«Ուղեղը կրակում» (անգլ.՝ Brain On Fire), սպասվող ամերիկա֊կանադա֊իռլանդական կենսագրական դրամա, որը գրել և նկարահանել է Ժերարդ Բերեթը։ Այն հիմնված է Սյուզաննա Կահալանի «Ուղեղը կրակում. իմ խելագարության ամիսը» ինքնակենսագրական վեպ-հիշողությունների վրա։ Ֆիլմի աստղերն են Քլոյե Գրեյս Մորեցը, Ջենի Սլեյթը, Թոմաս Մանը, Թայլեր Փերին, Քերրի-Էն Մոսը և Ռիչարդ Արմիտաժը։ Հիմնական նկարահանումները սկսել են 2015 թվականի հուլիսի 13-ին, Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր քաղաքում։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2016 թվականին։

Ուղեղը կրակում
անգլ.՝ Brain on Fire
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաAnti-NMDA receptor encephalitis? և Սյուզաննա Կահալան
ՀիմքBrain on Fire?
Թվական2016 և մայիսի 25, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺերարդ Բերեթ[2]
ՊրոդյուսերՇարլիզ Թերոն
Սցենարի հեղինակԺերարդ Բերեթ
ԴերակատարներՔլոե Գրեյս Մորեց[3], Ռիչարդ Արմիտաժ[4], Քերի-Էնն Մոս[4], Ջենի Սլեյթ[4], Թոմաս Ման[4], Թալլեր Փերրի[4], Ագամ Դարշի[4], Ռոբերտ Մոլոնի[4], Ալեքս Զահարա[4], Lee Majdoub?[4], Nicole LaPlaca?[4] և Դանիել Բեքոն[4]
ՕպերատորYaron Orbach?
ԵրաժշտությունՋոն Պեսանո
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՎանկուվեր
Տևողություն88 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

«New York Post»-ի լրագրող Սյուզաննա Կահալանը սկսում է ունենալ առողջական լուրջ խնդիրներ, որի պատճառով նա սկսում է լսել ձայներ։ Անցնում է մեկ շաբաթ, իսկ առողջությունը աստիճանաբար վատանում է ընդհուպ մինչև մինչև կատատոնիա։ Բազմաթիվ սխալ ախտորոշումներից և հոսպիտալացումներից հետո, մի բժիշկ վերջապես տալիս է ճիշտ ախտորոշումը՝ հուսադրելով որ առողջությունը կվերականգնվի[5]։ Մի անգամ Կահալանը արթնանում է հիվանդանոցում՝ անցած ամսվա մասին չհիշելով ոչինչ։

Դերակատարներ խմբագրել

Արտադրություն խմբագրել

2014 թվականի մայիսի 1֊ին Deadline-ը հայտարարեց, որ Շարլիզ Թերոնը գնել է Սյուզաննա Կահալանի 2012 թվականի ինքնակենսագրական գրքի հեղինակային իրավունքները[9]։ Դակոտա Ֆանինգը նշանակված էր, խաղալու Կահալանի դերը, մի երիտասարդ կին, ով արթնանում է հիվանդանոցում՝ մոռանալով, թե ինչ է կատարվել նախորդ ամիս[9][10]։ Թերոնի պրոդյուսերական կելոգաներն են Բեթ Կոնոն և Էյ․ Ջի․ Դիքսը։ Ֆիլմարտադրության զբաղվում է Denver and Delilah Productions֊ը[9]։ 2015 թվականի հուննվարի 22-ին Ժերարդ Բերեթն ընտրվեց որպես սցենարիստ և ռեժիսոր[11]։ Ուիլ Պուլտերն ավելացվեց դերասանական կազմում 2015 թվականի փետրվարի 4-ին, ով կխաղա Կահալանի ընկերոջ դերը[12]։ 2015-ի մայիսի 26-ին Թոմաս Մանը և Ջենի Սլեյթը հաստատեցին, որ միանում են ֆիլմին, որտեղ Մենը կխաղա Կահալանի ընկերոջ դերը, փոխարինելով Պուլտերին[6]։ 2015 թվականի հունիսի 26֊ին հայտարարվեց, որ Ֆանինգը լքել է ծրագիրը, որին կփոխարինի Քլոյե Գրեյս Մորեցը[5]։ 2015֊ի հուլիսի 7-ին Broad Green Pictures֊ը դարձավ ֆիլմի տեղայնացնողը և ֆինանսական հարցերի պատասխանատուն Միացյալ Նահանգներում[13]։ 2015 թվականի հուլիսի 16-ին Քերրի-Էն Ռոսը և Ռիաչրդ Արմիտաժը ավելացվեցին կազմում, որպես Կահալանի ծնողներ՝ Ռոնա Նեքը և Թոմ Կահալանը[8]։ Հուլիսի 20-ին Թայլեր Փերին միացավ ֆիլմին, որպեսզի խաղա Ռիչարդի՝ Կահալանի տնօրենի դերը New York Post հրատարակությունում[7]։

Նկարահանումներ խմբագրել

Հիմնական նկարահանումները սկսեցին 2015 թվականի հուլիսի 13-ին, Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր քաղաքում[8][13][14]։ Մորեցն իր առաջին նկարահանումները սկսեց Վանկուվերի հիմնական հիվանդանոցում[15] Հուլիսի 18-ին Մորեցին նկատվել են Վանկուվերից Մանհեթեն տանող ճանապարհին՝ տաքսու ավտոմեքենայի մոտ[16][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. http://www.imdb.com/title/tt3704700/
  3. http://www.imdb.com/title/tt3704700/fullcredits
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Kit Borys (հունիսի 26, 2015)։ «Chloe Grace Moretz to Star in 'Brain on Fire' (Exclusive)»։ hollywoodreporter.com։ Վերցված է հունիսի 27, 2015 
  6. 6,0 6,1 6,2 Fleming Jr Mike (մայիսի 26, 2015)։ «Thomas Mann, Jenny Slate Join ‘Brain On Fire'; Dakota Fanning Stars In Woman’s Descent Into Madness»։ deadline.com։ Վերցված է հունիսի 27, 2015 
  7. 7,0 7,1 Sneider Jeff (հուլիսի 20, 2015)։ «Tyler Perry Joins Chloe Moretz, Jenny Slate in ‘Brain on Fire’»։ thewrap.com։ Վերցված է հուլիսի 21, 2015 
  8. 8,0 8,1 8,2 8,3 Jaafar Ali (հուլիսի 16, 2015)։ «Carrie-Anne Moss And Richard Armitage Board 'Brain On Fire' Opposite Chloe Grace Moretz»։ deadline.com։ Վերցված է հուլիսի 19, 2015 
  9. 9,0 9,1 9,2 Fleming Jr Mike (մայիսի 1, 2014)։ «Charlize Theron Options ‘Brain On Fire’ As Star Vehicle For Dakota Fanning»։ deadline.com։ Վերցված է հունիսի 27, 2015 
  10. Scarf Maggie (հունվարի 12, 2013)։ «BRAIN ON FIRE My Month of Madness By Susannah Cahalan»։ washingtonpost.com։ Վերցված է հուլիսի 21, 2015 
  11. Barraclough Leo (հունվարի 29, 2015)։ «Mister Smith Launches Dakota Fanning Starrer ‘Brain on Fire’»։ variety.com։ Վերցված է հունիսի 27, 2015 
  12. Barraclough Leo (փետրվարի 4, 2015)։ «Berlin: Will Poulter to Star Alongside Dakota Fanning in ‘Brain on Fire’»։ variety.com։ Վերցված է հունիսի 27, 2015 
  13. 13,0 13,1 Kilday Gregg (հուլիսի 13, 2015)։ «Broad Green to Produce Chloe Grace Moretz Starrer 'Brain on Fire'»։ hollywoodreporter.com։ Վերցված է հուլիսի 19, 2015 
  14. «On the Set for 7/13/15: Jennifer Garner Begins Shooting Miracles from Heaven, Michael Bay Wraps 13 Hours & Doug Liman Calls Cut on Mena»։ ssninsider.com։ հուլիսի 13, 2015։ Վերցված է հուլիսի 14, 2015 
  15. Brown Scott (հուլիսի 16, 2015)։ «Actress Chloe Grace Moretz researches for 'Brain on Fire' at VGH»։ vancouversun.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-21-ին։ Վերցված է հուլիսի 21, 2015 
  16. «She's a traffic-stopper! Chloe Grace Moretz suffers a near miss with a cab... but it's just for a scene in new movie Brain On Fire»։ dailymail.co.uk։ հուլիսի 19, 2015։ Վերցված է հուլիսի 21, 2015 
  17. http://www.ssninsider.com/on-the-set-for-8715-katie-holmes-directs-her-first-feature-all-we-had-chloe-grace-moretz-finishes-brain-on-fire/

Արտաքին հղումներ խմբագրել