Ուսուցչուհու արձան (Դոնի Ռոստով)

Ուսուցչուհու արձան (ռուս.՝ Памятник учительнице), բրոնզե հուշարձան, որը տեղադրվել է 2012 թվականի սեպտեմբերի 1-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Կրասնոարմեյսկայա փողոցում, թիվ 78 դպրոցի մոտակայքում։ Նախագիծն իրականացրած քանդակագործներից մեկը Սերգեյ Օլեշնյան է[1]։

Ուսուցչուհու արձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Բացումսեպտեմբերի 1, 2012
Բարձրություն3,5 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԼենինյան շրջան
ՓողոցԿրասնոարմեյսկայա փողոց
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Ուսուցչուհու արձանի լուսանկարներ

Պատմություն խմբագրել

2012 թվականի սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրը, Դոնի Ռոստով քաղաքի Կրասնոարմեյսկայա փողոցում, թիվ 78 դպրոցի հարևանությամբ տեղադրվեց առաջին ուսուցչուհու բրոնզե քանդակը[2]։ Քանդակագործների մտահղացմամբ՝  ուսուցչուհին պատկերված է ոչ թե մենակ, այլ առաջին դասարանի աշակերտների՝ տղայի և աղջկա հետ, որոնք շտապում են իրենց առաջին դասին[2]։

Նրանց գլխավերևում կամար է, որը խորհրդանշում է կյանքում մանկավարժների կարևոր դերը. նրանք առաջինն են երեխաներին դիմավորում դպրոցում, այնուհետև նրանց ուսերին դրված է պատասխանատու առաքելություն՝ երեխաներին պատրաստել ինքնուրույն կյանքի դպրոցի պատերից դուրս։

Աշխատանքը տևել է կես տարի, քանդակի հեղինակներից մեկը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Սերգեյ Օլեշնյան է[3]։ Նա ստեղծել է բազմաթիվ ժամանակակից քանդակներ, որոնք տեղադրված են Դոնի Ռոստովում, այդ թվում՝ կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի հուշարձանը և ջրատարի հուշարձանը։

Քանդակի բարձրությունը 3,5 մետր է։ Արձանի հանդիսավոր բացմանը ներկա են եղել Ռոստովի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Գորբանը և քաղաքապետ Միխայիլ Չեռնիշովը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Памятник первой учительнице
  2. 2,0 2,1 2,2 «В День Знаний в Ростове открыли памятник первой учительнице». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  3. В Ростове-на-Дону установили памятник «Учительница первая моя», выполненный С.