«Ուրեմն պատերազմ». (անգլ.՝ This Means War), ռեժիսոր Մաքջիի կատակերգային մարտաֆիլմն է։ Գլխավոր դերերում են Ռիզ Ուիզերսփունը, Քրիս Փայնը և Թոմ Հարդին։ Պրեմիերան կայացել է 2012 թվականի փետրվարի 14-ին։

Ուրեմն պատերազմ
անգլ.՝ This Means War
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն[1][2][3][…], մարտաֆիլմ[4][5][6][…] և լրտեսական ֆիլմ[7]
Թվականփետրվարի 14, 2012[8], մարտի 1, 2012[9] և փետրվարի 23, 2012[10]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄակջի[5][6][11][…]
ՊրոդյուսերՌոբերտ Սայմոնդս, Ուիլ Սմիթ, Ռիզ Ուիզերսփուն, Ջեննի Սիմփսոն, Սայմոն Քինբերգ և Ջեյմս Լասիթեր
Սցենարի հեղինակԹիմոթի Դաուլինգ և Սայմոն Քինբերգ
ԴերակատարներՌիզ Ուիզերսփուն[6][12][13], Քրիս Փեյն[6][12][13], Թոմ Հարդի[6][12], Թիլ Շվայգեր[6][12], Չելսի Հենդլեր[12], Լաուրա Վանդերվուրտ[12], Անջելա Բասեթ[12], Էբիգեյլ Սփենսեր[12], Ռոզմարի Հարիս[12], Ուորեն Քրիսթի[12], Նատասիա Մալթե[12], Ալեքս Փաունովիչ[12], Ջենի Սլեյթ[12], Լիլա Սավաստա[12], Մայք Դոփուդ[12], Պատրիկ Սաբոնգույ, Ջոն Փոլ Ռաթան, Վալին Շինեյ, Էմիլի Ուլլերուպ[14], Մայքլ Պապաջոն[14] և Ռեբել Ուիլսոն[14]
ՕպերատորՌասել Քարփինթեր[15][16][17]
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
ՄոնտաժՆիկոլաս դե Թոթ
Պատմվածքի վայրԼոնդոն, Հոնկոնգ և Լոս Անջելես
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունOverbrook Entertainment, Robert Simonds Productions և Wonderland Sound and Vision
Տևողություն97 րոպե
Պաշտոնական կայքէջ
 This Means War (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսներ և լավագույն ընկերներ Ֆրանկլին FDR Ֆոսթերը(Քրիս Փայն) և Դյուկ Հենսենը (Թոմ Հարդի) աշխատում են Հոնգ Կոնգում՝ կանխելու համար միջազգային հանցագործ Կառլ Հենրիխին (Թիլ Շվայգեր), ով նախապատրաստում է զանգվածային ավազակային հարձակում, բայց առաքելությունը ձախողվում է վերջինիս եղբոր՝ Ջոնասի մահվան պատճառով։ Հենրիխը ցանկանում է վրեժ լուծել նրանցից։

FDR-ն կնամոլ է, ով ներկայանում է նավապետի անվան տակ, մինչդեռ Դյուկը, ով իրեն ներկայացնում է որպես գիդ, բաժանվել է կնոջից (Էբիգայլ Սփենսեր) և փոքր որդի ունի՝ Ջոն (Ջոն Փոլ Ռութթան)։ Կնոջը մոռանալու համար Ֆրանկլինն առաջարկում է Դյուկին գրանցվել սոցիալական կայքերում։ Դյուկը համաձայնում է և սկսում շփվել Լորեն Սքոթի (Ռիզ Ուիզերսփուն) հետ, ով վերջերս է բաժանվել ընկերոջից։ Նրա լավագույն ընկեր Թրիշն էր առաջարկել նրան գրանցվել այդ կայքում։ Ֆրանկլինը ժամադրության ժամանակ գնում է Դյուկի հետ և թաքնվում, որպեսզի իրեն չնկատեն։

