Ոսկե աշուն (նկար, Պոլենով)

Վասիլի Պոլենովի նկար

«Ոսկե աշուն» (ռուս.՝ Золотая осень), ռուս նկարիչ, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ Վասիլի Պոլենովի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1893 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 77 × 124 սմ[1]։ «Ոսկե աշուն» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Պոլենովոյում (Տուլայի մարզ, Ռուսաստանի Դաշնություն

Ոսկե աշուն
տեսակգեղանկար
նկարիչՎասիլի Պոլենով
տարի1893
բարձրություն77 սանտիմետր
լայնություն124 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊոլենովո
հավաքածուՊոլենովո
Ծանոթագրություններ

Պատմություն

խմբագրել

«Ոսկե աշուն» ստեղծագործությունը հեղինակը՝ Վասիլի Պոլենովը նկարել է 1893 թվականին։ Նկարը ստեղծելուց երեք տարի առաջ հեղինակը հիմնավորվեց «Բորոկ» դաստակերտում, որը գտնվում է Օկայի ափին, Բյոխովո գյուղում։

Այսօր «Ոսկե աշուն» ստեղծագործությունը պահպանվում ու ցուցադրվում է Պոլենովոյում՝ «Բորոկ» դաստակերտում, որը դարձել է հատուկ պահպանվող տարածք։ Նկարը ցուցադրվում է «Բնապատկերների» սրահում[2]։

Նկարագիր

խմբագրել

Այս կտավում Վասիլի Պոլենովը վրձնել է Օկա գետը աշնանը՝ սեպտեմբեր ամսին Օչկովի լեռան կողմից[3]։ Կտավում պատկերված է բնապատկեր՝ բազմաթիվ ծառեր ծածկված են աշնանային դեղին տերևներով։ Հեռվում, կտավի աջ հատվածում, տեսանելի է սպիտակ եկեղեցի ու զանգակատուն[4]։ Օկա գետը պատկերված է աղեղնաձև[5]։

Մեկնաբանություններ

խմբագրել

Արվեստագետ Էլեոնորա Պաստոնն իր գրքում Վասիլի Պոլենովի արվեստի մասին արտահայտվել է հետևյալ կերպ[4][6].

  «Ոսկե աշուն» կտավում նկարիչը կարծես թե իրականացրել է իր երազանքը բարձր արվեստում՝ մաքրված առօրեականից, ամենօրյայից։ Նկարում քարացել է ներդաշնակ-տոնական բնությունը յուրահատուկ մաքուր վաղ աշնան գույներով և դեղնող մարգագետիններով։ Կտավը դիտողը հեշտությամբ «մտնում» է նկարի մեջ ձախ կոմղից և հայտնվում է փակ տարածությունում։ Ճանապարհը հեշտորեն տեղափոխում է մարդուն նկարի խորքերը
- Էլեոնորա Պաստոն
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Василий Дмитриевич Поленов — Золотая осень (1893)» (HTML). rodon.org. Վերցված է 20.10.2014-ին.
  2. «Усадьба Поленово — Пейзажная». polenovousadba.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 20.10.2014-ին.
  3. «Василий Поленов — Галерея картин и рисунков художника — Золотая осень» (HTML). Сайт о Василии Дмитриевиче Поленове — vasily-polenov.ru. Վերցված է 20.10.2014-ին.
  4. 4,0 4,1 Э. В. Пастон Василий Дмитриевич Поленов. — Санкт-Петербург: Художник РСФСР, 1991. — С. 84—85. — 192 с. — (Русские живописцы XIX века). — ISBN 5-7370-0027-6
  5. «Золотая осень (1893)». www.polenov.su. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 20.10.2014-ին.
  6. Элеонора Пастон. «Монография о творчестве Василия Поленова (часть 12)» (HTML). Сайт о Василии Дмитриевиче Поленове — vasily-polenov.ru. Վերցված է 18.08.2012-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել