Ուիլյամ Ջեյմս Բլոյ (անգլ.՝ William James Bloye, հուլիսի 8, 1890(1890-07-08)[1], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 6, 1975(1975-06-06)[2][3][1], Արեցո, Տոսկանա, Իտալիա),, անգլիացի քանդակագործ, Բիրմինգհեմի արքայական նկարիչների հասարակության անդամ։

Ուիլյամ Բլոյ
Ծնվել էհուլիսի 8, 1890(1890-07-08)[1]
ԾննդավայրԲիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունիսի 6, 1975(1975-06-06)[2][3][1] (84 տարեկան)
Մահվան վայրԱրեցո, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունBirmingham Institute of Art and Design?
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրԲիրմինգհեմի արվեստի դպրոց
Ստորագրություն
Изображение автографа
 William Bloye Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Բլոյը սովորել և հետագայում դասավանդել է Բիրմինգհեմի արվեստի դպրոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով Ուիլյամի պարապմունքներն ընդհատվել են և 1915-1917 թվականներին նա ծառայել է Թագավորական Բանակի Բժշկական Կորպուսում[4]։ Նրա աշակերտների թվում են եղել անգլիացի քանդակագործներ Գորդոն Հերկիքը, Ռոյ Քիթչինը, Ռեյմոնդ Մեյսոնը, Ջոն Փոլը և Իան Ուոլթերսը։ 1921 թվականին Ուիլյամ Բլոյը անգլիացի քանդակագործ և տիպոգրաֆիստ Էրիկ Գիլլի մոտ սովորել է փորագրություն քարերի վրա և տառերի կտրում։

 
Ուիլյամ Բլոյ, կապույտ վահանակ

1925 թվականին նա դարձել է Բիրմինգհեմյան քաղաքացիական հասարակության անդամ։ Այդ ժամանակ քանդակագործը մի ստուդիա ուներ Բիրմինգհեմի Սմոլ Հիթ տարածաշրջանի Գոլդեն Հիլլոք 111 ռոուդում։ Որպես Բիրմինգհեմյան ոչ պաշտոնական քաղաքացիական քանդակագործ նա աշխատել է գրեթե բոլոր հանրային վայրերում՝ ներառյալ գրադարաններ, հիվանդանոցներ և համալսարան։ Բլոյը հաճախ փորագրել է խորաքանդակ վահանակներ՝ սովորաբար Բերմինգհեմյան պանդոկների համար և զարդանախշել է ճարտարապետ Հոլլանդ Հոբբիսսի կողմից կառուցված մի շարք շենքեր։

1920-ական թվականներին ծառայել է Բիրմինգհեմի քաղաքացիական հասարակության տեխնիկական կոմիտեում[5]։

1934 թվականին դարձել է Բրիտանական արքայական քանդակագործների միության անդամ։ Պարգևատրվել է Օտտո Բեյթ շքանշանով։ 1956 թվականին հեռանալով Արվեստի դպրոցից տեղափոխվում է Սոուլիհալ քաղաք։

Ուիլյամ Բլոյն իր մահականացուն կնքել է Իտալիայի Տոսկանա մարզի Արեցո քաղաքում, 1975 թվականին։

2010 թվականի դեկտեմբերին իր նախկին ստուդիայի տեղում՝ Սիթի Քոլեջի պատին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ կապույտ վահանակի բացումը[6]։

2010-ի հունվարից Բիրմինգհեմի քաղաքային խորհուրդը աշխատում է քանդակագործի «Պան» աստծո քանդակի վերականգնման աշխատանքների վրա, որը գտնվում է «Aston Hall» - ում։ Բացակայում է քանդակի գլուխը, և նրանք հին լուսանկարներ են փնտրում քանդակի վերակառուցման աշխատանքները կատարելու համար[7]։

