Ուպոլու
Ուպոլու (անգլ.՝ Upolu), հրաբխային ծագման կղզի, գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, մտնում է Սամոա պետության մեջ։
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Սամոա |
Մասն է | Samoan Islands? |
Երկարություն | 75 կմ |
Լայնություն | 24 կմ |
Մակերես | 1118,7 |
![]() | |
![]() | |
Աշխարհագրություն Խմբագրել
Կղզու երկարությունը 75 կմ է, մակերեսը 1118,7 կմ քառակուսի (կղզու մեջ են մտնում նաև հարակից ութ փոքր կղզիները, որոնց մակերեսը ընդհանուր 1125 կմ քառակուսի է[1]): Կղզու արևմուտքում տեղակայված է Ֆալեոլո օդանավակայանը, հյուսիսում Սամոայի մայրաքաղաք Ապիան։
Կղզում բնակվում են աշխարհի ամենափոքր սարդերը, որոնք գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։
Կղզում գտնվում են մի քանի քաղցրահամ լճեր, որոնցից են Լանոտոն, Ֆիտին, Օլոմագան, կղզով է անցնում նաև Ֆագաֆալոա գետը։
Պատմություն Խմբագրել
Սաոմանիի դիցաբանությունում Ուպոլուն առաջին կինն էր կղզում։ XVIII դարի վերջին և XIX դարին կղզին հաճախ անվանելիս են եղել Օյալավա կամ Օյոլովա։ XIX դարի վերջին Ռոբերտ Լուիս Սթիվենսոնին էր պատկանում կղզու 1,6 կմ քառակուսի մակերեսով տարածք, նա մահացել է կղզում 1894 թվականին։
Բնակչություն Խմբագրել
2006 թվականին կղզու բնակչությունը կազմել է 136 674 մարդ, համարվում է Սամոա կղզեխմբի ամենամարդաշատ կղզին։
Վարչական բաժանում Խմբագրել
Սամոայի 11 տարածաշրջաններից 5-ը գտնվում է Ուպոլու կղզում։
Համարը քարտեզում | Տարածաշրջան | Վարչական կենտրոն | Մակերեսը, կմ քառակուսի | Բնակչությունը (2006) | Խտությունը
Մարդ/կմ քառակուսի | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Տուամասագա | Աֆեգա | 479 | 85 112 | 177,69 | |||||||||||||||||||
2 | Աանա | Լեուլումոեգա | 193 | 20 769 | 107,61 | |||||||||||||||||||
3 | Աիգա-ի-լե-Տաի¹ | Մուլիֆանուա | 27 | 4 857 | 179,89 | |||||||||||||||||||
4 | Ատուա² | Լուֆիլուֆի | 413 | 21 826 | 52,85 | |||||||||||||||||||
5 | Վաա-օ-ֆոնոտի | Սամամեա | 38 | 1 624 | 42,74 | |||||||||||||||||||
Всего | 1118,7 | 136 674 | 122,17 |
¹ ներառյալ Մանոնոն, Ապոլիման, Նուուլոպան
² ներառյալ Ալեիպատան, Նուուսաֆոոն
Տես նաև Խմբագրել
- Լենատո (լիճ)