Ուոլթեր Լ. Շոու, (ծնվել է Նյու Ջերսի նահանգի Ուայնլենդում, դեկտեմբերի 20 1916թ[1] – հուլիսի 21 1996թ[2]) ամերիկացի հեռահաղորդակցման ինժեներ է և գյուտարար։ Նա վիճեց իր գործատուի[3] Բելլի հետ[1][4], իր գյուտերի սեփականության իրավունքի համար[2]): Արդյունքում նա հրաժարական տվեց և, ի վերջո, սկսեց մաֆիային մատակարարել սև արկղեր, որոնք թույլ են տալիս անվճար գաղտնի հեռախոսազանգեր կատարել։ 2013թ մայիսի 19 -ին ձերբակալվել է հեռախոսի ապօրինի օգտագործման համար և բանտ ուղարկվել[4]։

Ուոլթեր Լ. Շոու
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
ԱնձնանունWalter Խմբագրել Wikidata
ԱզգանունShaw Խմբագրել Wikidata
Ծննդյան օր20 Դեկտեմբերի 1916 Խմբագրել Wikidata
ԾննդավայրVineland Խմբագրել Wikidata
Մահվան օր21 Հուլիսի 1996 Խմբագրել Wikidata
Մահվան վայրՖորթ Լոդերդեյլ Խմբագրել Wikidata
Մասնագիտությունճարտարագետ Խմբագրել Wikidata

Կենսագրություն

խմբագրել

Նա ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 20-ին Նյու Ջերսի նահանգի Ուայնլենդում, Ամանդա և Էդվարդ Շոուի ընտանիքում։

1935 թվականին Շոուն սկսեց աշխատել տարբեր ընկերություններում։ Ազատ ժամանակ նա հորինել է տարբեր բաներ՝ ի վերջո ստանալով 39 արտոնագիր[1]։ Նրա գյուտերը կամ արտոնագրերի վրա հիմնված զարգացումները ներառում են՝ բարձրախոս[1], զանգերի վերահասցեավորում, կոնֆերանս զանգ և ինքնապատասխանիչ[4]։ 1954 թվականին նախագահ Դուայթ Էյզենհաուերը խնդրեց նրան ստեղծել Մոսկվա-Վաշինգտոն թեժ գիծ՝ կարմիր հեռախոս, որը միացնում է երկու գերտերությունները[4]։ Կասկածելի երբ նրա վերադասները բազմիցս փորձել են ստիպել նրան փոխանցել իր գյուտերի և արտոնագրերի իրավունքները։ Նա 14 տարի աշխատելուց հետո հեռացել է աշխատանքից։

Քանի որ նրա նախկին գործատուն վայելում էր հեռախոսային մենաշնորհը Միացյալ Նահանգներում, Նա չկարողացավ որևէ օգուտ քաղել իր գյուտերից, քանի դեռ չէր կապվել մաֆիայի հետ։ Ուոլթեր Լ. Շոուն հորինել է սև արկղը՝ անվճար, չհետևող միջքաղաքային հեռախոսազանգեր կատարելու համար, ինչը առավելություն է դարձել խաղադրույքների և այլ հանցավոր գործունեության համար։ 1961 թվականին նա կանչվել է ցուցմունք տալու ԱՄՆ Սենատի հետաքննությունների մշտական ենթահանձնաժողով[5], հետ կրկին կանչվել է1971 թ[4]։ Շոուն դատապարտվել է 1976 թվականին՝ հեռախոսի ապօրինի օգտագործման, ութ մեղադրանքներով[4]։

Նրա որդին՝ Ուոլթեր Շոու կրտսերը, վրդովված էր իր հոր նկատմամբ նման վերաբերմունքից։ 16 տարեկան հասակում նա հեռացավ տնից և դարձավ թանկարժեք զարդերի հայտնի գող, որն իր հաշվին ունենալով ավելի քան 2000 կողոպուտ[2][3]։ 11 տարի բանտում անցկացնելուց հետո Շոու կրտսերը հաշտվեց հոր հետ։

Ուոլթեր Լ. Շոուն մահացել է շագանակագեղձի քաղցկեղից[1], 1996թ հուլիսի 21-ին, Ֆլորիդայի Լոդերդեյլ շրջանում։

Ժառանգություն

խմբագրել

Սթիվ Վոզնյակը և Սթիվ Ջոբսը ստեղծեցին և վաճառեցին կապույտ տուփ-ը, որն աշխատում էր անվճար հեռախոսազանգեր ապահովելու համար[3][4]։ Ինչպես ավելի ուշ մեկնաբանեց Ջոբսը՝ եթե չլինեին կապույտ տուփերը, Էյփլը չէր լինի[4]։

2002 թվականին հայտարարվեց, որ Բեն Քինգսլին նկարահանվելու է Ուոլթեր լ. Շոուի և նրա որդու մասին, Ամեն ինչ կամ ոչինչ, քրեական դրամայում[6], սակայն նախագիծն այդպես էլ չիրականացավ։

Շոու կրտսերը 2013 թվականին նկարահանել է իր հոր մասին պատմող՝ հանճարը սպասելիս, վավերագրական ֆիլմը[7][8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Walter L. Shaw». Vineland Historical & Antiquarian Society. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 Marisa Zeppieri Caruana (2010 թ․ մայիսի 28). «From Mafia to Ministry». GoodNews. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 John Koetsier (2013 թ․ փետրվարի 26). «Genius on hold: Meet the man who invented much of the modern phone … and maybe even Apple». VentureBeat. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Chris O'Brien (2013 թ․ մարտի 1). «'Genius on Hold': An inventor, his jewel thief son and Steve Jobs». Los Angeles Times.
  5. «Federal Law Would Ban Racing Data». Eugene Register-Guard. UPI. 1961 թ․ օգոստոսի 28.
  6. Dana Harris (2002 թ․ փետրվարի 22). «Kingsley goes for it 'All'». Daily Variety. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. Nicolas Rapold (2013 թ․ փետրվարի 28). «A Family Not Quite on the Up and Up / 'Genius on Hold,' on Walter Shaw and His Son's Crimes». The New York Times.
  8. Genius on Hold(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում