Ուոլտեր / Ուոտ/ Թայլեր (անգլ.՝ Walter "Wat" Tyler) ծնվել է 1341 թվականի հունվարի 4-ին, մահացել՝ 1381 թվականի հունիսի 15-ին։ Միջնադարյան Անգլիայում 1381 թ. տեղի ունեցած խոշորագույն գյուղացիական ապստամբության առաջնորդն էր։

Ուոլտեր Թայլեր
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 1320 և ոչ ուշ քան հունվարի 4, 1341
ԾննդավայրՔենթ, Միացյալ Թագավորություն կամ Essex, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունիսի 15, 1381
Մահվան վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունառաջնորդ, ապստամբ և հեղափոխական
 Wat Tyler Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կյանքի սկզբնական տարիների մասին տեղեկությունները քիչ են, հավանաբար ծնվել է Բրոքսլի գյուղում (Քենթի կոմսություն) տանիքագործ Ուոլտեր Հիլարդի ընտանիքում։ Ուոտ Թայլերի երիտասարդական տարիների իրադարձությունները իրենց արտացոլեւմն են գտել պատմաբանների կողմից (անգլ.՝ «Life and Adventures of Wat Tyler, the Brave and Good», 1851 թվական)։ Գրքում Թայլերը անհաջող սիրավեպից հետո անցնում է զինվորական ծառայության անգլիական բանակում և ուղևորվում է Ֆրանսիա։ Նա մասնակցում է 100-ամյա պատերազմի մի շարք ճակատամարտերի։ Անձամբ թագավոր Էդուարդն է նկատում նրա արիությունն ու խիզախությունը։ Վերադառնալով հայրենի գյուղ՝ Թայլերը ամուսնանում է և սկսում աշխատել որպես դարբին։ Այդ ժամանակ Անգլիայում խռովություն էր հասունանում, իրավիճակը բարդանում էր կապված Ֆրանսիայում և Ֆլանդրիայում ցածր դասերի ապստամբության հետ։

1381 թ. գյուղացիական խոշոր ապստամբություն խմբագրել

 
Ուոլտեր Թայլերի մահը

1348 թ. ժանտախտի համաճարակից հետո, որը հայտնի էր «Սև մահ» անունով, միջնադարյան հաշվարկներով բնակչության թիվը նվազել է մեկ երրորդով։ Գյուղատնտեսությունն անկում է ապրել։ Բերքը ցանող և հավաքող չկար։ Գները կրկնապատկվել էին։ Հաջորդել էին ավելի բարձր աշխատավարձ ունենալու պահանջները։ Գյուղական համայնքը, որի ընտանիքները սերնդեսերունդ հարմարվել էին ապրել նույն հողում, սկսել էին քայքայվել։ Գյուղացիների մի մասը տեղափոխվել էին քաղաքներ՝ դառնալով վարձու բանվորներ։ Հողատերերի անմիջական հարկադրանքները անարդյունք էին։ Սկսվեց արմատավորվել հողատիրության նոր՝ հողերի, անասունների, գույքի վարձակալության ձև։ Սա կարևոր քայլ էր կապիտալիստական գյուղատնտեսության զարգացման համար։ Բայց իշխանները փորձել էին հետ վերադարձնել իրենց նախկին դիրքերը, քանի որ նրանք հիմա ստիպված էին հաշվի նստել ավելի ազատ գյուղացիների և վարձու բանվորների հետ։ Այս իրադրությունը 1381 թվականին առաջ բերեց գյուղացիական ապստամբության։ Փախուստ ճորտային կախվածությունից հնարավոր էր միայն միայնակ մարդկանց։ Ընտանիք ունեցող մարդկանց մնում էր կազմակերպվել և ռազմական ապստամբություն բարձրացնել։ Գյուղացիական միություններն աստիճանաբար սկսում էին զարգանալ։ 1381 թվականի ապստամբությունը իրագործել են նրանք, ովքեր արդեն նվաճել են ազատության որոշակի աստիճան և բարեկեցություն և հիմա պահանջում էին ավելին։ Վիլլանների մոտ արթնացել էր մարդկային արժանապատվությունը։ Գյուղացիների պահանջները հետևյալներն էին՝

  • Ճորտատիրական իրավունքի վերացում
  • Բնամթերային պարտքի փոխարինում գումարով
  • Միասնական դրամական ռենտայի սահմանում՝ 4 պենսա 1 ակրից

Երկիրը կառավարում էր շահամոլ ու ծախված էլիտան, որի տիպիկ ներկայացուցիչն էր Լանտկաստերի դուքս Ջոն Գոնտը։ Ներքաղաքական իրավիճակը վատթարանում էր. դեպի Ֆրանսիա կատարված վերջին արշավանքներն անհաջողությամբ էին ավարտվել, ինչը պակասորդ էր առաջացրել գանձարանում։ Կառավարությունն որոշել է մտցնել շնչահարկ մինչև 3 գրոտ (արծաթյա մետաղադրամ, որը հավասար է 4 պեսի), ինչը հասարակության հուզում էր առաջացրել։ Ֆրանսիայի հետ երկարաձգվող պատերազմը և շնչահարկի մտցնումը համարվել են 1381 թվականի ապստամբության գլխավոր պատճառները։ Թայլերը գլխավորել էր դեպի Լոնդոնի Քենթ կոմսություն կատարված գյուղացիական արշավանքը։ Ճանապարհին նրանց էին միացել գյուղացիներ ուրիշ կոմսությունից , ինչպես նաև աղքատներ և քաղաքների խաժամուժը։ Ապստամբությունը տարածվել էր Քենթերբերիում, իսկ հետո Լոնդոնում։ Գյուղացիները հարձակմամբ վերցրել էին Թաուերը և սպանել լորդ-կանցլերին և արքեպիսկոպոս Սայմոն Սադբերին։ Ապստամբների հետ, ովքեր պահանջում էին ճորտատիրական իրավունքի վերացում, 1381 թվականի հունիսի 14-ին հանդիպել է թագավոր Ռիչարդ 2-րդը, ով խոստացել էր իրականացնել բոլոր պահանջները։ Հաջորդ օրը (հունիսի 15-ին) տեղի է ունենում նոր հանդիպում թագավորի հետ Սմիթֆիլդ դաշտում՝ Լոնդոնի քաղաքային պատի մոտ, մեծ բազմության հետ։ Հիմա ապստամբները պահանջում էին բոլոր դասերի հավասար իրավունքներ և համայնական հողերի վերադարձ գյուղացիներին։ Սակայն հանդիպման ժամանակ թագավորի մերձավորները սպանում են Ուոտ Թայլերին (Լոնդոնի վարչաետ Ուիլյամ Ուոլվորտը դաշունահարեց նրա վզին, իսկ ասպետներից մեկը գործն ավարտին հասցրեց՝ հետևից մոտենալով Թայլերին խոցեց սրով)։ Դա իրարանցում և խառնաշփոթ առաջացրեց ապստամբների շարքում, ինչից էլ օգտվեց Ռիչարդ 2-դը։ Ապստամբությունն արագ կերպով ճնշվեց ասպետական աշխարհազորի միջոցով։ Չնայած, որ ապստամբությունը ճնշվել էր, բայց նախկին կարգերի լրիվ վերադարձ տեղի չունեցավ։ Ակնհայտ էր, որ ղեկավարող դասերն արդեն չէին կարող գյուղացիների նկատմամբ ցուցաբերել անզսպվածություն։

Կերպարը մշակույթում խմբագրել

1794 թվականին անգլիացի պոետ Ռոբերտ Սաութին գրել էր դրամա «Ուոտ Թայլեր» անունով։ Իր կարևոր և առավել արժեքավոր աշխատությամբ այդ ապստամբությանն է անդրադարձել ռուս միջնադարյան պատմաբան Դ.Մ. Պետրուշևսկին. նա «Ուոտ Թայլերի ապստամբություն» գրքի հեղինակն է։ 1922 թվականին ռուս խորհրդային գրող Անդրեյ Գլոբան գրել է պոեմ «Ուոտ Թայլեր» անունով։ Անգլիացի երգահան Ալան Բուշը ստեղծել է այդ իրադարձություններին նվիրված «Ուոտ Թայլեր» անունով օպերա, որի առաջնախաղը կայացել է 1953 թվականի սեպտեմբերի 6-ին Լեյպցիգի պետական օպերայի թատրոնում։

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլտեր Թայլեր» հոդվածին։