Ուրախության շատրվան (իտալ.՝ Fonte Gaia), շատրվան Սիենայում։ Այդ շատրվանը գտնում է Սիենայի գլխավոր հրապարակ Պյացցա դել Կամպոյում, որը տեղեկայված է պալացցո Պուբլիկոյի առջև։

Շատրվան
Ուրախության շատրվան
Fonte Gaia
Երկիր{{{2}}} Իտալիա
ՎիճակԳործող շատրվան
Քարտեզ
Քարտեզ
Ուրախության շատրվանը Վիքիպահեստում

1340 թվականին Սիենայի կառավարությունը որոշեց Պյացցա դել Կամպո քաղաքի գլխավոր հրապարակում կառուցել շատրվան։ Աշխատանքը հանձնարարվեց սիենական քանդակագործներին և ճարտարապետներ Ագոստինոյին և Անոլոյին, որոնք նախագծեցին շատրվանի քառակուսաձև բաժակը։ Շատրվանի ջուրը բերվում էր կավե և կապարե խողովակներով։ 1343 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցավ շատրվանի բացման արարողությունը։ Դրանից հետո Անոլոն տեղափոխվեց Ասսիզի։ Ագոստինոն սկսեց նկարել նախշեր շատրվանի վրա մարմարե զարդանախշերի համար։ Նկարելով դրանք, նա հանկարծակի մահացավ այդ շատրվանի կողքին։

1408 թվականին քանդակագործ Յակոպո Դելլա Քվերչա վերադարձավ Սիենա, ով իր աշխատանքներով հայտնի էր Բոլոնյայում, Լուկայում և Ֆլորենցիայում։ Սիենայի կառավարությունը իմանալով նրա վերադարձի մասին, նրան խնդրեցին քանդակել շատրվանի մարմարե զարդարանքները, նրան խոստանալով մեծ պարգևատրում։ Յակոպոն մարմարե արձաններով զարդարեց շատրվանի երեք պատերը։ Կենտրոնում դրեց Սուրբ Մարիամի արձանը, որի ձեռքերում մանուկ Հիսուսն էր, իսկ դրա շուրջը դրվեցին երկու մարմարե հրեշտակների և Ռեյա Սիլվիայի արձանը ում ձեռքերին Հռոմուլոսը և Հռեմոսն են։ Ինչպես նաև նա քանդակել է «Վտարումը դդրախտից» և «Ադամի արարումը» ռելիեֆային կոմպոզիցիաները։ Ներքևում գտնվում են առյուծների և գայլերի արձանները, որոնք համարվում են Սիեննայի խորհրդանիշները։ Շատրվանի մարմարե քանդակները արդեն պատրաստ էին 1419 թվականին և շա դրական արձագանքների արժանացավ հասարակության կողմից, որի արդյունքում դրանից հետո Յակոպո Դելլա Քվերչայի արձանը անվանեցին Յակոպո Դելլա Ֆոնտե։

19-րդ դարում որոշում ընդունվեց տեղափոխել արձանները, քանի որ ժամանակի ընթացքում դրանք վնասվել էին և դրա փոխարեն տեղադրեցին կրկնօրինակները։ Կրկնօրինակներն արվել են սիենական քանդակագործ Տիտո Սարոկկիի կողմից, 19-րդ դարում։

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրախության շատրվան» հոդվածին։