Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոսկանապատ (այլ կիրառումներ)

Ոսկանապատ[1] (այժմ կոչվում է Զուռնաբադ ադրբ.՝ Zurnabad), գյուղ ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Խանլարի շրջանում[2], պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Կողթ գավառում[3]։

Գյուղ
Ոսկանապատ
ադրբ.՝ Zurnabad
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԳյոյգյոլի շրջան
Բնակչություն1․273 մարդ
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Ոսկանապատ (Ադրբեջան)##
Ոսկանապատ (Ադրբեջան)

Տեղադրություն խմբագրել

Գտնվում է Մհակ սարի ստորոտում[4], Գանձակ քաղաքից 17 կմ հարավ (ուղիղ գծով)՝ Գանձակ կամ Ոսկանապատ գետի ձախ կողմում[5], շրջապատված թավ անտառ լեռներով։ Գանձակ գետի ձախ ափի երկարությամբ ունի շուրջ 1,4 կմ երկարություն, բայց հազիվ 200 մ լայնություն։ Գյուղը տարածված է լեռնալանջի հարավարևելահայաց թեքադիր մակերեսին։ Համարյա գետափից սկիզբ առնող գյուղի շինությունները ձգվում են լանջն ի վեր, շուրջ 80 մ։ Ունի ծովի մակերևույթից 870-950 մ բարձրություն։ Ամենաբարձրադիրը Սբ. Հակոբ ծխական եկեղեցուն հարող թաղամասն է` գյուղի հարավային եզրին։

Հիշատակություն խմբագրել

Ոսկանապատն առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1314 թվականին՝ Շամքորի ձորում գտնվող Ծաղկոց վանքում պահպանված մի սահմանախաչի արձանագրության մեջ[6].

  Ցքուռ գետ ի Տաւուշ ձորոյ մինչև Ոսկանապատ, թուին ՉԿԳ (1314)... տ(եառ)ն Ս(ա)րգիս[7]  


Կրոն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Digital Elevation Model»։ Berlin/Heidelberg: Springer-Verlag 
  2. Zhang Hankui K., Roy David P. (2017-08)։ «Using the 500 m MODIS land cover product to derive a consistent continental scale 30 m Landsat land cover classification»։ Remote Sensing of Environment 197: 15–34։ ISSN 0034-4257։ doi:10.1016/j.rse.2017.05.024 
  3. «Minutes from workshop 24–25 September 2007»։ dx.doi.org։ 2008-07-11։ Վերցված է 2020 թ․ ապրիլի 4 
  4. Kokhanovsky, Alexander A., author։ Satellite Aerosol Remote Sensing Over Land։ ISBN 3-540-69397-1։ OCLC 1126457848 
  5. Şirəliyeva R. K., Pirəliyeva Y. U., Əliyev R. R. (2018-11-08)։ «Azərbaycan tibb elminin tarixi»։ NATIONAL JOURNAL OF NEUROLOGY (1(13))։ ISSN 2617-8966։ doi:10.28942/nnj.v1i1(13).9 
  6. Կարապետյան Ս., Սահմանախաչ Գարդմանքից, «Ազատամարտ», N 43, 1994, էջ 13
  7. Վիմագրում հիշատակվող տեղանունների քարտեզագրմամբ որոշակիանում են այն ընդարձակ տարածքի սահմանները, որոնք ձգվում էին արևելքում՝ մինչև պատմական Ոսկանապատ գյուղը, արևմուտքում՝ մինչև Տավուշ գետ, հյուսիսում՝ մինչև Կուր գետ, հարավում՝ Մռավ և Սևան ջրբաժան լեռնաշղթայի գագաթնագծով։ Ինչ վերաբերում է տիրույթների տեր Սարգսին, ապա այլ սկզբնաղբյուրներում վկայված չէ, և ինքնությունն անհայտ է։ Գեղաքանդակ սահմանախաչը պահպանման նպատակով 1984 թվականին փոխադրել ենք փլուզման ենթակա Հրեշտակապետաց վանքից Ծաղկոց անապատի Սբ. Աստվածածին եկեղեցի։