Ոստիկ Կարակոզյան
հայ արձակագիր
Ոստիկ Կարակոզյան (1914, Բաքու, Ռուսական կայսրություն - 1975, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։
Ոստիկ Կարակոզյան | |
---|---|
Ծնվել է | 1914 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1975 |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր և ուսուցիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Բաքվի սլավոնական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Գրական Ադրբեջան |
Ոստիկ Կարակոզյան Վիքիդարանում |
Ծնվել է Բաքվում։ Ավարտել է Բաքվի Մ. Ֆ. Ախունդովի անվան լեզուների ինստիտուտի գերմաներենի բաժինը։ Որպես գերմաներենի ուսուցիչ երկար տարիներ աշխատել է Բաքվի թիվ 152 հայկական միջնակարգ դպրոցում։ Ապա աշխատել է Բաքվի ռադիոյի խմբագրությունում։ Կյանքի վերջին տարիներին եղել է «Գրական Ադրբեջան» հանդեսի պոեզիայի բաժնի վարիչը։ Մահացել է Բաքվում[1]։
Ո. Կարակոզյանի երկերի մատենագիտություն
խմբագրել- Տիգրան (վիպակ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1955, 155 էջ։
- Թորգոմի ընտանիքը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1959, 261 էջ։
- Բաքու-Կամբեյ (վիպակ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1960, 141 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 239-240.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոստիկ Կարակոզյան» հոդվածին։ |