Օրդուբադի գետ
գետ Ադրբեջանում
(Վերահղված է Որդուար գետից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որդուար (այլ կիրառումներ)
Օրդուբադի գետ, Որդվատաա գետ, Որդվատի գետ, Որդուարի գետ, Ոդուբաթ, Որտվատի գետ, Օրդուբադ, Օրդուբադու գետ, Օրդուփարա գետ, գետ Արաքսի ձախկողմյան վտաակը։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի Գողթնասար լեռան հյուսիս–արևմտյան լանջերից և, հոսելով Օրդուբադ քաղաքի միջով, միանում է Արաքսին։ Ունի 19 կմ երկարություն։ Սակավաջուր գետ է։ Սակայն շրջապատված լինելով լերկ ու թեքադիր լանջեր ունեցող լեռներով հորդ տեղումների ժամանակ արագորեն վեր է ածվում հեղեղող գետի։ Այս գետի ավերիչ հեղեղումներից հայտնի են 1931, 1943 թ. հեղեղները[1][2]։
Օրդուբադի գետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 19 կմ |
Ավազանի մակերես | 24 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Գողթնասար |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Գանձակ |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Օրդուբադի շրջան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 497 — 916 էջ։
- ↑ Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։