Աշխատանքներ խմբագրել

Աշխատանք Վայր
Ամսաթիվ Նկար Կոորդինատներ
Նշումներ
«Բրուքվեյլ պանդոկ» փաբի ցուցանակ Էրդինգթոն 1934 (1934)   52°30′50″ հս․. լ. 1°51′27″ ամ. ե.HGЯO Ներկված քարե ցուցանակ[8]
«Որսորդն ու շունը», փաբի ցուցանակ The Green Man Pub, Հայ Սթրիթ, Հարբորն 1940 (1940)   52°27′41″ հս․. լ. 1°56′35″ ամ. ե.HGЯO Ներկված փայտե ցուցանակ[8]
«Գրադարանի խորհրդանիշ» Յարդլի գրադարան 1938 (1938)   52°27′40″ հս․. լ. 1°48′58″ ամ. ե.HGЯO
«Ապոլլո շատրվան» Թագադրման պարտեզ, Էդնամ Ռոուդ, Դուդլի 1939 (1939)   52°30′46″ հս․. լ. 2°05′00″ ամ. ե.HGЯO Շատրվանի վրայի քանդակ, Մոդելը՝ միջազգային մարմնամարզիկ և բասկետբոլիստ Ֆրեդ Սթարքի
Ջոսիա Մեյսոն Էրդինգթհոն 1952 (1952)   52°31′54″ հս․. լ. 1°49′30″ ամ. ե.HGЯO բրոնզե կիսանդրի, վերափոխվել է մարմարե արձանից, որը կառուցված է եղել Ֆրանսիս Ջոն Ուիլյամսոնի կողմից, 1885 թ․, գտնվում է Էդմունդ Սթրիթում, Մեյսոնի անվան քոլեջի հակառակ կողմում[9]
«Ճարտարագիտություն», խորաքանդակ Բերմինգհեմի համալսարանի Մեքենաշինության շենք 1954 (1954)   52°26′57″ հս․. լ. 1°56′06″ ամ. ե.HGЯO [8]
«Ասկլեպիոս» Բերմինգհեմի համալսարան, Բժշկական դպրոց c. 1938 (c. 1938)   52°27′07″ հս․. լ. 1°56′17″ ամ. ե.HGЯO [8]
«Ջոն Սքիրոու Վրայթ» Բերմինգհեմի Խորհրդարանի շենք 1956 (1956)   52°28′48″ հս․. լ. 1°54′10″ ամ. ե.HGЯO բրոնզե կիսանդրի[8]
«Սուրբ Ալֆիջ» Սուրբ Ալֆիջ տարրական դպրոց, Նյու Ռոուդ, Սոուլիհալ 1959 (1959)   52°24′41″ հս․. լ. 1°46′28″ ամ. ե.HGЯO վերականգնված 1994-ին[10]
«Ջրահարս շատրվան» Բիրմինգհեմի համալսարան Ուսանողների գիլդիա 1960 (1960)   52°26′57″ հս․. լ. 1°55′38″ ամ. ե.HGЯO բրոնզ[8]
«Ջրահարս» Բիրմինգհեմի համալսարան Ուսանողների գիլդիա 1960 (1960)   52°26′58″ հս․. լ. 1°55′39″ ամ. ե.HGЯO քարե քանդակ պատի վրա[8]
Դեկորացիա Ջրահարսը (հասարակական տուն), Սփարքհիլ 1960 (1960)   52°27′25″ հս․. լ. 1°52′08″ ամ. ե.HGЯO (խորաաքանդակ[8])
Զինանշան Ատամնաբուժական կլինիկա 1973 (1973)   52°29′09″ հս․. լ. 1°53′42″ ամ. ե.HGЯO ապակեպլաստիկ, նոր տեղափոխված[8]
Տղամարդու գլուխ Բերմինգհեմի արքայական նկարիչների հասարակություն չթվագրված   գաջ[11]
«Քարոզ թռչուններին» Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցի եկեղեցի, Բոնվիլ 1933   52°25′44″ հս․. լ. 1°56′08″ ամ. ե.HGЯO կաղնու փայտ[8]
Առաստաղի տասը վահանակ Մոզլի դպրոց (հին դահլիճ) undated   52°26′26″ հս․. լ. 1°51′52″ ամ. ե.HGЯO գաջ[12]
Արև և դրոշմանկար Sun ապահովագրական շենք, Բենետս Հիլ 1927   52°28′48″ հս․. լ. 1°54′01″ ամ. ե.HGЯO Stone bas-relief[8]
Հերալդիկ քանդակներ Սթիլհաուզ Լեյն 1964   52°29′01″ հս․. լ. 1°53′42″ ամ. ե.HGЯO քարե խորաքանդակ[8]։
«Մայր ու երեխան», «Փոքրիկ երեխան խաղալիս» Լանքեսթեր Սթրիթ 90, Բերմինգհեմ 1935   52°29′14″ հս․. լ. 1°53′37″ ամ. ե.HGЯO քարե խորաքանդանդակ[8]
«Մայրության» Կարնեգինի բաօրության ինստիտուտ, Հանթերս Ռոուդ, Հոքլի 1923-6   52°29′50″ հս․. լ. 1°54′55″ ամ. ե.HGЯO ներկված[8]
«Լավ հովիվը» և Լատինական խաչ Քրիստոսի եկեղեցի, Բրնի Լեյն 1935     52°29′23″ հս․. լ. 1°49′17″ ամ. ե.HGЯO քարե խորաքանդանդակ[8]
Քրիստոսը Բոլոր Սրբերի եկեղեցի, Քոնիֆորդ Ռոուդ 1951–5   52°29′40″ հս․. լ. 1°46′34″ ամ. ե.HGЯO քար[8]
Առյուծներ շենքի վերնաճակատին և նստած արհեստավորներ Բարձրագույնգործեր, 186 Սոհո Հիլ 1922     52°30′01″ հս․. լ. 1°55′16″ ամ. ե.HGЯO քարե խորաքանդակ[8]

Այլ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
  2. 2,0 2,1 2,2 https://rkd.nl/explore/artists/223435
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. «Life of Birmingham sculptor William Bloye commemorated». City College. December 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. «Ornamental Fountain». National Recording Project. Public Monument and Sculpture Association. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. "Life of Birmingham sculptor William Bloye commemorated". City College. December 2010. Archived from the original on 21 July 2011. Retrieved 11 December 2010.
  7. "The mystery of the headless statue". Birmingham Newsroom. Birmingham City Council. 17 January 2011. Retrieved 17 January 2011.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 Noszlopy, George T. (1998). Public Sculpture of Birmingham including Sutton Coldfield. Public Sculpture of Britain. 2. Liverpool University Press. ISBN 0-85323-682-8.
  9. Noszlopy, George T. (2005). Public Sculpture of Staffordshire and the Black Country. Public Sculpture of Britain. 9. Liverpool University Press. ISBN 978-0-85323-999-4.
  10. Noszlopy, George T. (2003). Public Sculpture of Warwickshire, Coventry and Solihull. Public Sculpture of Britain. 6. Liverpool University Press. ISBN 0-85323-847-2.
  11. RBSA archives, catalogue number B43
  12. The Moseleians Association – Moseley School and the work of William Bloye (1890–1975)(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Բլոյ» հոդվածին։