Ուշադրություն։ Քաղաքում կախարդ կա

«Ուշադրություն։ Քաղաքում կախարդ կա» (ռուս.՝ «Внимание! В городе волшебник!»), ռեժիսոր Վլադիմիր Բիչկովի խորհրդային էքսցենտրիկ հեքիաթը, Վիկտոր Վիտկովիչի և Գրիգորի Յագդֆելդի «Տիկնիկային կատակերգություն» պատմվածքի էկրանավորումը։ Լիամետրաժ մուլտիպլիկացիոն-խաղային ֆիլմ՝ բեմադրված 1963 թվականին «Բելառուսֆիլմ» և «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիաների կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել 1964 թվականի օգոստոսի 27-ին[1]։

Ուշադրություն։ Քաղաքում կախարդ կա
Երկիր ԽՍՀՄ
Թվական1963
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Բիչկով
Սցենարի հեղինակՎիկտոր Վիտկովիչ և Յագդֆելդ, Գրիգորի Բորիսովիչ
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ և Սոյուզմուլտֆիլմ
Տևողություն55 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում բարի և ուրախ հեքիաթային քաղաքում։ Այդ քաղաքի բնակիչների շրջանում կան վատ մարդիկ, որոնք մտածում են միայն իրենց մասին և բոլորին դժվարություններ ու անհարմարություններ են պատճառում։ Անխիղճ մասնավոր բժիշկ-խաբեբա Կրակսը հիվանդ Տատային անօգուտ թանկարժեք դեղ է նշանակում։ Հարևան Վասյան դիտավորյալ նրան չի թողնում քնել՝ միջանցքում բարձրաձայն գնդակ խաղալով։

Քաղաքի կախարդը անփույթ մարդկանց տիկնիկներ է դարձնում և սովորական խաղալիքների հետ նրանց վաճառում իր խանութում։ Կախարդված երեք տիկնիկները՝ ծույլ խոհարարը, Վասյան և կոստան-նստան տնային կառավարիչ Մարիա Իվանովնան, հանդիպում են Տատայի սենյակում։ Դեղերից և դեղախառնուրդներից լսելով վճիռը, որ ժամանակն անցել է, և հիմա աղջկան կարող է օգնել միայն աքաղաղների առավոտյան ճիչերից պատրաստված կոկորդը ողողելու միջոցը՝ կուկարեկուինը՝ տիկնիկները որոշում են հրաշագործ միջոցի համար գնալ Կրակսի մոտ, այնուհետև դեղատուն։ Ճանապարհին նրանց օգնում է կախարդված ևս մեկ տիկնիկ՝ տաքսու վարորդ Վալենտինան։

Տիկնիկների միջամտության շնորհիվ Տատան ոտքի է կանգնում։ Կախարդը նրանց վերադարձնում է իրենց մարդկային տեսքին, իսկ անհուսալի բժիշկ Կրակսը վերաժվում է փչովի ռետինե հրեշի, որն անմիջապես պայթում է։

Դերերում խմբագրել

  • Միխայիլ Յանշինբժիշկ Կրակս
  • Միխայիլ Ժարովխոհարար
  • Օլգա Պորուդոլինսկայա – Տատայի տատիկ
  • Դմիտրի Օռլով – դեղագործ
  • Էմիլյա Թրեյվաս – Մարիա Իվանովնա՝ տնային կառավարչուհի
  • Ալեքսանդր Օռլով – կախարդ
  • Վլադիմիր Պոնոչևնիյ – ոստիկան
  • Թամարա Մալկովա – Տատա
  • Սաշա Վեդենեև – Վասյա (հնչյունավորել է Մարիա Վինոգրադովան)

Էպիզոդներում խմբագրել

  • Յուրի Անդրեև
  • Էմմանուիլ Գելլեր] – աստղագետ
  • Վալերի Լևենտալ
  • Աննա Դուբրովինա – Վալենտինա՝ տաքսու վարորդ
  • Ալեքսանդր Լեբեդևգլանվակի վարորդ
  • Յանիս Սովչիսհեքիաթային քաղաքի առաջին բնակիչ
  • Վլադիմիր Գրամատիկով – հեքիաթային քաղաքի երկրորդ բնակիչ
  • Ալեքսեյ Բառանովսկի – գրավաճառ
  • Վիտյա Մոլչանով
  • Սաշա Կոզլով

Տիտրերում նշված չեն խմբագրել

  • Վալենտին Բրիլեև – անցորդ
  • Զինովի Գերդտհեղինակի տեքստ
  • Գեորգի Միլլյար – դեղ (հնչյունավորում)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սկվորցով
  • Սցենարի հեղինակներ՝ Վիկտոր Վիտկովիչ, Գրիգորի Յագդֆելդ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Բիչկով
  • Բեմադրող օպերատոր՝ Միխայիլ Կոժին
  • Կոմպոզիտոր՝ Նիկիտա Բոգոսլովսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Վալերի Լևենտալ
  • Տիկնիկների նկարիչ՝ Անատոլի Կուրիցին
  • Մուլտիպլիկատորներ՝
  • Ռեժիսոր՝ Ն. Սավվա
  • Հնչյունային օպերատոր՝ Մ. Վոլխինա
  • Գեղարվեստի կինեմատոգրաֆիայի գլխավոր տնօրինության նվագախումբ
    • Դիրիժոր՝ Նիկիտա Բոգոսլովսկի
  • Զգեստների նկարիչ՝ Ա. Կավեցկայա
  • Դիմահարդարող՝ Գ. Խրապուցկի
  • Մոնտաժողներ՝ Ս. Եֆիմովա, Ա. Կոլյադենկո
  • Խմբագիր՝ Լ. Ֆադեևա
  • Զուգակցված նկարահանումներ՝
    • Օպերատորներ՝ Վ. Ռիլաչ, Ա. Շիկ
  • Տնօրեն՝ Վ. Պորշնև

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Մինսկում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ուշադրություն։ Քաղաքում կախարդ կա» ֆիլմը «Аниматор.ру» կայքում
  2. «Пять «о…» Владимира Грамматикова». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.