Դու (Բասենի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դու (այլ կիրառումներ)
Դու, գյուղ պատմական Հայաստանում, Այրարատ նահանգի Բասեն գավառի արևմտյան մասում՝ Դևեբոյնի լեռների շրջանում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Աղբերկանց դաշտում, Որդորու գյուղի մոտակայքում։
Գյուղ | |
---|---|
Դու | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Բասենի գավառակ |
Այլ անվանումներ | Բասենի Թույ, Դու Մեծ, Թյու, Թույա Մեծ, Տուի Վերին, Տու Մեծ, Տույքեբիր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Անվանումներ
խմբագրելԳյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Բասենի Թույ, Դու Մեծ, Թյու, Թյու Մեծ, Թյույ, Թուի Վերին, Թույ, Թույա, Թույա Մեծ, Տուի Վերին, Տուի քեբիր, Տու Մեծ, Տույքեբիր։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳյուղի անվանումը ըստ Պորֆեսոր Սեյսի առաջացել է աքքադերեն dur բառից, որը նշանակում է կայան, ամրոց, բնակության տեղ։
Պատմություն
խմբագրելԱյս գյուղը Հայաստանի առաջին բաժանման գծի վրա գտնվող բնակավայրերից էր[2] և մտնում էր հռոմեական կազմի մեջ։
Դուի մոտերքում 606 թվականին պարսիկներն ու բյուզանդացիները ճակատամարտ են ունեցել, որի ժամանակ հաղթել են բյուզանդացիները։
XX դարի սկզբներից գյուղը հայտնի էր Տույ կամ Տուի Մեծ անունով և գտնվում էր կիսավեր վիճակում։ Տեղի հայ բնակչությունը XIX դարում գաղթել է Ախալքալաքի շրջան[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, «Միտք», 1968, էջ 129
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 153
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն