Որդորու
Որդորու, գյուղ (ավան) պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Բասեն գավառում, իսկ ապա Դու Փոքր անունով գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։ Գտնվում էր Բասեն գավառի արևելյան մասում, Դու գյուղի մոտակայքում։ Հայաստանի 387 թվականի բաժանման ժամանակ սահմանն անցել է գյուղի մոտակայքով։
Անվանումներ
խմբագրելԳյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Դու Փոքր, Թյու Փոքր, Թույա, Հորդրու, Որդրու, Որդու, Որդունոց, Տուի Ներքին, Տուի Սագիր, Տույ Փոքր, Օրդորու, Օրդրո, Օրդրու, Օրդունիր, Օրտու։
Պատմություն
խմբագրելՈրդորուն հանդիսացել է Որդունի նախարական տան ոստանը։ Այստեղ էր նստում նաև Բասենի եպիսկոպոսը։ 4-րդ դարում, Խոսրով Կոտակի օրոք Որդորուն, Որդունի նախարարության մյուս կալվածքների հետ միասին, ամբողջությամբ անցնում է Բասենի եպիսկոպոսական թեմին[1]։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին գյուղն արդեն ուներ մի քանի տուն թուրք բնակիչ և կոչվում էր Թյու Փոքր[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն