«Ողջ այրվածը։ Տղամարդկանց օրենքի զոհը» (ֆր.՝ Brûlée vive, անգլ.՝ Burned Alive: A Victim of the Law of Men), բեսթսելլեր, որն իբր առաջին դեմքով պատմում է պատվի սպանության փորձի մասին։ Հեղինակը` Սուադը, նկարագրվում է որպես այժմ Եվրոպայում ապրող պաղեստինցի կին, որը փրկվել է քրոջ ամուսնու կողմից սպանության փորձից։ Վերջինը ընտանիքի հորդորով նրա վրա բենզին է լցրել և այրել։ Գիրքը գրվել է ճնշված հիշողության թերապիայի արդյունքում։

Ողջ այրվածը
ֆր.՝ Brulée vive
ՀեղինակՄարի-Տերեզ Կյունի և Սուադ
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրկենսագրություն և ինքնակենսագրություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Նկարագրում էՀորդանան գետի արևմտյան ափ
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ2003

Սուադին փրկել է Terre des Hommes շվեյցարական հասարակական կազմակերպությունը՝ Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ։ Նա մի քանի ամիս մնացել է հիվանդանոցում, որտեղ սովորել է ֆրանսերեն։ Հենց այդ լեզվով էլ նա գրել է այս գիրքը։ Երբ գիրքը լույս է տեսել 2003 թվականին, նա մի քանի ելույթ է ունեցել Ֆրանսիայի ազգային հեռուստատեսությամբ[1]։

Վեճեր խմբագրել

Գրքում ասվում է, որ նա երկու տասնամյակ մոռացել է այդ միջադեպի մասին, մինչև բուժվել է ճնշված հիշողության թերապիայի միջոցով։ Ավստրալիացի պատմաբան Թերեզ Թեյլորը գրքում մատնանշել է բազմաթիվ բժշկական, պատմական և մշակութային անհամապատասխանություններ, որոնք կասկածի տակ են դնում նրա իսկությունը[2]։

Սուադը պնդում է, որ ողջ է մնացել մահափորձից հետո առանց բժշկական օգնության, թեև ստացել է մարմնի 70 տոկոսի այրվածք․ սա անհնար է բժշկական տեսանկյունից (գրքի ամերիկյան հրատարակությունում այդ ցուցանիշը հասցվել է ավելի քիչ հավանական 90 տոկոսի)[3][4]։ Սուադը նաև հիշում է, որ իր քրոջը խեղդել են հեռախոսի լարով․ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պաղեստինյան գյուղերը հեռախոս չունեին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Souad, brûlée vive, témoigne chez Thierry Ardisson sur INA Arditube». YouTube.
  2. Knox, Malcolm (2005 թ․ ապրիլի 13). «Historian challenges Palestinian bestseller». The Sydney Morning Herald. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
  3. Taylor, Thérèse (2005 թ․ մայիսի 2). «Truth, History, and Honor Killing: A review of Burned Alive». Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
  4. «Press Release: Burned Alive by Souad». Time Warner Book Group. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել