախույզ
  • Օլես Կացիոն – «Միխեյ»
  • Կարեն Մարտիրոսյան – Աշոտ
  • Մարատ Գուդիև – Ահմեդ, դուշման
  • Ալեքսանդր Կուչերենկո – վարսավիր
  • Սվետլանա ԻվանովաՕլյա
  • Միխայիլ Վլադիմիրով – ԲՄՊ-ի մեխանիկ-վարորդ

Պրեմիերա խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Ֆեոդոր Բոնդարչուկ
  • Սցենարի հեղինակ՝ Յուրի Կորոտկով
  • Գլխավոր օպերատոր՝ Մաքսիմ Օսադչի
  • Գլխավոր նկարիչ՝ Գրիգորի Պուշկին
  • Կոմպոզիտորներ՝ Դաթո Եվգենիձե, Իվան Բուրլյաև

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

«9-րդ վաշտ» կինոնկարը եղել է ռուսական վարձույթի ամենահասութաբեր ֆիլմը 2005 թվականին[11][12], զբաղեցրել է յոթերորդ տեղը ամենահասութաբեր ռուսական ֆիլմերի ընդհանուր վարկանիշում (2011 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ)[13] և 33-րդ տեղը Ռուսաստանի կինովարձույթի ամենահասութաբեր ֆիլմերի ընդհանուր վարկանիշում (2012 թվական)[14]։

2006 թվականին ֆիլմն ընտրվել է որպես «Օսկար» մրցանակի հավակնորդ Ռուսաստանի կողմից, սակայն մրցանակի չի առաջադրվել և կարճ ցանկում չի ընդգրկվել։

Կինոնկարն աչքի է ընկել հետևյալ մրցանակաբաշխություններում և կինոփառատոններում.

  • Լավագույն խաղարկային ֆիլմ – «Ոսկե խոյ» կինոմրցանակ, 2005 թվական[15]
  • Լավագույն ռեժիսորական նորամուտ – «Ոսկե խոյ» կինոմրցանակ, 2005 թվական[15]
  • Լավագույն օպերատորական աշխատանք – «Ոսկե խոյ» կինոմրցանակ, 2005 թվական[15]
  • Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում – «Ոսկե խոյ» կինոմրցանակ, 2005 թվական[15]
  • Լավագույն երաժշտություն ֆիլմի համար – «Ոսկե խոյ» կինոմրցանակ, 2005 թվական[15]
  • Հանդիսատեսի համակրանքի մրցանակ – «Ոսկե խոյ» կինոմրցանակ, 2005 թվական[15]
  • Լավագույն խաղարկային ֆիլմ առցանց բաց քվեարկության արդյունքներով – «Ոսկե խոյ» կինոմրցանակ, 2005 թվական[15]
  • Լավագույն խաղարկային ֆիլմ – «Ոսկե արծիվ», 2005 թվական
  • Լավագույն օպերատորական աշխատանք – «Ոսկե արծիվ», 2005 թվական
  • Լավագույն երաժշտություն ֆիլմի համար – «Ոսկե արծիվ», 2005 թվական
  • Հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանք – «Ոսկե արծիվ», 2005 թվական
  • Լավագույն խաղարկային ֆիլմ – «Նիկա», 2005 թվական
  • Հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանք – «Նիկա», 2005 թվական
  • Լավագույն երաժշտություն ֆիլմի համար – «Նիկա», 2005 թվական
  • Տղամարդու լավագույն դերակատարում – «MTV Russia Movie Awards», 2006 թվական
  • Լավագույն դերասանական կազմ – «MTV Russia Movie Awards», 2006 թվական
  • Տարվա հայտնություն – «MTV Russia Movie Awards», 2006 թվական
  • Լավագույն մարտ – «MTV Russia Movie Awards», 2006 թվական

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Արտադրություն՝
  • Առաջին ցուցադրությունը կինոթատրոնում՝ 29 սեպտեմբերի, 2005 թվական
  • Հասույթ՝
    • առաջին տեղը Ռուսաստանում 2005 թվականին, $25 555 809[17]
  • Առաջին ցուցադրությունը կենտրոնական հեռուստատեսությամբ՝ 9 մայիսի, 2006 թվական[18]
  • Թողարկում DVD-ով՝ 1 DVD, ձայն՝ DTS, Dolby Digital 5.1, PAL, 5-րդ տարածաշրջան, ռուսերեն ենթագրեր, 2005 թվական, լրացուցիչ՝ Ֆիլմ ֆիլմի մասին, «9-րդ վաշտ։ 20 տարի անց» (««9 рота: 20 лет спустя»»), Լուսանկարների պատկերասրահ
  • Թողարկում VHS-ով՝ 1 VHS, ձայն՝ 2.0, PAL, հրատարակող՝ «Студия Союз»

