Ումկան փնտրում է ընկերոջը

«Ումկան փնտրում է ընկերոջը» (ռուս.՝ «Умка ищет друга»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1970 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Արջուկ Ումկայի մասին պատմող երկրորդ մուլտֆիլմն է, որ նկարահանվել է ռեժիսորներ Վլադիմիր Պեկարի և Վլադիմիր Պոպովի կողմից[1]։

Ումկան փնտրում է ընկերոջը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎլադիմիր Պոպով և Վլադիմիր Պեկար
ՍցենարիստՅուրի Յակովլև
ՀնչյունավորումՄարգարիտա Կորաբելնիկովա և Վերա Վասիլևա
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն606 վայրկյան
ՊրիկվելՈւմկա (մուլտֆիլմ)
ՍիկվելԷլկան ու աստղային փոստատարը, Էլկա և Ումկան տոնածառի հանդեսին
Թվական1970

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմն «Ումկա» մուլտֆիլմի շարունակությունն է և պատմում է սպիտակ արջուկի արկածների մասին, որը փնտրում է իր ընկեր տղային բևեռախույզների կայանում Ամանորին՝ չիմանալով, որ նա հեռացել է ուղղաթիռով։

Ստեղծողներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Յուրի Յակովլև
  • Ռեժիսորներ և նկարիչներ՝ Վլադիմիր Պոպով, Վլադիմիր Պեկար
  • Օպերատոր՝ Բորիս Կոտով
  • Նկարիչներ՝ Մարինա Ռոգովա, Լիդիա Մոդել, Սերգեյ Մարակասով, Գենադի Սոկոլսկի
  • Մոնտաժող՝ Վ. Տրուբիներ
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Օգնականներ՝ Լ. Նիկիտինա, Վ. Տուրուբիներ, Ն. Երիկալով, Մ. Պոպովա
  • Խմբագիր՝ Պյոտր Ֆրոլով
  • Ֆիլմի տնօրեն՝ Ֆեոդոր Իվանով
  • Դերերը հնչյունավորել են՝

Երաժշտություն և երգեր խմբագրել

Մուլտֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Եվգենի Կրիլառովը։ «Ումկայի երգը» կատարել է Մարգարիտա Կորաբելնիկովը։ Այդ երգը թողարկվել է «Мелодия» ընկերության կողմից «Երգեր մուլտֆիլմերից» հավաքածուում մանկական ձայնապնակներով, «Свема» ձայներիզներով և այլն։ 1992 թվականից երգը վերաթողարկվել է «Апрелевка Саунд» ընկերության, ինչպես նաև «Мороз Рекордз», «Твик Лирек» և այլ ընկերությունների կողմից ձայներիզներով ու սկավառակներով, 1999 թվականից՝ MP3 սկավառակներով, ավելի ուշ՝ WMA կրիչներով։

Վերաթողարկում խմբագրել

  • 1990-ական թվականներին «Твик Лирек» ընկերությունը թողարկել է մուլտֆիլմի հիման վրա ստեղծված աուդիոհեքիաթը Ալեքսանդր Պոժարովի տեքստով «Ումկա» աուդիոհեքիաթի և Յուրի Էնտինի երգերի հետ միասին։
  • 1990-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով մուլտֆիլմերի հավաքածուներում Studio PRO Video, 1990-ական թվականների կեսերին՝ «Союз» ստուդիաների կողմից։
  • 2000-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է DVD սկավառակներով։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • Ցուցահանդես «Անիմացիայի հերոսները», Ալեքսանդրա Սոպովա, 28 հոկտեմբերի, 2012 թվական[2],
  • «Մուլտֆիլմերի մեծ փառատոն», Կինոյի պետական կենտրոնական թանգարանը և ARTPLAY դիզայնի կենտրոնը ներկայացնում են ռուսական անիմացիայի հարյուրամյակին նվիրված ցուցահանդես, 28 հոկտեմբերի, 2012 թվական[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Владимир Попов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. «Известия»: Умка, Муми-тролли, Винни-Пух и все-все-все стали экспонатами
  3. Выставка «Герои анимации»

Արտաքին հղումներ խմբագրել