Կասինիի ճեղք
Կասինիի ճեղք (այլ անվանումը՝ Կասինիի բաժանում), Սատուրնի օղակների (A և B օղակներ) միջև ընկած միջակայքը։ Լայնությունը 5000 կմ է։ Հայտնաբերել է Ջովանի Կասինին (իտալ.՝ Gian Domenic Cassini, ֆր.՝ Jean-Dominique Cassini; 1625–1712) 1675 թվականին։
Երկրից դիտողի համար Կասինիի ճեղքը երևում է որպես օղակների միջև գտնվող բարակ մութ ճեղք։ Սակայն «Վոյաջերի» միջոցով պարզվեց, որ ճեղքը դատարկ չէ, այլ նույնպես հանդիսանում է յուրօրինակ օղակ և իր կազմությամբ չափազանց նման է С օղակին[1]։ Նրա մասնիկների ուղեծրերի վրա ազդում է Միմասի ձգողությունը[2], ինչպես նաև ճեղքի ներքին մասի ուժեղ ուղեծրային ռեզոնանսը։ Այս նախապայմանների հետևանքով ճեղքի մասնիկների ուղեծրերը չափազանց շեղվում են և առաջանում են նրա խտության փոփոխություններ։
Կասինիի ճեղքում դիտվում են բացարկներ, Հյուգենսի ճեղքը և Լապլասի ճեղքը, որոնք իրենց մեջ պարունակում են փոքր նեղ օղակներ։ Լուսանկարում Հյուգենսի ճեղքը գտնվում է բաժանման աջ մասում, իսկ Լապլասի ճեղքը՝ Սատուրնին ավելի մոտ։
Տես նաև
խմբագրել- Կիրկվուդի ճեղքեր՝ նույն բնույթի է, ինչպես և Կասինիի ճեղքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://ciclops.org/sci/docs/RingsSatsPaper.pdf (անգլ.)
- ↑ Lecture 41: Planetary Rings (անգլ.)