Էլկան ու աստղային փոստատարը

«Էլկան ու աստղային փոստատարը» (ռուս.՝ «Элька и Звёздный почтальон»), ռուսական ամանորյա մուլտֆիլմ՝ ստեղծված «Тема» ստուդիայի և «Элизиум» ընկերության կողմից 2004 թվականին։ «Էլկա» մուլտֆիլմի պրիքվելն է։

Էլկան ու աստղային փոստատարը
Տեսակմուլտֆիլմ
Երկիր Ռուսաստան
Տևողություն13 րոպե
ՍիկվելԷլկա
Թվական2004

Սյուժե խմբագրել

Արկտիկայի ձյուների մեջ կանգնած է Ձմեռ պապի տունը։ Աստղային փոստատարը գալիս է ու արթնացնում Ձմեռ պապին, որը ննջել էր, քանի դեռ երեխաների համար նախատեսված նվերները տեղավորվում էին պարկում։ Երբ նվերների պարկերը տեղավորվում են սահնակի վրա, որոնց լծված էին եղջերուները, Ձմեռ պապը ճանապարհ է ընկնում։ Շրջադարձի ժամանակ պարկերից մեկը դուրս է թռչում ու ընկնում սպիտակ արջերի ձյունե տան մոտ։ Այնտեղ ապրում էր արջուկ Էլկան իր մոր, պապի ու տատի հետ։ Առավոտյան նվերներով պարկը գտնում է որորն ու սկսում նրանում փնտրել իր համար արժեքավոր ինչ-որ իր։ Էլկան նրանից վերցնում է պարկը՝ որոշելով այն վերադարձնել տիրոջը։ Այդ ժամանակ Էլկայի հարազատները քննարկում են, թե ինչ և ինչպես նվիրեն նրան Ամանորին։ Էլկան ծանոթանում է Աստղային փոստատարի հետ, որը փնտրում էր կորած պարկը, վերադարձնում է նվերները և պատմում, որ իր երազանքն է ընկեր ունենալ։ Աստղային փոտատարը նրան խորհուրդ է տալիս նամակ գրել, որն ինքը կհասցնի երեխաներին։ Էլկան նամակում գրում է, որ ուզում է ընկերություն անել։ Փոստատարը թռչում է։ Շուտով տեղի փոստատարը գալիս է փոստի մեքենայով, և ԷԼկան իր պապի հետ նստում է կարդալու երեխաների ուղարկածը նամակը։ Իսկ Ձմեռ պապն Էլկային նվիրում է չմուշկներ ու հոկեյի մական։

Ստեղծողներ խմբագրել

  • Գաղափարի հեղինակներ՝ Վլադիմիր Սակով, Ալեքսանդր Լուկյանչիկով
  • Սցենարի հեղինակ – Վլադիմիր Սակով
  • Ռեժիսոր – Վասիկո Բեդովիլի
  • Բեմադրող նկարիչներ՝ Ալեքսանդր Լուկյանչիկով, Վիկտորյա Կոլեգաևա
  • Կոմպոզիտոր – Իվան Բուրլաչկո Եվգենյա Տեջետովայի մասնակցությամբ
  • Հնչյունային ռեժիսոր՝ Վլադիմիր Օրյոլ
  • Մուլտիպլիկատորներ՝ Յուրի Բուտիրին, Վասիլի Շևչենկո, Վլադիմիր Զախարով, Օլեգ Խրուշկով, Օ. Կրեպս, Տատյանա Պլոտնիկովա, Ա. Պոդկոլզին, Մարիա Նիկուլինա, Ալեքսեյ Շտիխին, Մարինա Տյաբուտ, Վ. Ուլիտին, Անդրեյ Պարիգին
  • Մոնտաժող՝ Կիրիլ Կարկուզակի Кирилл Каркузаки
  • Հատուկ էֆեկտներ՝ Վ. Կուդրյավցև, Կիրիլ Կարկուզակի, Ն. Սկորոսպելկին
  • Հնչյունային օպերատորներ՝ Ա. Սամոխին, Վադիմ Կրուգլով
  • Երաժշտության կատարող՝ «Залив Кита»
  • Էլկայի երգի երաժշտության հեղինակ՝ Վ. Բուրլաչկո, տեքստի հեղինակ՝ Վ. Սակով, կատարում է՝ Լ. Բրոխման
  • Գործադիր պրոդյուսեր – Վլադիմիր Սակով
  • Գլխավոր պրոդյուսեր – Միխայիլ Էնտին

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Լարիսա Բրոխման – Էլկա
  • Ալեքսանդր Պոժարով – Ունկա, Էլկայի պապը
  • Ելենա Գաբեց – Որոր
  • Լյուդմիլա Դրեբնյովա – Էլկայի տատը
  • Դարյա Բելոուսովա – Էլկայի մայրը
  • Օլգա Շորոխովա – Աստղային փոստատար
  • Ա. Վոլոգդին – փոստատար
  • Ա. Կարինսկի – Ձմեռ պապ

Մրցանակներ խմբագրել

  • 2006 — Վիզուալ արվեստների համառուսաստանյան փառատոն «Орлёнок» մանկական կենտրոնում, գրան պրի «Մանկական հերոսի ռուսական անիմացիոն նոր կերպարի մշակման համար»,
  • 2006 — Մանկական անիմացիոն կինոյի «Ոսկե ձկնիկ» 11-րդ միջազգային փառատոն, «Մանկական անիմացիոն կինոյի լավագույն կերպարի համար» մրցանակը շնորհվել է Էլկային[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել