Գիբոններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Պրիմատներ
Վերնաընտանիք Մարդանման կապիկներ
Ընտանիք Գիբոններ
Լատիներեն անվանում
Hylobatidae Gray, 1870
Ցեղեր
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Գիբոններ (լատին․՝ Hylobatidae), պրիմատների կարգի մարդանման փոքր կապիկների ընտանիք։ Առջևի վերջավորությունները խիստ երկար են։ Պոչ չունեն։ Լինում են 2 սեռի՝ բուն գիբոններ (Hylobates) 6 տեսակներով, և, ավելի խոշոր, սիամանգներ (Symphalangus), որոնց թաթի երկրորդ և երրորդ մատները միացած են մաշկաթաղանթով։ Բուն արու գիբոնի մարմնի երկարությունը 40—64 սմ է, քաշը՝ 4—8 կգ, սիամանգներինը՝ 47—60 սմ, քաշը՝ 9,5—12,5(երբեմն՝ 20) կգ։ Սեռական երկձևությունը թույլ է արտահայտված։ Մազածածկը խիտ է, գույնը՝ գորշ դեղնավուն-մոխրագույնից մինչև սև։ Բուն գիբոնի հայրենիքը Հարավային Չինաստանն է, Հնդկաչինը, Սումատրա, Ճավա կղզիները, սիամանգներինը՝ Սումատրան, Մալակա թերակղզին։ Գիբոնները ապրում են ծառերի վրա, զույգերով կամ խմբերով։ Սնվում են պտուղներով, տերևներով, բողբոջներով, ծաղիկներով, միջատներով, թռչունների ձվերով ու ձագերով։ Հղիությունը 210—235 օր է։ Կյանքի տևողությունը 30—35տարի է։ Գազանանոցներում հազվադեպ են պահվում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 65
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիբոններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիբոններ» հոդվածին։