Ոզնագլխիկ սովորական

բույսերի տեսակ
Ոզնագլխիկ սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Ոզնագլխիկ սովորական
Լատիներեն անվանում
Echinops ritro


Ոզնագլխիկ սովորական (լատին․՝ Echinops ritro), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա բույս է, որի բարձրությունը 20–60 սմ է։ Ցողունը բարակ է, սպիտակ–թաղիքավոր։ Տերևները մանր են, թույլ փշոտ, վերևից մերկ, կամ ոստայնանման թավոտությամբ, իսկ տակից՝ սպիտակ–թաղիքավոր։ Զամբյուղների երկարությունը 12–17 մմ է, խոզանների փունջը զամբյուղի երկարության 1/4–ն է կազմում։ Ծածկոցի բոլոր թերթերը ազատ են, առանց գեղձային մազիկների։ Պսակը կապույտ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հայտնի է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Բարձրունի գյուղի շրջակայք)։ Աճում է նաև Նախիջևանում, Նախակովկասում, Ղրիմում, Միջին և Հարավային Եվրոպայում, Անատոլիայում, Արևմտյան Սիբիրի հարավում և Միջին Ասիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա, չոր կրաքարային լանջերին, մարգագետնատափաստանային բուսականության մեջ։ Ծաղկում է հուլիս–օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս–սեպտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ 10 կմ²–ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնագլխիկ սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնագլխիկ սովորական» հոդվածին։