Աստղիկ Ոսկերչյան

հայ նկարիչ
(Վերահղված է Ոսկերչյան Աստղիկից)

Աստղիկ Գիսակի Ոսկերչյան (փետրվարի 24, 1947(1947-02-24), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գոբելենագործ։

Աստղիկ Ոսկերչյան
Ի ծնեԱստղիկ Գիսակի Ոսկերչյան
Ծնվել էփետրվարի 24, 1947 (77 տարեկան)
ԾննդավայրԳյումրի
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1967) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1973)
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

1967 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1973 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1979 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ[1]։ Հեղինակ է գունային հագեցվածությամբ, թարմ արտահայտչաձևերով հատկանշվող գոբելենների՝

  • «Ղողանջ», 1978, Սարդարապատի ազգագրական թանգարան
  • «Շախմատ», 1979, ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդ
  • «Գինի», Երևանի «էրեբունի» հյուրանոց, 1983
  • «Դեպի լույս», ՀՀ ԱԺ, 1983
  • «Պահապան հրեշտակը», 1990
  • «Կարոտ», 2002

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել