Գանձակ (գետ, Գողթն)

գետ Ադրբեջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձակ (այլ կիրառումներ)

Գանձակ, գետ է Գողթն գավառում, Որդուար գետի ձախակողմյան վտակն է։ Սկզբնավորվում է Գանձակ գյուղից վերև գտնվող լեռներից և ունի 15 կմ երկարություն։ Ագուլիսի նման այս փոքրիկ գետը ևս շուտ հեղեղվողներից է։ Հայտնի են Գանձակ գետի 1874, 1904, 1906 և 1939 թվականների ավերիչ հեղեղները։

Գանձակ
Բնութագիր
Երկարություն15 կմ
Գետաբերանի տեղակայումՕրդուբադի գետ
Տեղակայում
Երկիր Ադրբեջան
ԵրկրամասՕրդուբադի շրջան

Գրականություն

խմբագրել
  • Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։