Ուկրաինական ինստիտուտ (ուկր.՝ Український інститут), Ուկրաինայի պետական հաստատություն, որը նպատակասլաց գործունեություն է իրականացնում՝ ներկայացնելու ուկրաինական մշակույթը և ձևավորելու Ուկրաինայի դրական իմիջը աշխարհում։ Ինստիտուտը հիմնադրվել է Ուկրաինայի Նախարարների կաբինետի կողմից 2017 թվականին[1] և գտնվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կառավարման ներքո։ Լիարժեք գործունեություն ծավալել է 2018 թվականի ամռանից՝ գործակալության ղեկավարի պաշտոնում Վլադիմիր Շեյկոյի նշանակումից հետո։

Ուկրաինական ինստիտուտ
Изображение логотипа
Տեսակմշակութային կառույց և պետական մարմին
Երկիր Ուկրաինա
Հիմնադրվածհունիսի 21, 2017
Գլխադասային գրասենյակԿիև, Ուկրաինա
Անձնակազմ35 մարդ (մարտի 26, 2020)
Կայքui.org.ua(ուկր.)(անգլ.)

Գործառույթներ խմբագրել

Կազմակերպության պաշտոնական առաքելությունն է ամրապնդել Ուկրաինայի միջազգային և ներքին սուբյեկտայնությունը մշակութային դիվանագիտության հնարավորությունների գործադրման միջոցով[2]։

Ուկրաինական ինստիտուտի գործունեությունը բաժանված է հետևյալ ոլորտների. կինո, երաժշտություն, վիզուալ արվեստ, գրականություն, կատարողական արվեստ, ակադեմիական նախագծեր ու ծրագրեր, իմիջային նախագծեր ու ծրագրեր, մշակութային դիվանագիտության զարգացում և հետազոտությունների, ուսումնասիրությունների իրականացում։

2019 թվականին ինստիտուտն իրականացրել է 85 նախագիծ, այդ թվում՝ ուկրաինական ժամանակակից երաժշտության փառատոնը Նյու Յորքում[3], Ավստրիա-Ուկրաինա մշակութային տարին 2019 թվականին, ուկրաինալեզու աուդիոուղեցույցների շնորհանդեսներ աշխարհի տարբեր թանգարաններում, համերգներ, ցանցային միջոցառումներ և այլն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kitsoft. «Кабінет Міністрів України — Про утворення державної установи "Український інститут"». www.kmu.gov.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
  2. «Володимир Шейко: «Український інститут представлятиме інтереси і цінності сучасної української політичної нації»». LB.ua. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
  3. «Ukrainian Contemporary Music Festival». ucmfnyc.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  4. «Український інститут реалізував 85 проєктів в 11 країнах світу: чи може уряд економити на іміджі України» (ուկրաիներեն). Радіо Свобода. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկրաինական ինստիտուտ» հոդվածին։