Շրիմանթա Կալակշեթրա (անգլ.՝ Srimanta Sankaradev Kalakshetra), մշակութային կենտրոն Փանջաբարիում՝ Գուվահաթի քաղաքի մոտ՝ Ասսամ նահանգում՝ Հնդկաստանում՝ կոչված միջնադարյան բանաստեղծ-դրամատուրգ և բարեփոխիչ Շրիմանթի Սանկարադևի պատվին[2]։ Իր մեջ ներառում է երկրագիտական թանգարան, գրադարան և մշակութային իրերի պահպանման ցուցադրության և ցուցահանդեսների տարբեր միջոցներ։ Այստեղ պահպանվում է Ասսամի և Հնդկաստանի հյուսիս-արևելյան շրջանների գեղարվեստական ժառանգությունը։ Կալաշկաթրայի տարածքում կարելի է այցելել տաճարներ, բաց թատրոններ, առևտրային կենտրոններ և սրճարան։ Այն նաև Գուվահաթիում զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրն է։

Շրիմանթա Կալակշեթրա
Տեսակպատկերասրահ
Երկիր Հնդկաստան[1]
ՏեղագրությունԳուվահաթի
ՎայրԳուվահաթի
Հիմնադրվել է1996
Քարտեզ
Քարտեզ

Բացվել է 1998 թվականի նոյեմբերի 9-ին[3]։

Կառուցվածք խմբագրել

Մշակութային կենտրոնը ղեկավարում է խորհուրդը, որը ձևավորում է Ասսամի մշակույթի վարչությունը և ղեկավարում է Ասսամի քաղաքացիական կենտրոնի տնօրենը կամ Հնդկաաստանի վարչական ծառայությունները։

Կալաշկեթրան բաժանվում է մի քանի համալիրի․

  • Կենտրոնական թանգարանը դիտելու համար ներկայացնում է առարկաներ, որոնք օգտագործում են Ասսամի տարբեր էթնիկ խմբեր։ Թանգարանում են գտնվում նաև նահանգի մի քանի մշակութային օբյեկտներ։
  • Բաց երկնքի տակ թատրոնը կարող է տեղավորել 2000 մարդ։ Այստեղ ցուցադրվում են հնդկական ավանդական պարերն ու դրամատիկական ներկայացումները։
  • Սահիտյա Բհավանը գրադարան է Կալակշեթրայում, որն ունի հազվադեպ գրքերի և ձեռագրերի մեծ հավաքածու և ծառայում է որպես շրջանի գրականության պահոց։
  • Լալիթ Կալա Բհավանը ցուցադրությունների և արվեստի և մշակույթի սեմինարների համար կենտրոն է։
  • Heritage park Կալակշեթրա Սանկարդևա խոշոր համալիրի մի մասն է։
  • Համալիրի տարածքում կա ճոպանուղի, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Շիլոնգ լեռան սարահարթ։
  • Կալակշեթրայի տեսարժան վայրերից մեկն է նաև Բհուպեն Հազարիկան։

Կալակշեթրայի շինությունների և կառույցների մեծ մասը պահպանել են էթնիկ ասսամական դիզայնը։ Ռան Գհարի (Աքոմյան ամֆիթատրոն Ասամայի Սիբսագար շրջանում) ճշգրիտ պատճենը գտնվում է Կենտրոնական թանգարանի գլխավոր մասում՝ նախասրահում։ Թանգարանում պահվում է Ասամի մշակույթին հատուկ մի քանի ավանդական = բրածո։ Գրավիչ տեսքով դեպի մառախլապատ Կհասի Հիլզի լեռնային տարածականություն նայող բաց երկնքի տակ թատրոնը լայնածավալ մշակութային իրադարձությունների անցկացման մշտական վայր է։

Կալակշեթրայի գլխավոր տեսարժան վայրերից է «Նկարիչների քաղաքը»։ Այն ամենավառ ձևերով՝ արձաններով և հարդե տնակների մակետներով, ներկայացնում է Ասսամի գյուղական կյանքը։ Քաղաքի երեխաների մեծամասնությունը, որոնք մասսայական ուրբանիզացիայի պատճառով ներկայումս զրկված են գյուղական կյանքի փորձից, կարող են իրենց արմատների մասին գիտելիքները ընդարձակել քաղաքում տեսողական տուրի միջոցով։

Սահիթյա Բհավանը իրենից ներկայացնում է ասսամական տեքստերի, գրականության արխիվ և լավ բազա է ապահովում ցանկացած պատմաբանի համար, որը տեղեկություն է ուզում հավաքել Ասամի կամ Հնդկաստանի հուսիս-արևելյան մասի մասին։ Լալիթ Կալա Բհավանը համաշխարհային պատմության քանդակների և մշակույթի դահլիճներ է։

Կալակշեթրան բավականին հաճախ անցկացնում է դրամատուրգիայի, կինոյի և կերպարվեստի սեմինարներ։ Բացի դրանից այցելուների համար հասանելի են պատերի որմնանկարները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. «Srimanta Sankardeva Kalakshetra, Guwahati, India Tourist Information» (անգլերեն). TouristLink. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. «SRIMANTA SANKARDEV KALAKSHETRA». guwahatitimes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրիմանթա Կալակշեթրա» հոդվածին։