Շտինա Վերենֆելս (գերմ.՝ Stina Werenfels, 1964[1], Բազել, Շվեյցարիա), շվեյցարացի ռեժիսոր, սցենարիստ։

Շտինա Վերենֆելս
Stina Werenfels
Ծնվել է1964
ԾննդավայրԲազել
Քաղաքացիություն Շվեյցարիա
Ազգությունշվեյցարացի
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
IMDbID 0921262

Կենսագրություն

խմբագրել

Շտինա Վերենֆելսը ծնվել է Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Մանկությունն անցել է ԱՄՆ-ում, Իսպանիայում և Հունաստանում։ 1983 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը Ցյուրիխում։ Ուսումնասիրել է դեղագիտություն և 1991 թվականին կրթությունը շարունակել է Նյու Յորքի համալսարանի Թիշ գեղարվեստի դպրոցում, որտեղ հաճախել է Սփայք Լիի, Արթուր Փենի և Մարքեթա Քիմբրելի վարպետության դասերին[2]։

Ուսումն ավարտել է «Դրվագներ Ստորին Իսթ Սայդից» (1994) մրցանակակիր կարճամետրաժ վավերագրական ֆիլմով, որը պատմում է նյույորքյան թաղամասից հրեական մշակույթի անհետացման մասին։ Շվեյցարիայում նկարահանել է «Հրուշակեղեն, ցավ և քաղաքականություն» (1998) ֆիլմը, որի համար արժանացել է Շվեյցարիայի կինոմրցանակին։ Նրա «Հետցնցում» առաջին խաղարկային ֆիլմը (2006), որի պրեմիերան կայացել է Բեռլինալեի «Համայնապատկեր» ծրագրում, արժանացել է մի քանի մրցանակի։ 2015 թվականին Վերենֆելսի «Դորա կամ մեր ծնողների սեռական նեվրոզները» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[3]։

Շտինա Վերենֆելսը Ցյուրիխի գեղարվեստի համալսարանում (ZHdK) դասավանդում է կինոդրամատուրգիա, ռեժիսուրա և կինոդերասանի արվեստ[4]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է շվեյցարացի պրոդյուսեր, կինոռեժիսոր Սամիրի հետ։ Զույգը բնակվում է Ցյուրիխում։

Ֆիլմեր

խմբագրել
Տարի Ֆիլմ Դեր
1994 Դրվագներ Ստորին Իսթ Սայդից Ռեժիսոր
1998 Հրուշակեղեն, ցավ և քաղաքականություն Ռեժիսոր, սցենարիստ
1999 Շվեյցարարացու ինքնություն Ռեժիսոր, սցենարիստ
2006 Հետցնցում Ռեժիսոր, սցենարիստ
2015 Դորա կամ մեր ծնողների սեռական նեվրոզները Ռեժիսոր, սցենարիստ

Հեռուստատեսություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություններ
2003 Meier Marilyn Ռեժիսոր հեռուստաֆիլմ

Մրցանակներ, պարգևներ

խմբագրել
  • Բեռլինալեի «Համայնապատկեր» ծրագրի մրցանակներ «Հետցնցում» խաղարկային ֆիլմի համար (2006)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. filmportal.de — 2005.
  2. «Stina Werenfels». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «Ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Շտինա Վերենֆելսի կենսագրությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել