Ջրատարի հուշարձան (Դոնի Ռոստով)

հուշարձան Դոնի Ռոստովում

Ջրատարի հուշարձան (ռուս.՝ Памятник водопроводу), բրոնզե հուշարձան ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Պոկրովսկի պուրակում` քաղաքային Երաժշտական թատրոնի դիմաց[1]։

Ջրատարի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Բացումօգոստոս 2007
Բարձրություն2,2 մետր
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՊոկրովսկի պուրակ
ԲնակավայրԴոնի Ռոստով
Նյութբրոնզ
Հիմնական թեմաքաղաքային ջրտար
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Ջրատարի հուշարձանի լուսանկարներ

Նկարագրություն

խմբագրել

Հուշարձանը պատրաստված է բրոնզից։ Բարձրությունը 2,2 մետր է։ Ըստ հեղինակների մտահղացման` հուշարձանը պատրաստված է մի կնոջ տեսքով, որը հագնված է քաղաքի XIX դարի բնակչուհու նման։ Նա դույլով ջուր է հավաքում ջրաբաշխիչ սյունից[2]։ Այսպիսի խորհրդանիշ ընտրվել է ոչ պատահականորեն. այն ժամանակ, համաձայն սահմանված կարգի, հենց կինն էր ընտանիքը խմելու ջրով ապահովելու պատասխանատուն, ուստի քաղաքում ջրատարի հայտնվելը էապես հեշտացրեց կանանց կենցաղային խնդիրները[1]։

Հուշարձանը պատրաստված է ի պատիվ քաղաքի առաջին ջրատարի, որը գործարկվել է 1865 թվականին։ Հուշարձանը ստեղծելու նախաձեռնողը Ռոստովի ջրմուղն է։ Հուշարձանի հեղինակներից մեկը քանդակագործ Սերգեյ Օլեշնյան է[3]։

Համաձայն Դոնի Ռոստովի քաղաքապետ Միխայիլ Չեռնիշովի ցուցումների` հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2007 թվականի օգոստոսին։ Բացման արարողությունը սկսվել է թատերականացված վառ ներկայացումով, ցուցադրվել են զգեստավորված համարներ, որոնց սյուժեն եղել է Ռոստովի առաջին ջրատարի պատմությունը։ Հանդես եկած դերասաններից մեկը պատկերել է Անդրեյ Բայկովին, որի օրոք սկսել է աշխատել քաղաքային ջրատարը[2]։ Բացմանը ներկա են եղել Ռոստովի մշակույթի քաղաքային վարչության պետ Լյուդմիլա Լիսիցինան, Ռուսաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Գոլովաչովը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Памятник водопроводу появился в Ростове-на-Дону». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  2. 2,0 2,1 В центре Ростова поставят памятник первому водопроводу
  3. 3,0 3,1 Памятник первому городскому водопроводу открыт в Ростове-на-Дону