Ուիլյամ Հենրի Փլեյֆեր (անգլ.՝ William Henry Playfair, հուլիսի 15, 1790(1790-07-15)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մարտի 19, 1857(1857-03-19)[1][3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), 19-րդ դարի շոտլանդացի ճարտարապետ[4], Էդինբուրգի Նոր քաղաքի նեոդասական ճարտարապետական հուշարձաններից շատերի նախագծողը։ Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ։

Ուիլյամ Հենրի Փլեյֆեր
անգլ.՝ William Henry Playfair
Ծնվել էհուլիսի 15, 1790(1790-07-15)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էմարտի 19, 1857(1857-03-19)[1][3] (66 տարեկան)
Վախճանի վայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ոճ(եր)Greek Revival architecture?
ԿրթությունԷդինբուրգի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՇոտլանդիայի ազգային պատկերասրահ, Էդինբուրգի համալսարան և Շոտլանդական թագավորական ակադեմիա
Պարգևներ
ԱնդամությունԷդինբուրգի թագավորական ընկերություն
 William Henry Playfair Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ուիլյամ Հենրի Փլեյֆերը ծնվել է Լոնդոնում` Ջեսի Գրահամի և Ջեյմս Փլեյֆերի ընտանիքում[5][6]։ Նրա հայրը նույնպես ճարտարապետ էր, իսկ հորեղբայրներն էին մաթեմատիկոս Ջոն Փլեյֆերը և տնտեսագետ, վիճակագրական գրաֆիկայի ռահվիրա Ուիլյամ Փլեյֆերը։ Հոր մահից հետո Ուիլյամ Հենրիին ուղարում են Էդինբուրգ` սովորելու հորեղբոր` Ջոն Փլեյֆերի մոտ։ 1809 թվականին Ուիլյամ Հենրի Փլեյֆերը ավարտում է Էդինբուրգի համալսարանը[5]։

Նրա լավագույն աշխատանքներից երկուսը` Շոտլանդիայի ազգային պատկերասրահն ու Շոտլանդական թագավորական ակադեմիայի նեոդասական շենքերը, գտնվում են Էդինբուրգի կենտրոնում։ Փլեյֆեր նախագիծը, որն ավարտվել է 2004 թվականին, երկու պատմական շենքերը միավորել է ստորգետնյա կապով։

1830-ական թվականներին Փլեյֆերը բնակվել է Էդինբուրգի արևմտյան մասում գտնվող հեղինակավոր Moray Estate-ում[7]։

Փլեյֆերը միացել է Շոտլանդիայի ազատական եկեղեցու 1843 թվականի պառակտումներին[8]` կորցնելով եկեղեցու բակում թաղվելու իրավունքը։

Փլեյֆերն իր հովանում ներքո է վերցրել Դեյվիդ Կուզինին և պատասխանատու է եղել նրա ուսուցման համար։

Փլեյֆերը մահացել է Էդինբուրգում 1857 թվականի մարտի 19-ին և թաղված է Էդինբուրգի Դին գերեզմանատան արևմտյան պատում, որտեղ նա նախագծել է մի շարք հուշարձաններ, այդ թվում` Լորդ Ջեֆրիի հուշարձանը։

Ճարտարապետական գործերի պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Gow, Ian (1984): William Henry Playfair in Scottish Pioneers of the Greek Revival, The Scottish Georgian Society, Edinburgh, pp 43–55.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Շոտլանդացի ճարտարապետների բառարան
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Russell, Colin (2017 թ․ դեկտեմբեր). Who Made the Scottish Enlightenment?. Xlibris Corporation. էջ 385. ISBN 9781499091045. {{cite book}}: Unknown parameter |certain= ignored (օգնություն)
  5. 5,0 5,1 McKean, Charles. Playfair, William Henry (1790–1857), architect (անգլերեն). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/22371. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  6. Waterston, Charles D; Macmillan Shearer, A (2006 թ․ հուլիս). Former Fellows of the Royal Society of Edinburgh, Vol. II. Edinburgh: The Royal Society of Edinburgh. ISBN 978-0-902198-84-5.
  7. «Edinburgh - Post Office annual directory -1832–1833». National Library of Scotland.
  8. Dictionary of Scottish Architects:David Cousin

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հենրի Փլեյֆեր» հոդվածին։