Էդուարդ Շևչենկո (ռուս.՝ Эдуа́рд Степа́нович Шевче́нко, նոյեմբերի 5, 1939(1939-11-05)), ռուս դիվանագետ։

Էդուարդ Շևչենկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 5, 1939(1939-11-05) (84 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

1963 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է գերմաներենին, իսպաներենին և անգլերենին։

1963 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1964-1965 թվականներ՝ Գերմանիայում եղել է ԽՍՀՄ դեսպանատան թարգմանիչ, ատտաշե։
  • 1966-1970 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքական տեղեկատվության վարչության ատտաշե, երրորդ քարտուղար։
  • 1970-1972 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի փոխնախարարի քարտուղարության երկրորդ քարտուղար։
  • 1974-1977 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքական միջոցառումների պլանավորման վարչության առաջին քարտուղար, խորհրդական։
  • 1981-1984 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի երկրների բաժնի փորձագետ, վարիչի տեղակալ։
  • 1984-1989 թվականներ՝ Հնդկաստանում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 1989-1992 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի երկրների վարչության պետի տեղակալ։
  • 1992 թվական՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան և Հարավային Ասիայի դեպարտամենտի ավագ խորհրդական։
  • 1992 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1997 թվականի մարտի 24-ը Բանգլադեշում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1997-2000 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի համակարգի միջխորհրդարանական կապերի վարչության պետ։
  • 2000 թվականի հունիսի 8-ից մինչև 2004 թվականի հուլիսի 12-ը Պակիստանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1992 թվականի հուլիսի 2)[2]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1994 թվականի հունվարի 24)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. - М: Издательский дом «Новое время», «Всё для Вас», 1993. - С. 732-733. - ISBN 5-86564-033-X

Արտաքին հղումներ խմբագրել