Ոջլոտություն (լատին․՝ pediculosis, լատին․՝ pediculus - «ոջիլ» բառից), ոջիլներով[1][2] մարդու վարակվածություն։ Ոջիլներն արյունածուծ միջատներ են, մարդու և կաթնասունների մակաբույծներ, որոնց կյանքի ամբողջ շրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա։ Հայտնի է ոջիլների ավելի քան 150 տեսակ։ Մարդուն մակաբուծում են հագուստի ոջիլը (Pediculus humanus corporis), գլխի ոջիլը (Pediculus humanus capitis) և ցայլքի ոջիլը (Phtyrus pubis)։ Տարբերում են դրանց զարգացման հետևյալ փուլերը՝ ձու (անիծ), թրթուր, հասուն առանձնյակ։ Ոջիլները սնվում են տիրոջ արյունով, իսկ ձուն ամրացնում են մազերին կամ գործվածքի մազմզուկներին[3]։

Ոջլոտություն
pediculus
Pediculus humanus capitis (♀)
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9132.0
ՀՄԴ-10B85.0
 Pediculus humanus capitis Վիքիպահեստում

Դասակարգում խմբագրել

Ոջլոտությունը կարող է առաջացնել երեք տեսակի ոջիլներ[4].

  • Գլխի ոջիլ (Pediculus humanus capitis)
  • Հագուստի ոջիլը (Pediculus humanus corporis)
  • Ցայլքի ոջիլը (Phtyrus pubis)

Բազմացում և զարգացում խմբագրել

 

Ձվադրման համար բարենպաստ է 28-30 °C ջերմաստիճանը։ Էգը ձուն ամրացնում է մազերին կամ գործվածքի մազմզուկներին։ Ձվից թրթուրի դուրս գալը և հետագա զարգացումը կախված է շրջապատի ջերմաստիճանից։ Զարգացման շրջանը տևում է մինչև 15 օր։

Հագուստի ոջիլն ապրում է մինչև 2 ամիս, գլխինը՝ 4 շաբաթ։ Ոջիլները կերպարանափոխության բոլոր փուլերում (բացի ձվից) սնվում են միայն արյունով։ Հագուստի ոջիլը սնվում է օրական 2-3 անգամ։ Ոջիլները բծավոր տիֆի, հետադարձ տիֆի, տենդի հարուցիչների փոխանցողներն են։

Ոջլոտության տարածվածությունը սովորաբար պայմանավորված է անբավարար սանհիգիենային պայմաններով, բնակչության բարեկեցության ցածր մակարդակով։ Ոջլոտության սոցիալական և բնական աղետների ուղեկիցն է։

Պաթոգենեզ խմբագրել

Գլխի մազածածկ մասի ոջլոտության ժամանակ առաջանում է ուժեղ քոր, որից մաշկը կարող է քերծվել, թարախակալել։

Հագուստի ոջիլները (ապրում և ձվադրում են հիմնականում սպիտակեղենի վրա և մաշկի վրա են անցնում սնվելու նպատակով) ախտահարում են առավելապես անութափոսերը, աճուկները, մեջքը և այլն՝ առաջացնելով քոր, հնարավոր են թարախակույտերով և ֆուրունկուլներով ուղեկցվող քերծվածքներ և այլն։ Երկարատև ոջլոտության հետևանքով տվյալ հատվածի մաշկը կոշտանում է և գունակավորվում։

Ցայլքի ոջիլն ախտահարում է ցայլքը և շեքը (վարակվում են սեռական ճանապարհով), երբեմն՝ անութափոսերը, հոնքերը և թարթիչները։

Կանխարգելում խմբագրել

Կանխարգելումը, բնակչության բարեկեցության բարձրացում, բաղնիքա-լվացքային ծառայությունների ընդլայնում ու բարելավում։ Անհատ, կանխարգելման համար պետք է կանոնավոր լողանալ, հաճախակի փոխել ներքնաշորերը և անկողնու սպիտակեղենը, գլխի մազերը (հատկապես՝ երեխաների) սանրել խիտ սանրով, խուսափել ոջլոտ մարդկանց հետ շփվելուց։

Բուժում խմբագրել

 
LouseBuster[5]

Ոջլոտությունից ազատվելու համար խորհուրդ է տրվում, գլխի ոջիլների դեպքում՝ խիտ սանրով սանրվել, տղամարդկանց և երեխաների մազերը կարճ կտրել, իսկ ոջիլների ոչնչացման համար օգտագործել նիտիֆոր, պեդիլին[6] (էմուլսիա կամ շամպուն), 10 %-անոց ջրա-օճառակերոսինային էմուլսիա, որը պատրաստվում է օճառակերոսինային էմուլսիայի խտանյութից (50 % տնտեսական օճառ և 50 % կերոսին). 100 մլ խտանյութին ավելացվում է 1 լ տաք ջուր, 5 %-անոց բորաքսուք, բենզիլբենզոատի 20 %-անոց ջրաօճառային կախույթ։

Մազերը մշակելու համար սովորաբար պահանջվում է 5-10 մլ ջրաօճառակերոսինային էմուլսիա, 5-25 գ բորաքսուք, բենզիլբենզոատի 10-30 մլ ջրաօճառային կախույթ։ Նշվածներից մեկը պետք է քսել մազերին, գլխաշորով փաթաթել, թողնել 20-30 ր, այնուհետև գլուխը լվանալ տաք ջրով ու օճառով (շամպունով), պարզաջրել քացախաթթվի 5-10 %-անոց լուծույթով կամ ջրով նոսրացրած քացախով և սանրել խիտ սանրով։

Հագուստի ոջիլների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հաճախակի լողանալ տաք ջրով ու օճառով, հագուստը, ներքնաշորերը, սպիտակեղենը և անկողնու մյուս պարագաները միջատազերծել։ Ցայլքի ոջիլի առկայության դեպքում՝ սափրել ցայլքի և անութների մազերը, իսկ մաշկի ախտահարված հատվածին քսել սպիտակ սնդիկային 10 %-անոց քսուք։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lice (Pediculosis)». The Merck Veterinary Manual. Whitehouse Station, NJ USA: Merck & Co. 2008. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. journal = Proceedings of the Royal Institution of Great Britain (1983). 55. London: Royal Institution of Great Britain: 1–31. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing pipe in: |last= (օգնություն)
  3. Методические рекомендации. Вши человека. (диагностика, медицинское значение, меры борьбы) (утв. Минздравом СССР от 05.07.90 N 15/6-28)
  4. James, William D.; Berger, Timothy G.; և այլք: (2006). Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology. Saunders Elsevier. ISBN 0-7216-2921-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Goates BM; և այլք: — Pediatrics, 118(5), pp. 1962 (2006). «An Effective Nonchemical Treatment for Head Lice: A Lot of Hot Air» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 18 июля 2010-ին. {{cite web}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  6. Aditya S, Rattan A. Spinosad: An effective and safe pediculicide.(անգլ.) // Indian Dermatology Online Journal.

Արտաքին հղումներ խմբագրել