Ոսկե արատինգա, (լատին․՝ Aratinga guarouba) Կենդանիների թագավորության, Քորդավորների տիպի, Ողնաշարավորների ենթատիպի, Թռչունների դասի, Թութականմանների կարգի թութակի տեսակ։

Ոսկե արատինգա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Թութականմաններ
Ընտանիք Թութակներ
Ենթաընտանիք Իրական թութակներ
Ցեղ Արատինգաներ
Տեսակ Ոսկե արատինգա
Լատիներեն անվանում
Aratinga guarouba (Gmelin, 1788)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը հասնում է 35-38 սմ-ի, իսկ պոչի երկարությունը՝ 16 սմ-ի։ Գրեթե ամբողջ մարմինը պատված է վառ դեղին փետուրներով։ Աչքերի շուրջը սպիտակ է։ Փետուրների հիմնական մասը դեղին է, սակայն թևերի ծայրի մի փոքր հատված ունի մուգ կանաչ գունավորում։ Պոչը դեղին է։ Ունի խոշոր և հզոր կեռ քիթ։

Համարվում են Լատինական Ամերիկայի Բրազիլիա պետության էնդեմիկ կենդանատեսակը։ Տարածված են Բրազիլիայի կենտրոնական և հյուսիսարևելյան շրջաններում՝ գետերի մոտակայքում։

Վայրի թռչուններ են և հաճախ հանդիպում են փոքրիկ խմբերով։ Բացառություն է կազմում միայն բազմացման շրջանը։ Ապրում են այնպիսի անտառներում, որոնք ավելի մոտ են որևէ գետին կամ այլ ջրատարածության։ Նախընտրում են բույն կառուցել ծառերի վրա։ Նրանք կարողանում են արագորեն թռչել մի ծառից մյուսը։ Չափազանց աղմկոտ թռչուններ են և նրանց ձայնը կարելի է լսել հեռվից։

Բազմացում խմբագրել

Ոսկե արատինգաները բազմանում են ծառերի վրա և ձվադրում ծառերի վրա, դնելով 3-5 ձու։ Թռչունների ինկուբացիոն շրջանը տևում է 22-ից 24 օր, սակայն նորածին ձագերը կարողանում են բնից հեռանալ 6-7 շաբաթական հասակում։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե արատինգա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե արատինգա» հոդվածին։