Որդուարի բերդ
Որդուարի բերդ, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի (այժմ՝ Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի ԻՀ-ում) Որդուար քաղաքի հյուսիսարևելյան թաղամասում, բարձրադիր և քաղաքի տարածքի վրա իշխող բլրի վրա[1]։
Պատմություն
խմբագրելՄինչև մեր օրերը հասած բերդի կառույցը վերաբերվում է 9-10-րդ դարերին[1]։
Ճարտարապետություն
խմբագրելՊարիսպները քարաղեն են, այժմ ավերված են։ Որոշ տեղերում նկատելի են հիմնաշարից բարձր հատվածներ։ Ավերակները գտնվում են բլրի տարբեր հատվածներում, պարսպամերձ մասերում։ Դարերի ընթացքում մինչև հիմքերը ավերվել են ինչպես բերդի համալիրի, այնպես էլ նրա միջնաբերդի շինությունները[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, ««Հուշարձան»», 1995 — 35-37, էջեր 35-37 — 368 (+ 48 էջ նկարներ) էջ. — 2700 հատ։