«Ո՞վ սպանեց հայերին» (անգլ.՝ Who Killed the Armenians?), Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն փաստավավերագրական ֆիլմը[1]։ Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Կահիրեի Միսր էլ-Գեդիդայի գրադարանում։ 2016 թվականին ֆիլմը ցուցադրվել է Նյու Յորքում[2], Երևանում՝ Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում «Արտամրցութային ծրագրերում»[3]։

«Ո՞վ սպանեց հայերին»
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Ժանրփաստավավերագրական
Թվական2015
Լեզուարաբերեն
ՌեժիսորՄուհամադ Հանաֆի Նասր, Մարիամ Զաքի
Կինոընկերություն«Մայաթի փրոդաքշըն»
Տեղայնացնող10 րոպե

Ֆիլմի հեղինակների նպատակն է արաբախոս հանդիսատեսին Հայոց ցեղասպանության պատմությունը լիարժեք ներկայացնելը։

Սյուժե խմբագրել

Ֆիլմում ներկայացված են Մեծ եղեռնի վերաբերյալ լուսանկարներ, արխիվային նյութեր, տեսաժապավեններ, ականատեսների և վերապրածների վկայություններ։

Ֆիլմի մասին խմբագրել

Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում և տևել են 10 ամիս։

Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Եգիպտոսի տարածաշրջանային հանձնաժողովի, Կահիրեի Հայոց առաջնորդարանի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ[4][5]։

Մրցանակներ խմբագրել

  • Ֆիլմի ռեժիսորներ Մոհամեդ Հանաֆի Նասրին և Մարիամ Զաքին 2016 թվականին արժանացել են ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակին[6][7]
  • «Լավագույն խաղարկային-վավերագրական ֆիլմ» մրցանակ, «Socially Relevant Films» միջազգային կինոփառատոն, ԱՄՆ, 2016[8]
  • «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ, «Socially Relevant Films» միջազգային կինոփառատոն, ԱՄՆ, 2016[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Ո՞վ է սպանել հայերին». Կներկայացվի Հայոց ցեղասպանության մասին առաջին արաբերեն ֆիլմը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  2. «« Qui a tué les Arméniens ? », le premier film arabe présenté à New York». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  3. «Ո՞վ կոտորեց հայերին». www.gaiff.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
  4. ««Ո՞վ սպանեց հայերին». փաստա–վավերագրական ֆիլմի պրեմիերա Կահիրեում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  5. Հայոց ցեղասպանության հաստատումը՝ «Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն ֆիլմով
  6. Մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2015թ. մրցանակների հանձնման արարողությունը(չաշխատող հղում)
  7. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  8. 8,0 8,1 " «Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն ֆիլմը պարգևատրվել է Նյու Յորքի կինոփառատոնում

Արտաքին հղումներ խմբագրել