Օսլոյի մետրոպոլիտեն (նորվ.՝ T-banen i Oslo), մետրոյի գծերի միասնական համակարգ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Բացումը տեղի է ունեցել 1966 թվականի հոկտեմբերի 16-ին։ Մեկ միլիոնանոց քաղաքի համար համարվում է աշխարհի ամենամեծ մետրոպոլիտենը։ Ունի 100 կայարան, որոնցից 16-ը ստորգետնյա են։ Գծերի երկարությունը 85 կմ է։

Օսլոյի մետրոպոլիտեն
նորվ.՝ T-banen i Oslo

Տեսակմետրոպոլիտեն
ԿառավարիչSporveien T-banen?[1]
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՔաղաքՕսլո
Բացման տարեթիվ1966թ.-ի հոկտեմբերի 16
Գծերի երկարություն85 կմ
Երկաթուղագծի լայնություն1435 մմ
Կայարանների քանակ100
Գծերի քանակ6 գիծ, 1 դեպո
ԳծերOslo Metro Line 1?, Oslo Metro Line 2?, Oslo Metro Line 3?, Oslo Metro Line 4?, Oslo Metro Line 5? և Oslo Metro Line 6?
Ուղևորահոսքը մեկ օրում241 095 (2014)[2]
Ուղևորահոսքը մեկ տարում88 մլն.
tbanen.no
 Rapid transit in Oslo Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Մետրոպոլիտենը ձևավորվել է մերձքաղաքային տրամվայի կայարաններից, որոնք բացվել են 1928 թվականին[3]։

1954 թվականին Նորվեգիայի խորհրդարանը որոշում կայացրեց մայրաքաղաք Օսլոյում մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ։ Նախատեսվում էր կառուցել 4 գիծ[3]։

1966 թվականին շահագործման հանձնվեց Թյոյեն կայարանից դեպի Յերնբանգետորգեյթ կայարան գիծը, որը հասնում էր մինչև Օսլոյի երկաթգծի կենտրոնական կայարան[3]։

Բնութագիր և առանձնահատկություններ խմբագրել

Օսլոյի մետրոպոլիտենի թունելները փորված են ժայռերի մեջ, որոնց առաստաղը ամրացվել է բետոնի փչման եղանակով։ Հետաքրքիր դիզայն հաղորդելու նպատակով որոշ կայարանների պատերը թողել են անմշակ վիճակում՝ ընդգծելով ժայռաբեկորները։

Մետրոպոլիտենի աշխատանքային ժամերն են առավոտյան 5:30-ից մինչև գիշերը 0:30-ը: Աշխատանքային օրերին գնացքները դեպոյից դուրս են գալիս յուրաքանչյուր 15 րոպեն մեկ, իսկ ծանրաբեռնված ժամերին՝ 2-3 րոպեն մեկ։ Ոչ աշխատանքային օրերին գնացքների աշխատանքի հաջորդականությունը 30 րոպե է[4]։

Ներկա դրությամբ մետրոպոլիտենից օգտվելու տոմսերը մագնիսային քարտերից են պատրաստված։ Այդ քարտերով հնարավոր է նաև օգտվել տրամվայից և քաղաքային ավտոբուսային պարկից։

Գծերը խմբագրել

Մետրոպոլիտենը իրար է միացնում Օսլոյի բոլոր 15 շրջանբները և Բերում կոմունային հարակից բոլոր բնակավայրերը։ Գործում է առանց տրանսֆերային սկզբունքով։ Կենտրոնով անցնող բոլոր երթուղիները անցնում են 6 կայարաններով, որոնք միացված են 1 ընդհանուր թունելի, որից հետո կրկին բաժանվում են ըստ ուղղության։

2016 թվականի սեպտեմբերի 3-ից մտցվել է 5 գծանի ցանց[5]։

 
Գիծ # Տեղամաս Կայարան
Գիծ 1 ՖրոգներսեթեռնԲերգկրիստալեն[Ն․ 1] 26
Գիծ 2 ØsteråsԷլինգսրուդասեն 26
Գիծ 3 ԿոլսոսMortensrud 33
Գիծ 4 BergkrystallenVestli 37
Գիծ 5 Sognsvann ↔ Շրջան ↔ Vestli 33

Նշումներ խմբագրել

  1. Բաց է մինչև Հելսֆուր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.lifeinnorway.net/public-transport-in-oslo/
  2. https://ruter.no/globalassets/dokumenter/aarsrapporter/ruter-arsrapport-2014.pdf
  3. 3,0 3,1 3,2 Aspenberg, Nils Carl, Trikker og forstadsbaner i Oslo. Baneforlaget 1994. ISBN=82-91448-03-5
  4. Метро Осло: карта, описание, фото. (ռուսերեն)
  5. «Linjekart for T-banen gjeldende fra 3. april 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել