Ոթմուս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոթմուս (այլ կիրառումներ)
Ոթմուս (Ոդմուս, Ոթմսու, Ոդմսու, Ատմիսո, Հոթմսու, Օդմսո, Օթմսու, Ութմուս, Ութմուզ), գյուղ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառում, հավանաբար՝ սույն գավառի հյուսիս–արևմտյան մասում[1]։
Պատմություն
խմբագրելԱռաջին անգամ Ոթմսուն հիշատակել է Ե դարի հայ պատմիչ Ղազար Փարպեցին[1]։ Ոթմսու գյուղի մասին տեղեկություններ են տալիս նաև Է դարի հայ պատմիչ Սեբեոսը, Ժ դարի հայ պատմիչ և հայոց կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին, ԺԳ դարի հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին[1]։ Վանանդ գավառի այս բնակավայրի մասին տեղեկություններ են հաղորդում նաև վրացական միջնադարյան աղբյուրները[1]։
Նշանավոր անձինք
խմբագրելՄեծ Հայք երկրամասի Այրարատ նահանգի Վանանդ գավառի Ոթմսու բնակավայրից են Հայոց Պատմության մի շարք նշանավոր անձինք։ Մասնավորապես,՝ Հայոց հետևյալ կաթողիկոսները․
- Բաբգէն Ա Ոթմսեցի կաթողիկոս՝ 490-516թթ․[1],
- Իսրայէլ Ա Ոթմսեցի՝ 667-677 թթ․[1],
- Տրդատ Ա Ոթմսեցի՝ 741-764 թթ․[1]։
Ըստ Ղազար Փարպեցու վկայության՝ Ոթմսու գյուղում է թաղված Հայոց նշանավոր կաթողիկոսներից մեկը՝ Գյուտ Ա Արահեզացին՝ Ե դար։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998։ Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 168։
- Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Թադևոս Հակոբյան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2007, 518 էջ։