Ուիլթոն Գբակոլո Սենգբե Սանկավուլո

Ուիլթոն Գբակոլո Սենգբե Սանկավուլո (անգլ.՝ Wilton Gbakolo Sengbe Sankawulo, հուլիսի 26, 1937(1937-07-26)[1], Լիբերիա - փետրվարի 21, 2009(2009-02-21)[2], Մոնրովիա, Լիբերիա), լիբերիացի քաղաքական գործիչ, գրող, Լիբերիայի պետական խորհրդի նախկին նախագահ։

Ուիլթոն Գբակոլո Սենգբե Սանկավուլո
Ծնվել էհուլիսի 26, 1937(1937-07-26)[1]
ԾննդավայրԼիբերիա
Մահացել էփետրվարի 21, 2009(2009-02-21)[2] (71 տարեկան)
Մահվան վայրՄոնրովիա, Լիբերիա
Քաղաքացիություն Լիբերիա
Կրոնլյութերականություն
ԿրթությունCuttington University? և Այովա նահանգի համալսարան
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններPresident of Liberia?
ԿուսակցությունUnity Party?

Կենսագրություն խմբագրել

1963 թվականին ավարտել է Քաթինգտոնի աստվածաբանական քոլեջին կից դպրոցը։ Ուսումը շարունակել է ԱՄՆ-ում, Խաղաղօվկիանոսյան գրական աստվածաբանական սեմինարում Կալիֆոռնիա նահանգի Բերքլի քաղաքում, որն ավարտելով` դառնում է աստվածաբանության մագիստրոս։ Ավարտելով Այովա նահանգի համալսարանի հեղինակային սեմինարը` ստացել է մագիստրոսի աստիճան «անգլերեն լեզու» մասնագիտությամբ։

1960-ական թվականների վերջերին վերադառնում է Լիբերիա և աշխատում որպես մամուլի ծառայության աշխատակից, իսկ հետո դառնում Ինֆորմացիայի և մշակույթի բաժնի արտասահմանյան մամուլի ծառայության ղեկավար (այժմ` Ինֆոմացիայի, մշակույթի և զբոսաշրջության նախարարություն)։

Միաժամանակ նա սկսել է դասավանդել Լիբերիական համալսարանում, որտեղ 1985-ից 1990 թվականներին զբաղեցրել է ադյունկտ-պրոֆեսորի պաշտոնը։ Նաև դասավանդել է անգլերեն և գրականություն Քաթինգտոնում։

70-ական թվականներից սկսում է վարել գրական ակտիվ գործունեություն` հրատարակելով իր «Ինչո՞ւ ոչ ոք չգիտի, թե երբ է նա մահանալու» ստեղծագործություների շարքը, «Անձրև և գիշեր», «Մայրամուտ Լիբերիսկյան Օդիսեյում» և մի շարք այլ վեպեր։

1983-1985 թվականներին եղել է նախարարների կաբինետի գլխավոր տնօրեն։ Այնուհետև եղել է նախագահ Սեմյուել Դոուի օգնականը գիտության ոլորտում։ Զբաղեցնելով այդ պաշտոնը` նա օգնել է Դոուին 1989 թվականին ավարտել Լիբերիական համալսարանը։

1995-1996 թվականներին եղել է Լիբերիայի պետական խորհրդի նախագահ, որը միասնական օրգան էր և կատարում էր երկրի անցումային կառավարության գործառույթը։

1996 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել