Ուանկայո
Ուանկայո (իսպ.՝ Huancayo, կեչուա՝ Wankayu), քաղաք Պերուի կենտրոնական հատվածում, Ուանկայո նահանգի և Խունին դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Գտնվում է ծովի մակերևույթից 3271 մետր բարձրության վրա, քաղաքի բնակչությունը կազմում է 323.054 մարդ։ Ուանկայոն Պերուի կենտրոնական շրջանի մշակութային և առևտրային կենտրոնն է[2][3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ուանկայո | |||||
| |||||
Երկիր | Պերու | ||||
Համայնք | Huancayo District? | ||||
Հիմնադրված է | հունիսի 1, 1572 թ. | ||||
Մակերես | 319±1 կմ² | ||||
ԲԾՄ | 3271±1 մետր | ||||
Բնակչություն | ▲450 900 մարդ (հունիսի 30, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | 64 | ||||
Փոստային դասիչ | 12000 | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելԺամանակակից Ուանկայոյի տեղում հնագույն հայտնի բնակավայրերը ուանկաների մշակույթի գյուղերն են։ Մ.թ.ա. մոտ 500 թվականին այս տարածքը մտել է Ուարի պետության կազմի մեջ։ Չնայած ինկերի զավթողական հարձակումներին դիմադրությանը՝ Ուանկան 1460 թվականին ջախջախվել է Պաչակուտեկի զորքերի կողմից։ Արդյունքում քաղաքը դարձել է ինկերի Տուանտիսույու պետության կարևոր կենտրոն։
Իսպանական գաղութացման մեկնարկից հետո քաղաքը Պերուում դարձել է իր նշանակությամբ երկրորդ քաղաքը Հաուխա քաղաքից հետո, որը Ֆրանսիսկո Պիսարոն ժամանակավոր մայրաքաղաք է դարձրել նախքան մայրաքաղաքի գործառույթները Լիմա տեղափոխելը։
1570 թվականին Պերուի փոխնախագահ Ֆրանսիսկո դե Տոլեդոն Ուանկայոն դարձրել է Ուանկայո պրովինցիայի կենտրոն։ 1572 թվականի հունիսի 1-ին պաշտոնապես հիմնադրվել է քաղաքը, որի լրիվ անունը իսպաներեն Սանտիսիմա-Տրինիդադ դե Ուանկայո էր[4]։
Պերուի անկախության համար պատերազմից հետո 1820 թվականի նոյեմբերի 20-ին Ուանկայոն ընդգրկվել է երիտասարդ հանրապետության կազմում։ 1831 թվականին քաղաքում կառուցվել է Մայր տաճար և Ուանկայոն դարձել է արքեպիսկոպոսության կենտրոն[4]։
1854 թվականին Ուանկայոյում ստորագրվել է Պերուում ստրկությունը վերացնող օրենք, ի պատիվ այդ իրադարձության՝ Սահմանադրության հրապարակում՝ քաղաքի կենտրոնում կանգնեցվել է հուշարձան[4]։
1969 թվականին տեղի է ունեցել երկու երկրաշարժ, որոնք զգալի վնասներ են հասցրել, ավերվել են տներ, կամուրջներ, երկաթուղային ճանապարհ, տարբեր գնահատականներով զոհվել է 800-1000 մարդ։ Քաղաքի շրջանում ևս մոտ 300 մարդ Է զոհվել երկրաշարժից հետո տեղի ունեցած սողանքների պատճառով։
Ներկայումս քաղաքը դարձել է ժողովրդական ձկնորսության հայտնի արտադրանքների նշանակալի բիզնես կենտրոն, և ժողովրդական տոների համար, ինչպես քաղաքում այնպես էլ մոտակա բնակավայրերում։ Չնայած քաղաքի բուռն զարգացմանը՝ այնտեղ պահպանվել են գաղութային շրջանի շինություններ, թեև ընդհանուր առմամբ ժամանակակից շինությունները գերակշռում են Ուանկայոյում։ Ուանկայոյից 18 կմ դեպի հյուսիս գտնվում է Հուախա քաղաքի օդանավակայանը, թեև Լիմայից ժամանածների մեծ մասը ցամաքային տրանսպորտից են օգտվում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.citypopulation.de/en/peru/cities/
- ↑ Ciudad de Huanucayo Peru Provincia de Huancayo
- ↑ «Huancayo — Perú :: Historia de Huancayo Perú». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Historia de Huanucayo Junín Peru — fundación de Huancayo
- ↑ «Huancayo.info :: Portal de Turismo de Huancayo — Perú — Información Turística de Huancayo». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքապետարանի պաշտոնական կայքը (իսպ.)
- Ուանկայոյի արքեպիսկոպոսարանի կայքը (իսպ.)
- Ուանկայոյի ինտերնետ համայնք (իսպ.)
- Ոչ պաշտոնական կայք (իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուանկայո» հոդվածին։ |