Այլ փաստեր խմբագրել

  • Բաղրամում Ան-12 ինքնաթիռի մարտական կորուստ, ըստ առկա տվյալների, չի եղել։ Ֆիլմում ցուցադրված միջադեպը տեղի է ունեցել 1989 թվականի հունվարի 23-ին Կանդագարում, երբ թռիչքից կարճ ժամանակ անց Խորհրդային Միության Ան-12ԲՊ ԾՍՀՄ-11987 ինքնաթիռը խոցվել է ցամաքից արձակված հրթիռով։ Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստացել և դուրս է գրվել, սակայն ոչ մի մարդ չի զոհվել[19][20]։
  • Բնական պայմաններում նկարահանումների համար օգտագործվել են հրապարակներ Բալակլավայում, Կաստրոպոլում, Կոկտեբելում, Պերեվալնոեի ռազմական հրաձգարանում, Սակիում, Հին Ղրիմում, Թեոդոսիայի, Ֆորոսի մոտ, Էսկի Կերմեն քարանձավային քաղաքում (կլորացված անցքեր ժայռի մեջ՝ քաղաքի հացահատիկային փոսեր)[21]։
  • Դուշմանների հետ դեսանտայինների մարտի դրվագը, որը ցուցադրվել է ֆիլմում, տարբերվում է նրանից, որը տեղի է ունեցել իրականում. բուն մարտը տեղի է ունեցել ոչ թե ցերեկը, այլ գիշերը, կորուստները (զոհվել են 39-ից վեց մարտիկներ, այլ ոչ բոլորը, բացի միակ ողջ մնացածից, ինչպես ներկայացվում է ֆիլմում), մարտի ընթացքը, արդյունքները, մարտական գործողության բնույթը փոխվել են անճանաչելիության աստիճանի[22]։
  • Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1989 թվականին, չնայած 3234 բարձունքի իրական մենամարտը տեղի է ունեցել 1988 թվականին[23], երբ մինչև զորքերի վերջնական դուրսբերումը մնացել էր ևս մեկ տարի։
  • «Ջոկոնդայի» երթի տեսարանի համար նկարահանող խմբին հարկավոր էր ավանակ, որը չէր վախենա տեսախցիկից։ Հեղինակները դիմել են Յալթայի կենդանաբանական այգի, որտեղ նրանց խորհուրդ են տվել վերցնել այն կենդանուն, որը 1966 թվականին նկարահանվել էր Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները ֆիլմում։

Արձագանքներ խմբագրել

Ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է տարբեր արձագանքների։

Շատ մարդիկ հիմա ոչինչ չգիտեն այդ պատերազմի մասին։ Երբ Չեչնիա ուղարկեցին 18 տարեկաններին, բոլորը բղավում էին. «Դուք մեր երեխաներին ուղարկեցիք հոշոտվելու»։ Բայց ոչ ոք չի մտածել, որ 10 տարի անընդհատ երկիրը մարդկանց ուղարկել է պատերազմի դպրոցից հետո․ նրանց, ովքեր դեռ չէին պատասխանել այն հարցին, թե ինչ պետք է անել աշխարհում, ինչի համար տալ իրենց կյանքը և տալ արդյոք այն ընդհանրապես։ ...Սա ֆիլմ է իմ սերնդի, պատերազմի, ընկերության մասին։ Տղամարդկանց սիրո, սխրանքի, դավաճանության և հավատարմության մասին։ Այն ճշմարտությունը, որը ես ձգտում էի ցուցադրել կադրում, հնարավոր է՝ դուր չգա գեներալներին։ Բայց մեր խորհրդատուները՝ զինվորները, որոնք եղել են Աֆղանստանում, դիտումից հետո դուրս էին գալիս հուզական վերելքի վիճակում։ Ինձ համար դա մեծ նշանակություն ունի։ Ես պատրաստ եմ նրան, որ ֆիլմից դժգոհեն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց դուր չի գա իմ հայացքը»։

— Ֆեոդոր Բոնդարչուկ

«Ֆեոդոր Բոնդարչուկը նկարահանել է իր առաջին գեղարվեստական ֆիլմը։ Նրանում գրեթե հավասար համամասնությամբ համակցված են էքշնն ու դրաման։ Այս ֆիլմը դարձել է աշնան գլխավոր կինեմատոգրաֆիական իրադարձությունը։ Ֆիլմը հիմնված է 80-ական թվականների վերջի իրական իրադարձությունների վրա[25]։

«Դա տպավորիչ ֆիլմ է, գեղեցիկ նկարահանում և հրաշալի դերասաններ»,— ասել է Թիլ Շվայգերը ֆիլմի մասին[26]։

Ռուս թարգմանիչ և ցանցային հրապարակախոս Դմիտրի Պուչկովը, որը հայտնի է որպես «Goblin», տեղեկատվական պորտալներից մեկին տված հարցազրույցում ֆիլմն անվանել է «խոզություն նախնիների հանդեպ»[27]։ Ֆիլմի իր գրախոսականում նա գրում է, որ ֆիլմը «վատ չի նկարահանվել», և որ այն «բեկումնային է մեր կինոյի համար», սակայն քննադատում է սյուժեն և կասկածի տակ է դնում Բոնդարչուկի խոսքերն այն մասին, որ ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա։

Ահա հիմա ունենք «Տուգանային գումարտակ» սերիալը և «9-րդ վաշտ» ֆիլմը՝ ստեղծված մարդկանց կողմից, որոնք անկեղծորեն համոզված են, որ «նկարահանում են ճշմարտությունը»։ Բայց ավելի սարսափելի է այն, որ երկրում հիմարների մի ամբողջ սերունդ է մեծացել, որոնք սրբորեն հավատում են, որ մենք ամեն տեղ և ամենուր պարտվել ենք։ Որ հանուն իրենց երկրի պայքարած զինվորներ բոլորը կոնտուզիահար խելացնորներ են։ Որ «ամեն ինչ իզուր էր», որովհետև «իրենց երկիրը երկու տարի անց դադարել է գոյություն ունենալ»։

— Goblin[28]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 europeanfilmawards.eu
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0417397/
  3. 3,0 3,1 3,2 http://www.adorocinema.com/filmes/filme-175994/
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. http://www.filmaffinity.com/es/film408375.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.imdb.com/title/tt0417397/fullcredits
  7. http://stopklatka.pl/film/9-kompania
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 https://web.archive.org/web/20180210180052/https://www.europeanfilmacademy.org/2006.122.0.html
  9. Այդ տեսարանի հիմքում ընկած է Քաբուլի մոտ տեղի ունեցած Ան-12 ինքնաթիռի աղետը (1986)։
  10. Kahraman, նաև պարս.՝ قهرمان
  11. Отечественные блокбастеры лидируют в десятке самых кассовых картин года, NEWSru.com, 19 декабря 2005
  12. Лучшие кассовые сборы в России: 2005
  13. Список самых кассовых российских фильмов
  14. Самые кассовые фильмы Таблица отражает информацию о самых кассовых фильмах российского кинопроката.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 «Золотой овен» достался роте десантников
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Информация о производителях «9-й роты» Արխիվացված 2007-10-24 Wayback Machine
  17. «Россия (СНГ). Кассовые сборы за 2005 год». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
  18. Ъ-Газета — Телелидеры с Ариной Ъ-Бородиной
  19. Марковский Ан-12 в Афганистане // Авиация и космонавтика. — 2011. — № 11.
  20. «Потери 1989». Авиация в локальных конфликтах. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  21. «Крым в кино (самый полный список фильмов)». ЖЖ. 30 декабря 2018.
  22. Анисимов В. «Россия: 9 рота. Вспомнить всё». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 16 декабря 2007-ին.
  23. Абсурд «9 роты» // Независимое военное обозрение. — 10 февраля 2006.
  24. Фёдор Бондарчук о фильме «9 рота»
  25. Татьяна Хорошилова. «9 рота» Федора Бондарчука // «Российская газета» — Неделя № 3887 от 30 сентября 2005
  26. «Тиль Швайгер встретился с московскими студентами / Новости культуры / Tvkultura.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  27. «Дмитрий «Гоблин» Пучков рассказал правду о 9-й роте». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
  28. Рецензия на сайте oper.ru

Արտաքին հղումներ խմբագրել

Գրախոսականներ
Ֆեոդոր Բոնդարչուկի հարցազրույցներ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «9-րդ վաշտ» հոդվածին։