Ութ (վեպ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ութ (այլ կիրառումներ)
«Ութ» (անգլ.՝ The Eight), Քետրին Նևիլլի վեպը՝ գրված 1970-ական թվականներին։ Համարվում է հեղինակի առաջին ստեղծագործությունը։ Վեպի ժանրն է՝ պոստմոդեռնիստական թրիլլեր։
Ութ The Eight | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Քեթրին Նևիլ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | Առեղծվածային թրիլլեր |
Բնօրինակ լեզու | ամերիկյան անգլերեն |
Լեզու | Անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1972 |
Նկարագրում է | Ալժիր, Ֆրանսիա և Նյու Յորք |
Էջեր | 624 |
Հաջորդ | Q3222746? |
Հրատարակում(ներ) | 1988 (Ballantine Books) (ԱՄՆ) 1990 (Ballantine Books) (Մեծ Բրիտանիա) 2009 (Harper) |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1988 |
ՍյուժեԽմբագրել
Պատմությունը կառուցվում է երկու հիմնական սյուժետային գծերով՝ կապված Մոնգլանի աբբայության հետ։ Դրանցից մեկում 18-րդ դարի վերջն է, գլխավոր հերոսուհի Միրան փորձում է գտնել կախարդական շախմատի գաղտնիքը, որտեղ կոդավորված է գերագույն իշխանության գաղտնիքը։ Դրա հետ կապ ունեն նաև պատմական այնպիսի հայտնի անձնավորություններ, ինչպիսիք են Ռոբեսպիերը, Մարատը, Թելեյրանը, Նապոլեոն Բոնապարտը, Եկատերինա Մեծը։ Գործողություններն ընթանում են Ֆրանսիայում, Անգլիայում, Ալժիրում, Ռուսաստանում և Կորսիկայում։
Սյուժետային երկրորդ գիծը կապված է 1970-ական թվականների հետ, երբ գլխավոր հերոսուհի Քեթրին Վելիսը ևս փնտրում է շախմատի գաղտնիքը։ Գործողություններն ընթանում են ԱՄՆ-ում և Ալժիրում։
ՔննադատությունըԽմբագրել
Վեպը հիացական գնահատականների արժանացավ The San Francisco Chronicle-ի[1] և The Los Angeles Times Book Review-ի[2] կողմից։ The Washington Post Book World-ն այն անվանեց «կանացի պատասխան Ինդիանա Ջոնսին»[3]։ Ֆլորես Քինգը New York Times-ից գրքին բացասաբար վերաբերվեց՝ քննադատելով սյուժեն և ներկայացման եղանակը[4]։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ San Francisco Chronicle։ մարտի 16, 1989։ էջ B3
- ↑ Bass Judy (մարտի 12, 1989)։ «The Chess Match of History»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2015-08-20
- ↑ McLellan Joseph (հունվարի 1, 1989)։ «Mystery to The Eighth Power»։ Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-08-ին։ Վերցված է 2015-08-20
- ↑ King Florence (հունվարի 15, 1989)։ «It's Your Move Charlemagne»։ The New York Times։ Վերցված է հունվարի 25, 2007
Օրիգինալ հրատարակությունԽմբագրել
- Neville Katherine (դեկտեմբերի 27, 1988)։ The Eight։ Ballantine։ ISBN 978-0-345-35137-1