Ուրախ բաժակակիցը (նկար)

Ֆրանս Հալսի նկար

«Ուրախ բաժակակիցը» (հոլ.՝ De vrolijke drinker), հոլանդացի նկարիչ, հոլանդական արվեստի ներկայացուցիչ, դիմանկարի ժանրի վարպետ Ֆրանս Հալսի նկարը: Կտավը հեղինակը վրձնել է 1627-1628 թվականներին: Յուղաներկով կտավի չափերն են 81 × 66,5 սմ: Այսօր «Ուրախ բաժակակիցը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ամստերդամի Պետական թանգարանում:

Picto infobox artiste.png
Ուրախ բաժակակիցը
Frans Hals 002.jpg
տեսակգեղանկար
նկարիչՖրանս Հալս
տարի1620
բարձրություն81 սանտիմետր[1]
լայնություն66,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրՀառլեմ[2][3]
ժանրդիմապատկեր
նյութկտավ[4] և յուղաներկ[4]
գտնվում էՊետական թանգարան[4] և Gallery of Honour?[5]
հավաքածուՊետական թանգարան
https://www.wga.hu/html/h/hals/frans/03-1630/30drink.html, https://www.wga.hu/html/h/hals/frans/03-1630/30drink1.html կայք
The Merry Drinker Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

«Ուրախ բաժակակիցը» ստեղծագործության մեջ պատկերված է պճնամոլաբար հանդերձավորված երջանիկ մի տղամարդ: Վերջինս դիտում է հանդիսատեսին և նրանց է առաջարկում ահյակ ձեռքի գավաթը, իսկ աջ ձեռքով ողջունելու ժեստ է կատարում:

ՄեկնաբանությունԽմբագրել

Տասնիններորդ դարի սկզբին նկարում պատկերված տղամարդուն համարում էին հառլեմցի կապիտան Ռիպերդին[6]: Սակայն, ըստ ամենայնի, նկարը ստեղծվել է որպես այլաբանություն[7][8]: Հնարավոր է, որ այն քաղաքական ենթատեքստ նույնպես պարունակում է: Նիդերլանդական Մորից Օրանսկու մեդալը, որով զարդարված է տղամարդու հանդերանքը, խորհրդանշում է այն փաստը, որ ցանկանում էին հանրապետությունը վերածել միապետության[7]:

ՈճԽմբագրել

«Ուրախ բաժակակիցը» ստեղծագործության գլխավոր հերոսի՝ պճնամոլ տղամարդու հագուստը, որը կատարված է ոսկեգույն երանգավորումով, բնորոշ է 1630-ական թվականների Ֆրանս Հալսի արվեստին[9]: Խոշոր վրձնահարվածները, ըստ մի շարք հետազոտողների, ենթադրում են իմպրեսիոնիզմի տարրերի պարունակությունը[10][11]:

ՔննադատությունԽմբագրել

Ամստերդամի Պետական թանգարանի առաջին տնօերենը՝ Կորնելիսը Ապստոլը «Ուրախ բաժակակիցը» կտավը համարել է «Ֆրանս Հալսի լավագույն ստեղծագործություններից մեկը» (հոլ.՝ een uitmuntend staal van dien beroemden schilder), սակայն այն գնահատել է ընդամենը 600 գուլդեն[12]:

«Ուրախ բաժակակիցը» ստեղծագործությունը մի քանի անգամ հիշատակվել է արվեստի զանազան ուղղություններում[13]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/18119
  2. Slive S. Frans Hals catalog raisonné, 1974 — 1974.
  3. Biesboer P. Haarlem: The Cradle of the Golden AgeFrans Hals Museum, 2008.
  4. 4,0 4,1 4,2 http://europeana.eu/portal/record//90402/SK_A_135.html
  5. https://www.rijksmuseum.nl/en/collection/SK-A-135
  6. R. Meischke, H. E. Reeser, Isabella Henriette van Eeghen, «Het Trippenhuis te Amsterdam», Koninklijke Nederlandse Akademie van Wetenschappen, 1983
  7. 7,0 7,1 Hugh Honour, John Fleming. «A world history of art», Laurence King Publishing, 2005 ISBN 9781856694513
  8. «Caravaggio en de Nederlanden: Catalogus: Utrecht, Centraal Museum, 15 Juni-3 Augustus; Antwerpen, Koninklijk Museum voor Schone Kunsten, 10 Augustus-28 Septenber, 1952»
  9. Robert E. Stinson «Seventeenth-and eighteenth-century art: an introduction to baroque and rococo art in Europe from A. D. 1600 to A, Part 1800», W. C. Brown Co., 1969
  10. Haldane Macfall, «A History of Painting: The Dutch Genius», часть 5, Kessinger Publishing, 2004 ISBN 9781417945108
  11. Amelia Thomas, Karla Zimmerman «Lonely Planet Amsterdam», Lonely Planet, 2010, 9781741793123
  12. Ellinoor Bergvelt «Pantheon der gouden eeuw: van Nationale Konst-Gallerij tot Rijksmuseum van Schilderijen (1798—1896)», Waanders Uitgevers, 1998
  13. Simon Vestdijk, «Gestalten tegenover mij», B. Bakker, 1962

ԳրականությունԽմբագրել

  • Kunst-Epochen, Band 8, Barock. Von Sabine Burbaum, Philipp Reclam jun. Stuttgart 2003.
  • Hugh Honour - John Fleming, Weltgeschichte der Kunst, deutsche Ausgabe Prestel-Verlag München 1985.
  • Hermann Bauer, Barock in den Niederlanden. Die Malerei der Niederlande im 17. Jahrhundert. In: Malerei des Barock, hrsg. von Ingo F. Walther, Benedikt Taschen-Verlag 1997.
  • Kunst: die Geschichte ihrer Funktionen/hrsg. von Werner Busch und Peter Schmoock.- Weinheim, Berlin, 1987

Արտաքին հղումներԽմբագրել