Որոշ ժամանակ անց Ֆրանկլինը Լորենին հանդիպում է վիդեոխանութում և փորձում խոսել նրա հետ՝ չիմանալով, որ հենց նա էր հանդիպել Դյուկի հետ։ Լորենը մերժում է նրան։ Ֆրանկլինը, սակայն, կարողանում է նրան համոզել հանդիպել իր հետ։ Հանդիպումը սկզբում այնքան էլ լավ չի ընթանում, Լորենը դուրս է վազում ակումբից։ Փողոցում վիճելուց հետո Ֆրանկլինը հեռու է գնում Լորենից, բայց մի քանի վայրկյան անց Լորենը տեսնում է իր նախկին ընկերոջը և վերջինիս ընկերուհուն։ Լորենը գնում է Ֆրանկլինի մոտ և համբուրում նրան, ապա ստում իր նախկինին, որ ինքն ու Ֆրանկլինը միասին են։ Թե՛ նախկին ընկերը և թե՛ նրա ընկերուհին խանդում են, և շուտով հեռանում։ Ֆրանկլինը պահանջում է, որ Լորենը պարզաբանի կատարվածը և առաջարկում, որ ճաշեն մոտակա պիցերիայում, որտեղ նրանք խոսում են լրջորեն։ Ավելի ուշ Լորենը զղջում է նույն ժամանակ երկու տղամարդու հետ հանդիպելու համար, և Թրիշը համոզում է նրան ամենաճիշտ որոշումը կայացնել։

Ֆրանկլինն ու Դյուկը շուտով հայտնաբերում են, որ միևնույն կնոջ հետ են հանդիպում և որոշում նրան չասել, որ ճանաչում են միմյանց, չմիջամտել միմյանց հանդիպումներին և սեռական հարաբերություն չունենալ նրա հետ, թույլ տալ, որ նա ընտրություն անի։ Շուտով նրանց խախտում են պայմանավորվածությունը և օգտագործում ԿՀԸ տեխնոլոգիաները և լրտեսում Լորենին։ Շուտով խախտվում է նաև պայմանավորվածության մյուս կետը, և Լորենը արդեն վատ է զգում տղամարդու հետ նման հարաբերություն ունենալու համար։ Ինչևէ, շուտով իրողությունը պարզ է դառնում։

Լորենն ու Թրիշան քննարկում են այս ամենը, և Թրիշը խորհուրդ է տալիս Լորենին ինչպես ընտրել այն տղային, որն իրեն ավելի լավը կդարձնի։ Լորենը Թյուքին լանչի է հրավիրում։ Այդ նույն ժամանակ Ֆրանկլինը իմանում է, որ Հենրիխը քաղաք է եկել իր վրեժը լուծելու համար։ Նա ընդհատում է Լորենի հանդիպումը Դյուկին տեղեկացնելու համար, բայց Դյուկը չի հավատում։ Նրանք սկսում են կռվել, որից հետո Լորենն արդեն իմանում է, որ նրանք իականում ընկերներ են և հեռանում Թրիշայի հետ։ Այդ նույն պահին կանանց առևանգում են Հենրիխն ու նրա մարդիկ։

Ֆրանկլինն ու Դյուկը փրկում են Լորենին և Թրիշին ավտովթարից հետո, որտեղ նրանք բացահայտում են, որ նրանք իրականում այն չեն, ինչ ներկայացրել են։ Այնուհետև նրանք կարողանում են հավասարակշռությունից հանել Հենրիխի մեքենան. նա մահանում է։ Լորենը որոշում է Ֆրանկլինին ընտրել, իսկ Դյուը համակերպվում է այդ որոշման հետ։ Նրանք հաստատում են իրենց իրական եղբայրական սերը, և Ֆրանկլին ասում է, որ իրենք ընտանիք են հավերժ։ Ֆրանկլինն ու Լորենը համբուրվում են, իսկ Դյուկը շուտով նորից ամուսնանում է Քեթիի հետ։

Կարճ ժամանակ անց Ֆրանկլինն ու Դյուկն առաքելության են գնում։ Նրանք ուղղաթիռում են, որտեղ Ֆրանկլինն ասում է, որ ամուսնանալու է Լորենի հետ և առաջարկում Դյուկին իր խաչեղբայրը լինել։ Այստեղ երկուսն էլ միմյանց ասում են Լորենի հետ իրենց իրական հարաբերությունների մասին։ Բարկացծ Դյուկը Ֆրանկլինին ուղղաթիռից ներքև է գցում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրեմն պատերազմ» հոդվածին։