Շտեֆանի Էն «Շտեֆի» Ջոնս (գերմ.՝ և անգլ.՝ Stephanie Ann „Steffi“ Jones, դեկտեմբերի 22, 1972(1972-12-22)[1][2][3], Ֆրանկֆուրտ, Հեսսեն, Գերմանիա[4]), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան։ Եվրոպայի եռակի չեմպիոնուհին աշխատել է 2011 թվականի ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության, որն անցկացվել է Գերմանիայում, կազմկոմիտեի կազմում։ 2016 թվականից Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչն է։

Շտեֆի Ջոնս
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 22, 1972(1972-12-22)[1][2][3] (51 տարեկան)
Ծննդավայր Ֆրանկֆուրտ, Հեսսեն, Գերմանիա[4]
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Նա 1993-2007 թվականներին Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրած 111 խաղում խփել է 9 գոլ[5]։ 2007 թվականի մարտին հեռացել է ազգային հավաքականից և 2007 թվականի դեկտեմբերին հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին՝ դառնալով 2011 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի նախագահ[6]։

Ֆուտբոլային կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Շտեֆին սկսել է ֆուտբոլ խաղալ չորս տարեկանից։ 1979-1986 թվականներին խաղացել է Ֆրանկֆուրտի «SV Bonames» խառը երիտասարդական խմբերի կազմում։ 1986 թվականին միացել է «

Այնտրախտի» աղջիկներին և 1988 թվականին տեղափոխվել թիմի կանանց ակումբ։ 1991 թվականին որոշել է տեղափոխվել «Ֆրանկֆուրտ» և գրեթե ամեն տարի փոխել է թիմերը, մինչև 2000 թվականին սկսել է խաղալ «ՖՖԿ Ֆրանկֆուրտում»։ 2002 թվականին տեղափոխվել է «Վաշինգտոն Ֆրիդոմ», որտեղ երկու տարի խաղացել է WUSA կանանց լիգայում, նախքան «Ֆրանկֆուրտ »վերադառնալը, որտեղ նա ավարտել է իր կարիերան որպես խաղացող 2007 թվականի դեկտեմբերի 9-ին։

Միջազգային կարիերա խմբագրել

1997 թվականից ի վեր նա Գերմանիայի հավաքականի հետ նվաճել է երեք անընդմեջ Եվրոպայի առաջնություն, 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալներ և եղել է Գերմանիայի հավաքականի մի մասը, որը 2003 թվականին նվաճել է կանանց աշխարհի գավաթը։ Նա մրցաշարի վաղ փուլում խաչաձև ջլերի կտրվածք է ստացել և կես տարի չի խաղացել։ 2004 թվականին նվաճել է ևս մեկ օլիմպիական բրոնզե մեդալ, այս անգամ Աթենքում։ 2007 թվականի մարտի 26-ին Ջոնսը հայտարարել է իր միջազգային կարիերայի ավարտի մասին։

Պարգևներ խմբագրել

Անձնական խմբագրել

Ակումբային խմբագրել

Տարի Թիմ Մրցույթ / Մեդալ
1998   Ֆրանկֆուրտ German Championship
2001   Ֆրանկֆուրտ German Championship
2001   Ֆրանկֆուրտ German Cup Winner
2002   Ֆրանկֆուրտ ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի հաղթող
2002   Ֆրանկֆուրտ German Championship
2002   Ֆրանկֆուրտ German Cup Winner
2002   Վաշինգտոն Ֆրիդոմ WUSA Founders Cup runner-up
2003   Ֆրանկֆուրտ German Championship
2003   Ֆրանկֆուրտ German Cup Winner
2003   Վաշինգտոն Ֆրիդոմ WUSA Founders Cup Champion
2005   Ֆրանկֆուրտ German Championship
2006   Ֆրանկֆուրտ ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի հաղթող

Ազգային հավաքականում խմբագրել

Տարի Մրցույթ / Մեդալ
1997 UEFA Women's Championship
2000 Olympic Bronze
2001 UEFA Women's Championship
2003 FIFA World Cup Champion
2004 Olympic Bronze
2005 UEFA Women's Championship

Անձնական կյանք խմբագրել

Ջոնսի մայրը գերմանացի էր, իսկ հայրը՝ աֆրոամերիկացի զինվոր, որը տեղակայված էր այն ժամանակվա Արևմտյան Գերմանիայում։ Նրա հայրը հեռացել է ընտանիքից, երբ Շտեֆին շատ փոքր էր և վերադարձել է Միացյալ Նահանգներ, այդպիսով նրան մեծացրել է մայրը Ֆրանկֆուրտում ծանր պայմաններում։ Եղբայրներից մեկը՝ Քրիստիանը, պայքարում է թմրամոլության դեմ, իսկ մյուս եղբայրը՝ Ֆրենկը, ծառայել է որպես ամերիկացի զինվոր Իրաքում և 2006 թվականին հարձակման ժամանակ կորցրել է երկու ոտքերը[7]։ Շտեֆին երկքաղաքացիություն ունի՝ գերմանական և ամերիկյան։ 2007 թվականի օգոստոսին Ջոնսը թողարկել է «Der Kick des Lebens» ինքնակենսագրական գիրք[8]։ Նա այժմ մարզչական լիցենզիա ստանալու համար սովորում է Քյոլնի մարզական համալսարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #133470253 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. DFB (2007 թ․ մարտի 28). «official statistics at [[Немецкий футбольный союз]]». DFB Net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  6. DFB (2007 թ․ նոյեմբերի 11). «official announcement at [[Немецкий футбольный союз]]». DFB Net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  7. Stumpe, Volker (2008 թ․ հունվարի 28). «OC President Steffi Jones». Deutschland. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  8. JENS-MEYER ODEWALD (2007 թ․ սեպտեմբերի 22). «Interview with Steffi Jones (գերմ.)». Hamburger Abendblatt. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեֆի Ջոնս» հոդվածին։