Ուլգեր (տիկնիկային թատրոն)
Ուլգեր տիկնիկային թատրոն (բուրյ.՝ Буряад Уласай Хγγхэлдэйн «Ульгэр» театр), տիկնիկային թատրոն Ուլան Ուդեում, Բուրյաթիայում։
![]() | |
---|---|
Տեսակ | puppet theatre? և տիկնիկային թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Ուլան-Ուդե |
Հիմնադրման ամսաթիվ | 1967 |
Կայք | teatr-ulger.ru |
Պատմություն խմբագրել
Հիմնադրվել է 1967 թվականին, դերասան Վ. Ա. Զակատովի կողմից[1]։ Երիտասարդ թատրոնի առաջին ներկայացումն էր «Ալյոնուշկա քույրիկը և Իվանուշկա եղբայրը» բեմադրությունը։ Առաջին տարիներին թատրոնը չուներ իր շենքն ու գտնվում էր շրջիկ թատրոնի կարգավիճակում։ 1983 թվականին այն ստանում է Բուրյաթիայի դրամայի թատրոնի նախկին շենքը, որ գտնվում էր Լենինի փողոց, 46 հասցեում։ Թատրոնի անձնակազմի հիմնական մասը ձևավորվել է 1970-ական թվականների կեսերին, երբ թատերախմբի մեջ են մտել բուրյաթյան դերասաններ։ Այդ ժամանակվանից սկսած թատրոնն սկսել է ներկայացումներ բեմադրել նաև բուրյաթերենով[2]։ 1990 թվականին թատերախումբը համալրվել է Արևելյան Սիբիրյան մշակույթի և արվեստի ակադեմիայի մեծ թվով շրջանավարտներով։ Ուլգեր թատրոնն իր գոյության ընթացքում ձեռք է բերել հարուստ խաղացանկ` ներառելով իր մեջ աշխարհի ժողովուրդների դասական հեքիաթներն ու բուրյաթյան դրամատուրգների պիեսները[3][4]։
Ռուսական ազգային մրցանակաբաշխություն և «Ոսկե դիմակ» փառատոն խմբագրել
Տարի | Առաջադրված | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
2006 | «Պարող նետ» | Ներկայացում | Հաղթանակ |
Ժարգալ Լոդոև | Ռեժիսորի աշխատանք | Առաջադրված | |
Օլգա Ակիմովա | Նկարչի աշխատանք | Առաջադրված | |
Արսալան Բիդագարով | Դերասանի աշխատանք | Առաջադրված | |
Ժարգալ Լոդոև | Դերասանի աշխատանք | Հաղթանակ | |
2008 | «Երկնային արգամակ» | Ներկայացում | Առաջադրված |
Տույանա Բադագաևա | Ռեժիսորի աշխատանք | Հաղթանակ | |
Պավել Պավլով | Նկարչի աշխատանք | Առաջադրված | |
Արսալան Բիդագարով | Դերասանի աշխատանք | Առաջադրված | |
Օքսանա Լոդոևա | Դերասանի աշխատանք | Առաջադրված | |
2010 | «Կումալանի մշտավառ լույսի տակ» | Ներկայացում | Առաջադրված |
Էրդէնի Ժալցանով | Ռեժիսորի աշխատանք | Հաղթանակ | |
Եվգենի Բոլսոբոև, Էրդէնի Ժալցանով | Ռեժիսորի աշխատանք | Առաջադրված |
Մասնակցություն փառատոններին խմբագրել
- Միջազգային թատերական փառատոն Բեյրութում (Լիբանան) (1999 թ.),
- Տիկնիկային թատրոնների III տարածաշրջանային փառատոն «Բայկալի մատանի», Չիտայում (2003 թ.),
- Մանկապատանեկան ներկայացումների I միջազգային փառատոն Էլիստում (2004 թ.),
- Տիկնիկային թատրոնների III շրջանային փառատոն Սիբիրում, Օմսկում (2006 թ.),
- Տիկնիկային թատրոնների I միջազգային «Առլեկինին հյուր» փառատոն Օմսկում (2009 թ.),
- 20-րդ միջազգային մանկական թատերական փառատոն Սուբոտիցայում (Սերբիա, 2013 թ.), «Ազգային ավանդույթների պահպանման համար» անվանակարգի դափնեկիր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Театр кукол "Ульгэр"(չաշխատող հղում)
- ↑ «Культура народов Республики Бурятия»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-20-ին։ Վերցված է 2017-11-28
- ↑ «АУК РБ "Бурятский республиканский театр кукол "Ульгэр"»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2021-03-03
- ↑ Бурятский государственный Республиканский театр кукол «Ульгэр»(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ խմբագրել
- АУК РБ "Бурятский республиканский театр кукол «Ульгэр» Archived 2018-01-03 at the Wayback Machine.