Բաղնիք (Էրզրումի գավառ)

(Վերահղված է Ումուտումից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղնիք (այլ կիրառումներ)

Բաղնիք, գյուղ Բարձր Հայքի Կարին գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 13 կմ հյուսիս, Արևմտյան Եփրատի աջ կողմում, լեռների ստորոտին։

Գյուղ
Բաղնիք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներՈւմուդում, Ումուտում, Օմուդում
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբաղնիքեցի
Ժամային գոտիUTC+3
Բաղնիք (Էրզրումի գավառ) (Աշխարհ)##
Բաղնիք (Էրզրումի գավառ) (Աշխարհ)

Թուրքերը գյուղը կոչում էին Ումուդում։

Պատմություն խմբագրել

Հայերը տեղահանվել են Մեծ եղեռնի տարիներին, նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ[1]։

Բնակչություն խմբագրել

1880 թվականին գյուղն ուներ 804 բնակիչ, որից հայեր՝ 644 անձ։ XX դարի սկզբին ուներ 100 տուն բնակիչ, որից 60-ը՝ հայ, մնացածը՝ թուրք։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ Ս․ Հակոբ անունով հայկական գետնափոր և անշուք եկեղեցի։

Կրթություն խմբագրել

XIX դարի վերջին գյուղում գործում էր դպրոց[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՍՀ, հտ 2, էջ 265, Բաղնիք
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 576

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 256