Որսորդության և բնության թանգարան (Փարիզ)

Որսորդության և բնության թանգարան (ֆր.՝ Musée de la chasse et de la nature), թանգարան Փարիզում, որ նվիրված է որսորդական զենքերին, խորհրդանիշերին, արվեստի՝ որսորդության հետ կապ ունեցող գործերին[3]։ Թանգարանը ճանապարհորդական գրքույկներում հայտնի է որպես ապշեցուցիչ, տարօրինակ և անսպասելի[4][5][6][7]։

Որսորդության և բնության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 3-րդ շրջան
ՎայրHôtel de Guénégaud? և Շամբոր
Հասցե75003Rue des Archives? (62)
Հիմնադրվել է1967[1]
Այցելուներ53 704 մարդ (2019)[2]
Կայքchassenature.org/index2.html
Քարտեզ
Քարտեզ

Հավաքածու

խմբագրել

Թանգարանը պարունակում է մոտ 6.000 ցուցանմուշ՝ մեծ մասամբ զենք և նկարներ։

Հավաքածուում են գտնվում Ռուբենսի, Յան Բրեյգել Ավագի, 15-րդ դարից մինչև ժամանակակից նկարիչների գործեր։

Զենքի ցուցադրությունը սկսվում է որսորդական սառը զենքերից՝ նիզակից, որսորդական դանակներից, 16-17-րդ դարերի խաչաղեղներից։

Հրազենի ցուցադրությունը սկսվում է 16-17-րդ դարերի զինատեսակներից՝ ներկայացնելով որսորդական զենքի զարգացման բոլոր հիմնական փուլերը։

Պատմություն

խմբագրել

Սկզբնական շրջանում թանգարանը զբաղեցրել է մի մասը Գեգենո առանձնատան (ֆր.՝ Hôtel de Guénégaud), որը պատկանել է թանգարանը կառավարող Որսորդության և բնության ֆոնդին։ 1971 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարության որոշմամբ թանգարանի հավաքածուի նկարների մի մասը փոխադրվել է Շամբորի ամրոց, որը նախապես կառուցված է եղել որպես Ֆրանցիսկ 1-ինի որսորդական տուն։ 2002 թվականին Որսորդության և բնության ֆոնդը փեռք է բերում ևս մեկ առանձնատուն (ֆր.՝ Hôtel de Mongelas)՝ առաջինից ոչ հեռու գտնվող, իսկ 2007 թվականին այնտեղ է տեղափոխում իր ողջ հավաքածուն[8]։

Գործնական տեղեկություն

խմբագրել

Թանգարանը գտնվում է Փարիզի 3-րդ շրջանում. մետրոյի մոտակա կայարաններն են Hôtel de Ville, République և Rambuteau:

Թանգարանի հասցեն է՝ 62, rue des Archives, 75003 Paris:

Աշխատանքային օրեր՝ երեքշաբթիից կիրակի, ժամեր՝ 11:00 — 18:00:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.chassenature.org/le-musee
  2. Ministry of Culture of France Fréquentation des Musées de FranceMinistry of Culture of France.
  3. «Musée de la Chasse et de la Nature». Les Musée et ses Collections. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  4. Cantu, Juan and Dorothy McLeod (2010). Let's Go Paris: The Student Travel Guide. Harvard Student Agencies. էջ 77. ISBN 1-59880-709-9.(չաշխատող հղում)
  5. Dorkin, Paige (2007 թ․ փետրվար). «Running with Deer and Hunting with Hounds». The Paris Times. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Eric Poitevin au Musée de la Chasse». Photosapiens SARL. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Musée de la Chasse et de la Nature: Stuffed with fantasy». Paris Unlike. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  8. «Musée de la Chasse: Hunting in Paris». Mad About Paris. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որսորդության և բնության թանգարան (Փարիզ)» հոդվածին։